19:30 06.02.2021
Գյումրին արվեստագետների համար ոգեշնչման ու ստեղծագործելու անսպառ աղբյուր է: Քաղաքն իր հին ու կոլորիտային փողոցներով, պատմաճարտարապետական կառույցներով ու ամենակարևորը՝ մարդկանցով, արտացոլված է գեղանկարիչ Սամվել Գալստյանի «Գյումրի» շարքում:
Յուրաքանչյուր նկար արտահայտում է գյումրեցիների առօրյան, կենցաղը, նիստն ու կացը: Քաղաքի հոգսերն անգամ գեղանկարիչը ներկայացնում է արվեստի լեզվով: Այս հարցում հեղինակին օգնում ու ոգեշնչում են իր իսկ պայմանները: Սամվել Գալստյանը 30 տարուց ավելի ապրում ու ստեղծագործում է տնակում:
Գեղանկարիչն ապրում է Գյումրիի ծայրամասային տնակային թաղամասում: Այստեղ միայն մաշված տնակներ են, որոնցից մեկում նա է ստեղծագործում: Գորշ ու քայքայված տնակները նույն տնակային արվեստանոցում բոլորովին այլ գույներով են ներկայացված: Սամվել Գալստյանը Գյումրիի տնակային ավանների շարք է ստեղծել: Սա ստեղծագործողի անուղղելի լավատեսության , մինևնույն ժամանակ բողոքի արտահայտումն է:
«Այն ինչ տեսնում ես, ինքը պետք է ազդի քո վրա, նույնիսկ բացասական երևույթը: Պետք է այնքան լավատես լինես, որ դրա մեջ գեղարվեստը տեսնես, մատուցես որպես նկար: Ավելի լավ է չհամակերպվես այս ամենի հետ: Բողոքի ձևով այսպես դուրս է գալիս միջիցդ, բայց եթե արվեստագետ ես, դու չես կարող տգեղ բան դուրս տալ, մանավանդ երբ լավատես արվեստագետ ես, ամեն ինչի մեջ լավը պետք է տեսնես»,-SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է գեղանկարիչ Սամվել Գալստյանը:
Քաղաքի խնդիրներին ստեղծագործ մոտեցում ցուցաբերել նկարիչը սովորեցրել է նաև իր աշակերտներին, որոնք քարուքանդ ու ցեխոտ Սավոյան փողոցով են հասնում նրա արվեստանոց: Բայց նույն տխուր, երբեմն ընկճող տեսարաններին նկարիչն այլ մեկնաբանություն է տալիս՝ դրա մեջ գույն ու երանգ տեսնելով:
Ամեն մի նկար հեղինակի հիշողություններն են: Տնակները՝ ներկայի, իսկ քաղաքի հին փողոցները՝ նկարչի մանկության, որն ամենահին թաղամասերից մեկում է անցել:
Բոլոր նկարներում ոչ միայն հին ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերն են, այլ նաև մարդկային կերպարներ: Դրանք ոչ թե մտացածին կերպարներ են, այլև քաղաքի բնակիչներն՝ իրենց հոգսերով, աշխատանքով, արվեստով ու հումորով:
«Գյումրի» կոչվող շարքի շատ նկարներ այլևս Սամվել Գալստյանի արվեստանոցում չեն: Դրանք արտերկրում ապրող գյումրեցիների պահանջով վաճառել է: Նկարիչն է նշում՝ աշխատանքները վաճառելու առաջարկը չի կարողանում մերժել , որովհետև սա մարդկանց իրենց հարազատ քաղաքից մասնիկ ու հիշողություն ունենալու հնարավորություն է տալիս:
«Արվեստագետի համար շատ դժվար է բաժանվել իր գործերից, բայց երբ տեսնում եմ, թե ինչ կարոտով են այդ մարդիկ, որոնք գնորդներն են, մեկնաբանում աշխատանքները, արդեն մեծ սիրով եմ տալիս նկարներս: Ասում են «Վա՜խ Գյումրիս, վա՜յ իմ փողոցը, իմ մանկությունը։ Ես գիտեմ, թե իմ մանկությունն եմ նկարել, բայց պարզվում է՝ ես շատ մարդկանց մանկությունն եմ նկարել: Սա ինձ շատ է ուրախացնում »,- ասումէ Սամվել Գալստյանը:
Գյումրին ստեղծագործելու անսպառ նյութ ու թեմա ունի: Նկարիչը համոզված է «Գյումրի» շարքը կարող է անվերջ լինել: Ամեն ինչի մեջ լավն ու գեղեցիկը տեսնելու ցանկությունը նորից ու նորից իր համար հարազատ դարձած տնակային թաղամասը նոր գույներով պատկերելու առիթ է: Այս անգամ իր տնակը ձմեռային է՝ եղանակին ու տրամադրությանը համահունչ:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:30 17.07.2025
Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարըՉինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...
08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորելԲրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...