17:54 08.02.2021
Փետրվարի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի մի տնից գողություն են արել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Պարզվեց՝ փետրվարի 3-4-ը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էին տուն և գողացել երկու նոութբուք, էլեկտրական թեյնիկ, լուսանկարչական ապարատ՝ պատճառելով ընդհանուր 1.000.000 դրամի նյութական վնաս։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ […]
17:50 08.02.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր ժամը 14-ից հավաքվել են ՊՆ շենքի դիմաց և պահանջել նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում: Նախարարը հանդիպման է հրավիրել ծնողներից 5-ին և շուրջ երկու ժամ պատասխանել նրանց հարցերին: «Նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ զրուցեցինք, չնայած կուզենայինք՝ Օնիկ Գասպարյանն էլ ներկա լիներ հանդիպմանը: Նախարարին հենց սկզբից ասացինք, որ այս հինգիս ընդունելով՝ մնացած ծնողներին […]
17:35 08.02.2021
Փետրվարի 2-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները փողոցի թիվ 41 տան մոտ հայտնաբերեցին 5,45 մմ տրամաչափի 17 փամփուշտ. կրակոցներն արձակվել էին ինքնաձիգից։ Վնասվել էր հարևանությամբ անցնող գազատարը։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու քրեական հետախույզներն անցան […]
17:29 08.02.2021
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ 2020թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով. 1. մեքենայական ուսուցում 2. տվյալների ճարտարագիտություն 3. […]
17:26 08.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է հետևյալը. «Մենք բազմիցս ասել ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր այս տարվա կարևորագույն անելիքների շարքում են, և այդ համատեքստում ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Մեր օրակարգում է առաջիկայում ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: […]
17:20 08.02.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել 1900.53մ (07.02.2021թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.392 մլն մ³, իսկ հունվարի 1-ից փետրվարի […]
17:15 08.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ […]
17:00 08.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին։ Ողջունելով ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին՝ նախարարն ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցությունը ՄԱԶԾ հետ՝ նշելով համատեղ զարգացման ծրագրերը ՓՄՁ, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։ Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել ՄԱԶԾ գերակայությունները, ընդգծել նորարարության […]
16:47 08.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Բաղրամյանի, Վաղարշապատի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել է շենքային պայմաններին և տեխնիկական զինվածությանը: ՀԱԷԿ պահպանության հատուկ հրշեջ ջոկատում նախարարը ներկա է գտնվել անցկացվող վարժանքին, ներկայացվել են տուրբինային և ղեկավարման կետերը, այնուհետև Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ: Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ԱԻ նախարարը և […]
16:40 08.02.2021
Շուրջ երկու շաբաթ տևած պայքարից հետո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարում պայքարն ընթացել է 10 շախմատիստուհու միջև: Կանանց առաջին խմբի 76-րդ առաջնությունում լավագույն արդյունքը գրանցել է Արփինե Գրիգորյանը՝ […]
16:35 08.02.2021
Փետրվարի 5-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Եղեգիս գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Փետրվարի 4-ին բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգիս գյուղի 56-ամյա մի բնակիչ Արցախի Հանրապետությունից ապօրինի կերպով զենք-զինամթերք է տեղափոխել Հայաստան և պահում է գյուղում: Նույն օրը, ժամը 23.00-ին, կասկածվողը հրավիրվեց բաժին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա Եղեգիս գյուղի իրենց առանձնատնից ներկայացրեց […]
16:22 08.02.2021
ՊՆ շենքի առաջ նորից հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են, որ իրենց ընդունի միայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և իրենց հուզող հարցերին տա հստակ պատասխաններ: «Հոկտեմբերի 1-ից տղայիցս լուր չունեմ: Պատերազմն ավարտվել է, ինչո՞ւ չեն ասում՝ ո՞ւր է որդիս, թող նախարարն ինչ ուզում է անի, իմ տղային ողջ-առողջ ինձ տա»,- նշեց ծնող […]
16:11 08.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ անհատականից դեպի խմբային (ջոկային) պատրաստվածություն։ ՆԶՊ առարկայի ուսուցումը հավասարապես նախատեսված է թե՛ […]
15:52 08.02.2021
Իշխանությունն արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չի տեսնում, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը նման պահանջ չի ձևակերպել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հանրային պահանջի ձևակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է: Քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել՝ համաձայնության գալով արտահերթ […]
15:43 08.02.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Հովհաննես Հարությունյանն աշխատակազմին է ներկայացրել Շիրակի մարզպետի նորանշանակ տեղակալ Դավիթ Սեխլեյանին՝ կարևորելով համատեղ ու արդյունավետ աշխատանքը․ «Մեզ այժմ բարդ ու պատասխանատու աշխատանք է սպասվում, արդյունքներ գրանցել և ձեռքբերումներ ունենալ հնարավոր կլինի համագործակցությամբ, բոլորիս համար կարևոր ուղենիշ պետք է լինի մեր մարզի հիմնախնդիրների […]
15:36 08.02.2021
Այսօրվանից սկսվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի այս ամսվա վճարման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից:
15:31 08.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]
15:04 08.02.2021
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեխը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինին և Էմանուել Մակրոնին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում հայ ռազմագերիների և այնտեղ պահվող այլ անձանց ազատելուն, հայտնում է Инфотека 24-ը։ Ավելի վաղ Բուչեխը նամակ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նմանատիպ խնդրանքով: Հիշեցնենք, որ Թոմաշ Լեխ Բուչեխը նախաձեռնել […]
14:31 08.02.2021
Փետրվարի 12-ից Նիժնի Նովգորոդի «Ստրիգինո» միջազգային օդանավակայանից բացվում են դեպի Երևան չվերթներ: Այդ մասին հաղորդում է «Ստրիգինո» միջազգային օդանավակայանի կայքը։ Չվերթերը նախատեսված են իրականացնել շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Թռիչքի տևողությունը կկազմի մոտ երեք ժամ։ Մեկնումը «Ստրիգինոյից» կլինի ժամը 23: 30-ին, ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան՝ ժամը 03: 25-ին: Հետ չվերթները կիրականացվեն շաբաթ օրերին․ մեկնումը Երևանից՝ ժամը […]
14:24 08.02.2021
Սեյմասի (Լիտվայի խորհրդարան) Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան։ Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք, Սեյմասում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամներս, Հղում անելով՝ ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից #ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը, 2020 թ. վերջին Հայաստանի […]
14:10 08.02.2021
Այսօր քննարկել ենք ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ մեր առաջիկա անելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
13:58 08.02.2021
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արժևորման միտում նկատվեց Թուրքիայի կենտրոնական բանկի՝ փոխարժեքի շուկայում լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ անելու վերաբերյալ հայտարարությունից հետո։ Lիրայի դիրքերը աննշան կերպով բարելավվել են: 2020թ. նոյեմբերին 1 դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից […]
13:57 08.02.2021
Փետրվարի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ն. Ս.-ին վարած «ՈՒԱԶ» մակնիշի և ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Է. Զ.-ի «TOYOTA KAMRI» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Գ. Ք.-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական» […]
13:47 08.02.2021
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգել է Հանքավանի «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կարմիրգրքյան գորշ արջի՝ անազատության մեջ, անբարենպաստ պահման պայմանների վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն […]
13:28 08.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է […]
13:21 08.02.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Հունվարի 27-ին և 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում կազմակերպվել էր ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաև մոլորված արշավախմբերին […]
13:11 08.02.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ամփոփելու 2020թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված ակտուալ խնդիրները: Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցությանը, որին, բացի իրավապահ մյուս […]
12:51 08.02.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 1-7-ը գրանցվել է 343 դեպք, որից 139-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 54 հրդեհի, 8 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 106 կենցաղային կանչ. տուժել է 77 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ […]
12:26 08.02.2021
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնեցին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատից: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կայացումից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության նախկին աշխատակիցներ Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի […]