21:19 06.02.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական […]
20:50 06.02.2021
Հայաստանը աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ գոտիներից է: Բայց միշտ չէ, որ դրա մասին հիշում ենք: Միայն թե բնությունը ստիպում է նորից հիշել, երբ գրանցվում է հերթական երկրաշարժը: Այդ ժամանակ է, որ միանգամից հիշում ենք նաև երկրաշարժից պաշտպանվելու կանոնների մասին։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:38 06.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
20:27 06.02.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի-Երևան մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 10:00-20.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Ն. Ադոնցի 19-ից 25 համարներն իրենց կոտորակներով, Վ. Փափազյանի 15-ից 32 համարներն իրենց կոտորակներով, Վաղարշյանի 15-ից 26 համարներն իրենց կոտորակներով, Գյուլբենկյանի 29-ից 46 համարներն […]
19:57 06.02.2021
Փետրվարի 5-ին Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո մոտ 100 հետցնցում է եղել: Այդ մասին «Շանթին» տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը: Ավելի վաղ՝ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի […]
19:30 06.02.2021
Գյումրին արվեստագետների համար ոգեշնչման ու ստեղծագործելու անսպառ աղբյուր է: Քաղաքն իր հին ու կոլորիտային փողոցներով, պատմաճարտարապետական կառույցներով ու ամենակարևորը՝ մարդկանցով, արտացոլված է գեղանկարիչ Սամվել Գալստյանի «Գյումրի» շարքում: Յուրաքանչյուր նկար արտահայտում է գյումրեցիների առօրյան, կենցաղը, նիստն ու կացը: Քաղաքի հոգսերն անգամ գեղանկարիչը ներկայացնում է արվեստի լեզվով: Այս հարցում հեղինակին օգնում ու ոգեշնչում են իր իսկ պայմանները: […]
19:20 06.02.2021
Փետրվարի 6-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը»։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
18:15 06.02.2021
«Տրոֆեյնայա օխոտա» յութուբյան ալիքը 3 օր առաջ տեսանյութ է հրապարակել բեզոարյան այծի որսի մասին։ Ըստ տեսանյութի, ենթադրվում է , որ կենդանու որսը կատարվել է գարնանը՝ հավանաբար ապրիլ-մայիս ամիսներին: Նշենք , որ բեզոարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և որսն արգելված է:
18:00 06.02.2021
Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են:Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։ «Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շինաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»։
17:47 06.02.2021
Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 13:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […]
17:15 06.02.2021
Գյումրին 15-ից ավելի թաղամասերով սպասարկման 9 երթուղի ունի, 3-ից «Քոնֆորտ Լայն» ընկերությունը 8 ամիս առաջ հրաժարվել է, ստիպված մեկ այլ՝ «Նյու Սիթի Տրանսն» է սպասարկում և ժամանակավոր: Երթուղիների համար հերթական մրցույթ է հայտարարված ու էլի հայտեր ներկայացնողներ չկան։ 1-ին և 40 համարների ավտոբուսային պարկը չինական արտադրության ավտոբուսներով թարմացվեց 2013 թվականին։Կարճ ժամանակ շահագործելուց հետո պարզեցին, որ […]
16:46 06.02.2021
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Մարգարյանը Հայկական Ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ անակնկալ է մատուցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանին։ Անի Մարգարյանը սկզբում քիմիաթերապիա է ստացել իր միջոցներով, այնուհետև, երբ Հայաստանում մեկնարկել է տրաստուզումաբով բուժման պետական […]
16:37 06.02.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի մասին տեսանյութ է ներկայացրել: Ըստ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ Արա Սահակյանի, առաջիկա օրերին ՀՀ-ում և հարակից տարածքներում սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժգնության երկրաշարժերի տեսքով, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է: Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
16:27 06.02.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի մասին տեսանյութ է ներկայացրել: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել:
16:16 06.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանն արտագնա ժողով է հրավիրել Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՏՄ 2020-2021 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները, կորոնավիրուսի (COVID-19) շրջանակներում համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղիները և այլ ընթացիկ հարցեր:
15:50 06.02.2021
Իրացնելով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Գավառի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արտակ Դ.-ին, որը հունվարի 27-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Այս […]
15:34 06.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին, ժամը 08։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում՝ «Մուշ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Ե․, ծնված […]
15:26 06.02.2021
Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 5-ին Իջևան քաղաքի Այգեստանի փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Բ.-ին, որը 2020 թ. հուլիսի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
15:10 06.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա […]
14:46 06.02.2021
Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպել է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը: Այս տարի այն կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը: Նվիրված է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, քաղաքականության և ռազմավարության խնդիրներին, իրականացվող միջոցառումներին և հետագա ծրագրերին: Հիվանդության կանխարգելման, […]
14:02 06.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները: Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր: 1-ին տասնյակում տեղ են գտել հետևյալ ծրագրերը՝ «Արտակարգ իրավիճակներում աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը. հեռավար դասընթացների ստեղծում», Գայանե Սիմոնյան, Լուսինե […]
13:27 06.02.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ «Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաև 2021 թ.-ին: Այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված, սակայն COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեռևս չկիրառված բաժանորդային տոմսերով: Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աշակերտներին հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով […]
13:20 06.02.2021
Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ փետրվարի 3-ի ժամը 20.00-ից փետրվարի 4-ի ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում մտել են իր տուն և գողացել նոթբուքներ, էլեկտրական թեյնիկ ու ֆոտոխցիկ։ Տուժողին պատճառվել էր շուրջ 1.000.000 դրամի նյութական վնաս: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Դիլիջանի ոստիկանության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և […]
13:14 06.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա […]
13:06 06.02.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]
12:50 06.02.2021
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է ԼՂ հակամարտության գոտում իրականացնել հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողություն, ռազմական գործողությունների դիտարկման առաջադրանքներ: «Մենք գտնվում ենք ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոնում, որտեղ ռուսական և թուրքական անձնակազմերն իրականացնում են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ առաջադրանք: Իրավիճակի մոնիտորինգը կատարվում է շուրջօրյա ռեժիմով, ԱԹՍ-ների օգնությամբ, մասնավորապես «Форпост» և «Орлан-10» համալիրների միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ […]
12:32 06.02.2021
Փետրվարի 1-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ բնակարանի դուռը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ. գողացել էին բջջային հեռախոս, համակարգիչ, ոսկյա ու արծաթյա զարդեր: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Արաբկիրի […]
12:18 06.02.2021
Փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` […]
12:08 06.02.2021
«Այսօրվա օդի մեջ մի տեսակ գարնան շունչ կա☀️»․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
11:08 06.02.2021
Փետրվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167937 դեպք, որոնցից 159577-ն` առողջացած, 3114-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4467 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 661749 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2568 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 211 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք: