17:26 08.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:
Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է հետևյալը.
«Մենք բազմիցս ասել ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր այս տարվա կարևորագույն անելիքների շարքում են, և այդ համատեքստում ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Մեր օրակարգում է առաջիկայում ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: Զուգահեռ նաև սկսել ենք և այս տարի պետք է արդեն շոշափելիորեն, տեսանելի մեկնարկենք Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Գործընթացն արդեն սկսված է, և այսօր պիտի քննարկենք նաև, թե այս համատեքստում ինչ հրատապ անելիքներ կան, որպեսզի ծրագիրը, որը, ցավոք, պատերազմի պատճառով մի փոքր հետաձգվել է, ավելի չհետաձգվի, և այս տարի կարողանանք, ինչպես պլանավորված է, իրագործել այդ նախագիծը»:
Վարչապետին զեկուցվել է Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքների, այդ թվում՝ ընդունելության արդյունքների և մասնակիցների ընտրության մասին: Մանրամասներ են ներկայացվել կրթական դասընթացի վերաբերյալ, որը, պատերազմով պայմանավորված՝ մի փոքր հետաձգումով, մեկնարկել է 2021թ. հունվարի 18-ից և տևելու է 5 ամիս: Ընտրված դասախոսական կազմն անցել է վերապատրաստում:
Ներկայումս Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման ծրագիրն ընթացքի մեջ է, որի շրջանակում իրականացվում են տակտիկական կուրսի, կրակային պատրաստականության, առաջնորդության և այլ դասեր: Վերապատրաստման դասընթաց է անցկացվելու նաև ՊԾ ղեկավար կազմի համար: Զեկուցվել է Ծառայության արտաքին տեսքի ապահովման՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր համազգեստի, նոր տեխնիկական և հատուկ միջոցներով հագեցվածության, նոր ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովման աշխատանքների, օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ընթացքի մասին:
Վարչապետը կարևորել է գործընթացի արագ, որակյալ իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին հետևողական աշխատել այդ ուղղությամբ:
Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել ներքին գործերի նախարարության կառուցվածքի նախնական մոդելը:
13:54 08.05.2025
Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթներըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում կոչ է արել պահպանել բարեկամության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ մոռացվի նրանց ընդհանուր ժառանգությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կոչ արեց պահպանել մեզ ժառանգված բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ […] ...
13:49 08.05.2025
Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս […] ...
13:35 08.05.2025
Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերինԻրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու […] ...
13:23 08.05.2025
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
13:05 08.05.2025
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՄայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
12:59 08.05.2025
Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատՈւշադրություն Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում […] ...