TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բուք և ցածր տեսանելիություն մի շարք ավտոճանապարհներին

11:40 31.01.2021

 Հունվարի 31-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Ապարանի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակռուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։ Կոտայքի (Չայնի կոչվող հատված), Արագածի, Քաջարանի, Դիլիջանի, Վարդենիսի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատված), Արտաշատի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք․ առողջացել է 205 մարդ

11:07 31.01.2021

Հունվարի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167026 դեպք, որոնցից 157519-ն` առողջացած, 3080-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5658 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 648520 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 9 մահվան դեպք: […]

̰
Երևանում և մարզերում  էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

10:20 31.01.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցու փ. 31, 33, 37, Լեո փ. 72 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 թիվ 110 դպրոց, Ե․Թադևոսյան փ․նրբ․2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան․Լարսը փակ է բեռնատարների համար

10:00 31.01.2021

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկացնում  է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, […]

̰
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը

01:08 31.01.2021

Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։ «Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնականի կա’մ մոտակա բաժին, կա’մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

̰
«Դատարանը Արագած Ախոյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ». պաշտպան

00:45 31.01.2021

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) որոշում կայացրեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի ձերբակալությունը համարել ոչ իրավաչափ: Aravot.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանը տեղեկացրեց. «Դատարանը որոշում կայացրեց պաշտպանի կողմից՝ Արագած Ախոյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը բավարարել. ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը մերժել»: Հիշեցնենք՝ […]

̰
Որոշվել է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը դարձյալ անցկացնել Մոսկվայում

00:13 31.01.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 31.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Դժվարանցանելի է Ճամբարակ-Սևան ավտոճանապարհը […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա

23:58 30.01.2021

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա և 82 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ […]

̰
Շահումյան գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել․տուժածների վիճակը միջին ծանրության է

23:51 30.01.2021

Հունվարի 30-ին` ժամը 20։34-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 1955 թ․) դուրս […]

̰
Ձնաբքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է․ ԱԻՆ-ը հորդորում է խուսափել այդ ուղղությամբ երթևեկելուց

23:30 30.01.2021

Հարգելի հայրենակիցներ, այսօր կեսօրից Սյունիքի տարածաշրջանում սկսված ուժեղ ձնաբուքը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով շարունակվելու է մինչև հունվարի 31-ի երեկո։ Բքի հետևանքով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը փակ է լինելու։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը զինվորական համապատասխան ստորաբաժանման, մարզպետարանի, ճանապարհային ոստիկանության և ՏԻՄ կառույցների հետ աշխատանքներ են տանում արգելափակումից տրանսպորտային միջոցները դուրս […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:08 30.01.2021

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 30-ին կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 30-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է […]

̰
ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշել են սստեղծել փորձագիտական ենթախմբեր

22:44 30.01.2021

Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների առաջին հանդիպումը: ՏԱՍՍ գործակալության տեղեկություններով’ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի անդամները որոշում են ընդունել փորձագիտական ենթախմբեր ստեղծել: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը գործակալությանը հայտնել է, որ  դրանք կզբաղվեն տրանսպորտային փոխադրումների իրականացման, դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ բնույթի վերահսկողության հարցերով: Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նախատեսում են ստեղծել հետևյալ […]

̰
Առաջիկա գիշերը և առավոտյան ժամերին բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով

22:42 30.01.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ առաջիկա գիշերը և առավոտյան ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանով պայմանավորված՝ բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։

̰
Այս հանցավոր, բացարձակ դատապարտելի արարքները պետք է ի սպառ վերանան․ ՄԻՊ

22:12 30.01.2021

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում: Նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմինները Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ […]

̰
Ժամանակավորապես անհասանելի է ՃՈ 177 թեժ գծի հեռախոսահամարը. ՀՀ ոստիկանություն

21:57 30.01.2021

Ինտերնետ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության 177 թեժ գծի հեռախոսահամարը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հայտարարությունում:

̰
Վայոց ձորում բախվել են Lexus-ն ու 21 տոննա բենզինով բեռնված ԿԱՄԱԶ-ը. վերջինս կողաշրջվելով հայտնվել է Արփա գետի մոտ

21:24 30.01.2021

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վարդգես Ղուկասյանի վարած Lexus RX-350 մակնիշի 04 XX 500 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Կարապետյանի վարած «ԿԱՄԱԶ»-53212 մակնիշի 53 ՏL 303 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա

21:12 30.01.2021

Հունվարի 30-ին` ժամը 12։32-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա և 75 […]

̰
ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները շրջել են համատեղ դիտորդական կենտրոնում

20:58 30.01.2021

Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները այսօր միասին շրջել են համատեղ դիտորդական կենտրոնում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Կենտրոնի աշխատանքներին մասնակցելու են յուրաքանչյուր կողմից 60-ական զինծառայող: Ռուսաստանը հայտնել է, որ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկումը պետք է իրականացվի համատեղ կենտրոնի անօդաչու թռչող սարքերով: Ռուս-թուրքական դիտարկման համատեղ կենտրոնի բացման միջոցառումների ավարտին պատվիրակությունների ղեկավարները մասնակցել են հիշատակի […]

̰
Մառախուղ, ձյուն, մերկասառույց և փակ ճանապարհներ

20:31 30.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզում և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ […]

̰
Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբուս կանգ է առել Սիսիանում

20:22 30.01.2021

Այսօր Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբուս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։Խնդրում ենք չանհանգստանալ, […]

̰
Քաջարան քաղաքում մեքենաներ են բախվել․ վարորդը տեղում մահացել է

20:15 30.01.2021

Հունվարի 30-ին` ժամը 15։32-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գիրաթաղ կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1964 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Շուշիում մնացած Շիրակի գույները․Գոհար Պետրոսյանի գեղանկարչական 5 գործերը Շուշիի կերպարվեստի թանգարանում են

19:59 30.01.2021

Նկարչուհի Գոհար Պետրոսյանը տարիներ առաջ նկարած ջրաներկի իր շարքն է ցուցադրում։ Նկարներում տեսարաններ են Շիրակի մարզի Հացիկ ու Կարմրաքար գյուղերից։ Շարքն ամբողջական չէ։ Կարմրաքարի ու Հացիկի տեսարաններից 5-ը Շուշիի կերպարվեստի թանգարանում են մնացել։ Հիմա իր սիրելի գեղանկարների միայն լուսանկարներն են հասանելի Գոհարին։    Նկարչուհու միակ սիրած աշխատանքը չէ, որ թողել է Շուշիում։ Խոսքերի փոխարեն Գոհարի  […]

̰
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ապագա խաղաղության կենտրոնն է տարածաշրջանում․Մոհամադ Զարիֆ

19:30 30.01.2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նախիջևանում հայտարարել է, որ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի կովկասյան պատերազմի դառը փորձը չկրկնվի: Զարիֆի կարծիքով դրա միակ միջոցն օգտակար համագործակցությունն է, և Նախիջևանը կարող է ուրույն դեր ունենալ այստեղ, ինչպես նաև տրանսպորտային ուղիների հարցում: Զարիֆը լրագրողների հետ զրույցում գոհունակություն է հայտնել, որ իր տարածաշրջանային շրջագայությունը սկսել […]

̰
Երկու ավտովթար նույն վայրում ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․տուժածներ չկան

19:15 30.01.2021

Այսօր Ժամը 12:20-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  Kia Optima մակնիշի ավտոմեքենան , Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, ճանապարհի ձնապատ լինելու պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ։Հայտնում է  տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի  տուժածներ չկան: Մինչ ՃՈ ծառայողների դեպքի վայր հասնելը , նույն վայրում 10 րոպե […]

̰
Էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել  թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ

18:30 30.01.2021

Հունվարի 30-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը լսել են թռչնաբույծների խնդիրները և համատեղ քննարկել դրանց լուծման հնարավորությունները․ ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ ներկայիս և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու համար։

̰
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի»․ ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է հավելվածի ուղեցույց

18:20 30.01.2021

«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի»․ ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է  հավելվածի գործարկման վերաբերյալ ուղեցույց։  

̰
Բուք և զրոյական տեսանելիություն Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․Վարդենյաց լեռնանցքը փակ է

17:55 30.01.2021

Հունվարի 30-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։ Արագածի, Քաջարանի, Գավառի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ապարանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա

17:40 30.01.2021

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ ժամը 15։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա: Փրկարարների կողմից տվյալ […]

̰
Փոխվել է  կենսաթոշակների վճարման կարգը․ որոշ խմբերի համար կկիրառվի բացառապես քարտային եղանակը

17:25 30.01.2021

Հունվարի 1-ից հետո նշանակվող  նոր կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով` բանկային կազմակերպությունների  միջոցով։ Այս փոփոխությունն առայժմ վերաբերում է  Երևան,Գյումրի և Վանաձոր քաղաքներին։Անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարմանն անցումը կկատարվի փուլերով:     Մեր երկրում կենսաթոշակառու են համարվում շուրջ 500 հազար քաղաքացի, որոնց է թողնված նախընտրությունը, թե  վճարման որ տարբերակից կարող են օգտվել՝ թոշակ ստանալ  փոստային բաժանմուքներից, թե […]

̰
BACK_TO_TOP