17:12 30.01.2021
Մոսկվայում այսօր նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկատվությունը դեռևս 3 օր առաջ հաստատել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով:
16:59 30.01.2021
Հունվարի 29-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Գարեգին Կ.-ին, որը 2016 թ. հունվարի 27-ից հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (Յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: Այս […]
16:43 30.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները (ձյուն)։ Սյունիքի մարզի «Մեղրու […]
16:35 30.01.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 29-ին և 30-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]
16:30 30.01.2021
Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նիստը վարում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ […]
15:39 30.01.2021
Հունվարի 30-ին, ժամը 10։25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […]
15:23 30.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: […]
14:53 30.01.2021
Այսօր գիշերվանից հանրապետության ամբողջ տարածքում ձյան տեղումներ են։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպությունները մի քանի հերթափոխով կատարում են իրենց վերապահված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից: ««Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շուրջօրյա ժամանակացույցով տեղերում հետևում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տարվող աշխատանքներին: «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն սպասարկում է Ախուրյանի տարածաշրջանը։ […]
13:38 30.01.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։ Կոտայքի տարածաշրջանում (Չայնիի կոչվող հատված) մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր։ Սիսիանի « Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է, […]
13:31 30.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները և Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները (ձյուն), Սյունիքի […]
13:24 30.01.2021
Հունվարի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման է ենթարկվել Լոլիտա Ու.-ն, որը 2020 թ. մայիսի 13-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: […]
13:07 30.01.2021
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 56 կմ-ին բախվել են 2 Mercedes և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով էլ ГАЗель-ն ու Mercedes-ներից մեկը դուրս են եկել […]
12:20 30.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը: Անվանակոչման ընթացակարգ Ըստ ներկայացված նախագծի` պետական ուսումնական հաստատության անվանակոչման մասին որոշումներն ընդունում է ուսումնական հաստատության լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության։ Դասասենյակների, կաբինետների և դահլիճի անվանակոչման մասին որոշումներն էլ ձայների մեծամասնությամբ ընդունում է մանկավարժական խորհուրդը։ Անվանակոչման առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ պետական […]
12:10 30.01.2021
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է: Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջը: «Դիմավորե՛ք․․․ ՆՈՎԱ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի /Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է։ Սա իրապես հրաշալի […]
11:20 30.01.2021
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի ընթացքը և համագործակցության հեռանկարները: ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել […]
11:07 30.01.2021
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE)» քաղաքական խմբի ղեկավար Ժակ Մերը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իմ գործընկերներ Էդմոն Մարուքյանի, Հովհաննես Իգիթյանի և ALDE քաղաքական խմբի անունից Եվրոպայի Խորհրդի […]
11:02 30.01.2021
Հունվարի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 646563 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1767 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Ունենք 404 առողջացած և 2 մահվան դեպք: […]
10:29 30.01.2021
Հունվարի 29-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ կայացել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման ու օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Իր խոսքում փոխվարչապետը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, այսօր հանդիպում ենք դժվարին իրավիճակում, երբ […]
10:19 30.01.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ ⛔️Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ ?Սաստիկ բքի պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ ?Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ?Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների […]
09:20 30.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները։ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Վայոց ձորի […]
09:12 30.01.2021
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված Արթուր Սուքիասյանի ընտանիքին և Արթուրի ծնողներին հանձնելց իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրի կողմից որպես հարգանքի տուրք նվիրաբերված ոսկե մեդալը։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
00:00 30.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Գեղաձոր-Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով առաջացել են բեռնատարների կուտակումներ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի […]
23:59 29.01.2021
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը կալանավորվեց: Որոշումը քիչ առաջ հրապարակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Տեղեկությունը ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնել է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Բադասյանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Առաջադված մեղադրանքում նա […]
23:51 29.01.2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 29-ի ցերեկը, 31-ի գիշերը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ին, 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի և 31-ի գիշերը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ի և 31-ի […]
23:45 29.01.2021
Հունվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 41-ամյա Հրայր Ավետիսյանի վարած BMW մակնիշի և 40-ամյա Մնացական Քոչարյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «Մոսկվիչը» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար […]
23:22 29.01.2021
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը: 2020 թվականի հունիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի […]
23:17 29.01.2021
Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի […]
23:09 29.01.2021
Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, որտեղ այս պահին ապրում է հայաստանցի և արցախցի շուրջ 60 երեխա։ ՍՕՍ մանկական գյուղեր «Կոտայք» մասնաճյուղի փոքրիկ բնակիչների ցանկություններն ու երազանքները բացահայտելու համար նախարարների […]
23:01 29.01.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանը մերժեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմնեպրես»-ը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ասաց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 15:30-ին: Լոռեցյանը կալանավորվել է […]
22:54 29.01.2021
Հունվարի 29-ին՝ ժամը 20։29-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճակատեն գյուղի գերեզմանատանը այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա։