TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:15 01.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Հունվարի 29-ից փետրվարի 1-ը բացահայտվել է հանցագործության 149 դեպք

12:12 01.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 18-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, խարդախության` 19, թմրանյութի հայտնաբերման, բնակարանային գողության և ընտանեկան բռնության՝ 9-ական, ապօրինի ծառահատման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձի առևանգման, մարդու շահագործման ու ծեծի՝ 2, բռնաբարության […]

̰
Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների դրամաշնորհ՝ մանկապարտեզ չունեցող համայնքների համար

11:57 01.02.2021

Մինչև 2023 թվականը նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում հասցվելու է առնվազն 70 տոկոսի: Այս պահանջը սահմանված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով: Հայաստանի շուրջ 270 բնակավայրերում ներկայումս նախադպրոցական հաստատություններ չկան, ապահովված չէ նաև համապատասխան կրթական ծառայության հասանելիությունը: Նախադպրոցական հաստատություններ չունեցող բնակավայրերում երեխաների թիվը հիմնականում քիչ է, ուստի այդ համայնքներում դասական մանկապարտեզների հիմնումը […]

̰
Նարեկ Բաբայանը թողնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը

11:51 01.02.2021

Նարեկ Բաբայանն այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։ Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել Կոմիտեի աշխակազմին շուրջ երկուսուկես տարվա համատեղ […]

̰
ԱԱՏՄ ահազանգերի հետքերով ստուգայցեր է իրականացրել Երևանի խոշոր սուպերմարկետներ, լաբորատորիաներ և բժշկական այլ հիմնարկներ

11:46 01.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները ԱԱՏՄ «Թեժ գծով» ստացված ահազանգերի և լրատվամիջոցի հրապարակման հետքերով ստուգայց են կատարել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում, կորոնավիրուսի (COVID19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում և բժշկական այլ հիմնարկներում։ Դիտարկումներն իրականացվել են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը: Covid-անվտանգության կանոնները սահմանված են […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 342 դեպք, որից 141-ն՝ արտակարգ, արձանագրվել է 18 մահ

11:39 01.02.2021

Հունվարի 25-ից 31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 342 դեպք, որից 141-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 56 հրդեհի, 2 փլուզման, 1 քարաթափման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 96 կենցաղային կանչ. տուժել է 110 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք, 4 մահ

11:02 01.02.2021

Փետրվարի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167088 դեպք, որոնցից 157800-ն` առողջացած, 3084-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 649993 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1473 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք: Ունենք 281 առողջացած և 4 մահվան դեպք:

̰
ՀՀ-ում տրանսֆերային գնագոյացման առաջին ստուգումը համատեղ կանցկացնեն հայ և իտալացի հարկային ծառայողները

10:53 01.02.2021

Հայաստանում առաջին անգամ տրանսֆերային գնագոյացման ստուգում կիրականացվի։ Պետական եկամուտների կոմիտեում կայացել է հանդիպում «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների հետ, որոնց համաձայնությամբ ընկերությունը մասնակցելու է փորձնական ծրագրի։ Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի հարկային ծառայության աշխատակիցները համատեղ պիլոտային ստուգում են անցկացնելու, ինչը կազմակերպության համար հարկային որևէ հետևանք չի առաջացնելու։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներ առանց սահմանի» […]

̰
Յուրա Մովսիսյանը` Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

10:08 01.02.2021

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան, այդ կապակցությամբ տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Կարիերայիս ընթացքում միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է: Միշտ կարծել եմ, որ իմ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան կարիերան ավարտած բազմաթիվ խաղընկերներիս դեպքում: Իմ կարիերայի 14 տարիների ընթացքում […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի

10:03 01.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սիսիան-Գորիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ ?Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ ?Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ?Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ?Վթարներից, պատահարներից և […]

̰
ՊՆ-ին խաբեությամբ մատակարարվել է բնութագրին չհամապատասխանող արտադրանք․ բացահայտվել է խոշոր չափերով գումարի հափշտակության դեպք

09:58 01.02.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ […]

̰
ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն որոշումների հիմքում․ ՄԻՊ

09:45 01.02.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երբ Հայաստանն Արցախից արհեստականորեն անջատելու համար 1923թ. ձևավորվեց (Կարմիր) Քուրդիստանը, ՀՍԽՀ Զանգեզուրի հետ սահմանային վեճերը հատկապես սրվեցին: Այդ ժամանակ զանգեզուրցիների բարձրացրած արդարացի գլխավոր մտահոգություններից են մշտապես եղել հողերի, ձմեռային ու ամառային արոտատեղերի և այգիների նկատմամբ գյուղացիների իրավունքների հարցերը: Օրինակ՝ 1925թ. հոկտեմբերին ՀՍԽՀ հողժողկոմ Ա. […]

̰
Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:09 01.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ […]

̰
Քաղաքապետին չեն ճանաչել․ պարզաբանում Հայկ Մարությանի շենքի բակում տեղի ունեցած քաշքշուկի վերաբերյալ

08:45 01.02.2021

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված միջադեպի վերաբերյալ։ Ավելի վաղ Mediaport-ի տելեգրամյան ալիքը հայտնել էր Հայկ Մարությանի շենքի բակում տեղի ունեցած քաշքշուկի մասին։ «Որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ և  կիրակի օրերին որդու […]

̰
Լույս չի լինելու․ այսօր սպասվող անջատումների մասին

08:09 01.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցու փ. 31, 33, 37, Լեո փ. 72 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 թիվ 110 դպրոց, Ե․Թադևոսյան փ․նրբ․2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:29 31.01.2021

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 01-05-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։   Երևան քաղաքում՝ Հունվարի 31-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 01-05-ը սպասվում […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

22:24 31.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» […]

̰
Անհետ կորած անչափահաս տղան հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հարուցվել է քրեական գործ

21:47 31.01.2021

2021թ. հունվարի 29-ին՝ ժամը 21:30-ին, հաղորդում է ստացվել՝ 2005թ. ծնված անչափահաս տղայի անհետ կորելու մասին:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն․ «ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաներ

20:30 31.01.2021

Հունվարի 31-ի, ժամը 10։00-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բքի պատճառով երկողմանի փակ լինելու հետևանքով  կուտակվել  է  մոտ 300 տրանսպորտային միջոց, Իշխանասար գյուղի մոտակայքում՝ 500, իսկ միջանկյալ հատվածում՝ 30 տրանսպորտային միջոց։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ամենագնացը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]

̰
Աշտարակ – Կարբի ավտոճանապարհին այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա

19:06 31.01.2021

Հունվարի 31-ին, ժամը 16:33-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ – Կարբի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։46-ին, մարել՝ 17։01-ին։ Այրվել են […]

̰
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաքն անցկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում

17:00 31.01.2021

Հունվարի 31-ին «Փյունիկ»ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաքի է մեկնում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաք։ Հավաքի շրջանակներում նախատեսված է անցկացնել 3 ընկերական հանդիպում։ Փետրվարի 2-ին «Փյունիկ»-ի մրցակիցը կլինի ռուսական ՊՖԼ-ը ներկայացնող «Ռոդինան», իսկ փետրվարի 12-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթը։ «Փյունիկի» 3-րդ մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ։ Այս մասին հայտնում է «Փյունիկ»ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

̰
Փետրվարի 1-ից ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով․սպասվում է առանց տեղումների եղանակ

16:00 31.01.2021

Հունվարի 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 01-05-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

̰
Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումների ընդունումը սկսվել է

15:45 31.01.2021

Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են։Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրով շահառուն ամսական 100,000 դրամ աշխատավարձ կստանա։ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով էլ արցախցիները կընդգրկվեն համայնքային աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար կստանան 8,000 դրամ։ Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության […]

̰
«Թատրոնն էկրանին». Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի նոր նախագիծը

15:30 31.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնն իրականացնում է «Թատրոնն էկրանին» նախագիծը, որի շրջանակում ստեղծվել են 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմեր, որոնք թատրոնը բացահայտում են ներսից: Ծրագրի նպատակն է սերտացնել թատրոն-հանդիսատես կապը, հանրությանը ներկայացնել թատրոնի ստեղծագործական կազմի, ադմինիստրատիվ անձնակազմի, թատրոնի շենքի պատմությունը, թատերասեր հանրությանը հնարավորություն ընձեռել բեմից դուրս տեսնել սիրելի դերասաններին, ռեժիսորներին, […]

̰
Այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրիկի պոռթկում Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում.ՀՀ ԱԻՆ

14:15 31.01.2021

Այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում։ Քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի, իսկ Զանգերի հատվածում՝ 15մ/վ-ի։ Ձնաբուքը կթուլանա և կդադարի միայն գիշերը։Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԻ նախարարությունը։ «Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ Այս պահին Գորիսի և Իշխանասարի […]

̰
Սպարտակիադա՝ 8-12-րդ դասարանցիների, ուսումնարանների և քոլեջների սաների համար

13:30 31.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով մարզական-մասսայական միջոցառումներին պատանիների ներգրավումը, նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարելավումը, աշխատունակության բարձրացումը և առողջության ամրապնդումը, 8-12-րդ դասարանների աշակերտների, արհեստագործական պետական ուսումնարանների և քոլեջների սաների (մինչև 18 տարեկան) շրջանում անցկացնելու է «Սպարտակիադա» մրցույթը:   Նախարարի 11 հունվարի 2021 թվականի 13-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է 4 փուլով. 1-2-րդ փուլերը փետրվար-ապրիլ ամիսներին […]

̰
Բուք և ցածր տեսանելիություն մի շարք ավտոճանապարհներին

11:40 31.01.2021

 Հունվարի 31-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Ապարանի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակռուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։ Կոտայքի (Չայնի կոչվող հատված), Արագածի, Քաջարանի, Դիլիջանի, Վարդենիսի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատված), Արտաշատի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք․ առողջացել է 205 մարդ

11:07 31.01.2021

Հունվարի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167026 դեպք, որոնցից 157519-ն` առողջացած, 3080-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5658 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 648520 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 9 մահվան դեպք: […]

̰
Երևանում և մարզերում  էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

10:20 31.01.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցու փ. 31, 33, 37, Լեո փ. 72 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 թիվ 110 դպրոց, Ե․Թադևոսյան փ․նրբ․2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան․Լարսը փակ է բեռնատարների համար

10:00 31.01.2021

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկացնում  է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, […]

̰
BACK_TO_TOP