19:10 16.01.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ ADM Dimonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։ Քննարկումից առաջ ADM Dimonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական պրոցեսներին և շենքի պայմաններին, որն ուներ նաև հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցված հատված։ […]
18:19 16.01.2021
Նախնական պայմանավորվածության համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներին և նրանց հետ զրուցել ավելի քան երեք ժամ: Ծնողների խոսքերով, վարչապետը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Հայաստանը ձեռք է բերել ԴՆԹ հետազոտության 2-րդ սարքը, որով առավել հեշտությամբ է իրականացվելու հայտնաբերված մարմինների նույնականացումը: Իսկ գերիների Հայաստան վերադարձի […]
17:56 16.01.2021
Սյունիքի անվտանգությունն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում. այս բովանդակությամբ քննարկում է ընթանում այսօր Երևանում: Քննարկման սկզբում բանախոսները ներկայացրել են առկա մարտահրավերները՝ ռազմական ու տնտեսական տեսանկյուններից: Ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը նշել է, որ Ադրբեջանի մոտ խաղաղության պատրաստվելու նախադրյալներ չի տեսնում: Մանրամասները՝ տեսանյութում․
17:15 16.01.2021
Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրումներն, անցած տարվա համեմատ, թերակատարել են 13 %-ով: Ընդհանուր առմամբ չի հավաքագրվել և որպես ապառք է ձևակերպվել 534 մլն 105 հազար դրամ: Սահմանափակումների պատճառով արտագնա աշխատանքի Շիրակի մարզի բնակիչները չեն մեկնել, եկամուտները պակասել են, հարկերը չեն վճարել: Իսկ եթե հավաքագրումները թերի են, սա նշանակում է, որ տեղական բյուջեներում մուտքերը քիչ […]
16:59 16.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ […]
16:49 16.01.2021
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին, ժամը 16.50-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Գուրգեն Վ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
16:22 16.01.2021
Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության մեջ «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային: Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու իր ծրագրերի մասին: Դեսպան Թումանյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները, ԵԱՏՄ երկրների հետ առևտրային […]
15:22 16.01.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի, Տաշիրի և Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից […]
14:50 16.01.2021
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հանձնարարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի գլխավորությամբ ղեկավար անձնակազմը և ծրագրով նախատեսված նախագծերի պատասխանատուները քննարկել են ռազմավարության առանձնահատկությունները, ներկայացրել ծրագրի ընթացիկ իրավիճակը: ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով […]
14:20 16.01.2021
Հունվարի 16-ին, ժամը 12:37-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղում՝ արձանիկի մոտ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13։15-ին, մարել՝ 13։25-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Հ․): Տուժածներ չկան: Այս մասին տեղեկացնում […]
13:57 16.01.2021
Կառավարության շենքի առաջ են հավաքվել անհետ կորած զինծառայողների ծնողները: Ժամը 14-ին նախնական պայմանավորվածության համաձայն նրանց ընդունելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ծնողների խոսքերով՝ վարչապետը մանրամասներ է հայտնելու Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, քննարկվելու են անհետ կորած և գերու կարգավիճակում գտնվող զինծառայողների հարցերը:
13:51 16.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի […]
13:37 16.01.2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար, որը գործելու է վեց ամիս ժամկետով։ Որոշումն ուժի մեջ է […]
13:16 16.01.2021
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման մրցութային կարգը: Համաձայն նոր կարգավորման` քոլեջներում և ուսումնարաններում առարկաները (մոդուլները) դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ` զինվորական ղեկավարի), ինչպես նաև արտադրական ուսուցման վարպետի, թափուր տեղը համալրվելու է մրցույթով: Նմանօրինակ կարգավորում նախկինում չի […]
12:38 16.01.2021
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 15-ին, ժամը 17.15-ին, մեկնել են Լերմոնտովո գյուղի հարակից անտառ, որտեղ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ երկու եղբայրների և ապօրինի հատած տարբեր տեսակի և տրամաչափի ծառեր: Եղբայրներից կրտսերը հայտնել է, որ ծառերը բենզասղոցի գործադրմամբ հատել է ինքը և եղբոր օգնությամբ ցանկացել է տեղափոխել իրենց տուն: Եղբայրները հրավիրվել են […]
11:19 16.01.2021
Հունվարի 16-ին, ժամը 05:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազի փողոցի տներից մեկում: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։03-ին, մարել՝ 08։05-ին։ Այրվել են տան տանիքը և […]
11:07 16.01.2021
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում տեղումներ են ձյան տեսքով: Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»։
11:01 16.01.2021
Հունվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած, 2987-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 620704 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք: Ունենք 295 առողջացած և 13 մահվան դեպք: […]
10:36 16.01.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Վայքի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ ?Արագածի տարածաշրջանում բուք է, տեսանելիությունը՝ 20 մետր։ ✅Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ ?Միջպետական […]
09:43 16.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է […]
09:07 16.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատաքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է․ 1. իր հետ ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ 2. Անցնել ՊՇՌ հետազոտություն օդանավակայաններում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերից որևէ […]
08:26 16.01.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Բելգիայի թագավորության քաղաքացին, ով աշխատում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժի պետ, նկատել է, որ իրեն ամրակցված Skoda մակնիշի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները ավտոմեքենայի վրայից գողացել են և փոխարենը տեղադրել են թղթից պատրաստված նույն համարանիշները: Փաստի առթիվ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության […]
08:21 16.01.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հարկային ու մաքսային ոլորտներում իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները։ 2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ, ինչը «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով: ՊԵԿ նախագահը նշել է, որ նման […]
00:01 16.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
00:00 16.01.2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 15-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի […]
23:47 15.01.2021
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում Արարատի լուսանկարն է հրապարակել ու գրել. «Երևան, Արարատ լեռան առաջին հայտնվելը 2021 թվականին: Մենք կարոտել էինք այն»: Հիշեցնենք, որ բավականին երկար ժամանակ Արարատյան դաշտը պատված էր թանձր մառախուղով ու լեռը տեսանելի չէր:
23:36 15.01.2021
Հունվարի 14-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկաձոր քաղաքներում, Արագած, Ալագյազ գյուղերում և Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա։
23:05 15.01.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունվարի 8-12-ը Երևանում մթնոլորտային օդի որակը․ Նոր Նորք համայնքում հունվարի 11-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Փոշով աղտոտված է հիմնականում Կենտրոն համայնքը, սակայն հունվարի 12-13-ին սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են նաև Նոր Նորք համայնքում: