16:52 18.01.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այցի շրջանակներում կողմերը քննարկել են Հնդկաստանի և Հայաստանի միջև շարունակական բնույթ կրող համագործակցությանը և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր, կիսվել երկու երկրում կորոնավիրուսային հիվանդության […]
16:36 18.01.2021
ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել համաճարակային անվտանգության կանոնների պահպանման նորմերը տնտեսավարողների շրջանում: ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Սիսիան համայնքում։ Մասնավորապես՝ ուշադրության են առել անվտանգության նորմերի պահպանումը դեղատներում, դպրոցներում, փակ արտադրական մեկ ձեռնարկությունում և առևտրի կետերում։ Ստուգվել է գրանցամատյանների վարման կարգը, ախտահանիչների, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի […]
16:28 18.01.2021
Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկը: «50-69 տարեկան կանայք, որոնք գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հունվարի 19-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար: Օգտվե´ք բացառիկ հնարավորությունից, […]
15:57 18.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է և տեղ-տեղ մերկասառույց) բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն։
15:52 18.01.2021
Տարվա կեսին Գյումրիի թիվ 2 և Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն: Շինարարությունն իրականացվում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է իրականացվող շինարարության ընթացքին՝ նոր աշխատանքային տարվա օրակարգում շարունակելով պահել մարզային փրկարարական ջոկատների խնդիրները: Նախարարի վերջին այցերը եղել են Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններ։ Անդրանիկ Փիլոյանը […]
15:51 18.01.2021
Հունվարի 18-ին` ժամը 07։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշխաբաթի փողոցում՝ «Հատիսի լանջին» հյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են թիվ […]
15:37 18.01.2021
ԱԺ-ն այսօր սկսել է 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված են մոտ հինգ տասնյակ նախագծեր, մինչ դրանց անդրադառնալը խորհրդարանը քննարկել և մերժել է բացասական եզրակացություն ստացած օրինագծերը օրակարգ բերելու հարցերը: Այնուհետև պատգամավորները հանդես են եկել ելույթներով, ընդդիմությունը քննադատել է իշխանությանը իրականության հետ կապ չունեցող նախագծեր օրակարգ բերելու համար, իմքայլականներն արձագանքել են մեղադրանքներին: Մանրամասները՝ տեսանյութում:
15:30 18.01.2021
Հիմնանորոգումից հետո Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 20 և 21 մանկապարտեզներն այսօր իրենց դռներն են բացել փոքրիկների առջև: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ «Ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ ու գույքով համալրված մանկապարտեզներում վերսկսվել են բնականոն աշխատանքները»,- հայտնում են քաղաքապետարանից:
15:23 18.01.2021
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Իսախանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գագիկ Իսախանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
15:13 18.01.2021
Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված է շուրջ 200 լրագրող: Ասուլիսը մեկնարկել է մոտ 3 ժամ առաջ և անցկացվում է հեռավար: Ասուլիսին առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Ղարաբաղում խոսում են, որ Ռուսաստանը բավական խորն է ընդգրկվել հակամարտության հաղթահարման գործընթացում, բավական մեծ օգնություն […]
15:01 18.01.2021
Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված է շուրջ 200 լրագրող: Ասուլիսը մեկնարկել է մոտ 3 ժամ առաջ և անցկացվում է հեռավար: Ասուլիսին առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: SHANTNEWS-ի թղթակցի հարցին` տեղի են ունենում գործընթացներ, որ այդքան էլ չեն տեղավորվում եռակողմ հայտարարությունների սահմաններում, […]
14:36 18.01.2021
Գլխավոր հարցը, որը հուզում է հայկական հասարակությանը, իրավիճակն է կապված գերիների հետ, որոնք գտնվում են Բաքվում, և այդ հարցը չի լուծվում, ինչպես մենք հասկանում ենք, Ադրբեջանը փորձում է մանիպուլյացիաներ իրականացնել գերիների միջոցով։ SHANTNEWS-ի թղթակիցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքրվեց, թե ինչ է անում այդ հարցի ուղղությամբ ռուսական կողմը։ «Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա այդ հարցը […]
14:00 18.01.2021
ՊԵԿ-ը հարկ վճարողներին զգուշացնում է՝ 2021թ. մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունները։ Արտակարգ դրության ժամանակ դադարեցված գանձման աշխատանքները կոմիտեն կվերսկսի մարտի 20-ից։ Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետական եկամուտների կոմիտեն, համավարակի տարածմամբ պայմանավորված՝ դեռևս 2020թ․ ապրիլին հայտարարել էր, որ ընդառաջելով հարկ վճարողներին, արտակարգ դրության ժամանակ և դրանից հետո […]
13:47 18.01.2021
ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․մայիսի 12-ին։
13:21 18.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 13:00-ի դրությամբ, կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է և տեղ-տեղ մերկասառույց) բեռնատարների համար փակ է, իսկ այլ տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա […]
13:03 18.01.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով: Նամակում այլ հարցերի թվում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական […]
13:00 18.01.2021
Հայաստանը Big 7 Travel-ի կողմից նշված է Instagram-ի համար աշխարհի 50 ամենահիասքանչ վայրերի ցուցակում։ Հայաստանը ցուցակում 39-րդն է։ «Քանդվող եկեղեցիներ, անհավանական սնունդ, հրաշալի տեսարաններ. սրանք այն բաներն են, որոնք կարող են գերել Հայաստանում։ Թաքնված լինելով Կովկասյան տարածաշրջանում՝ մշակույթով հարուստ այս ազգը ճանապարհ է հարթում «Ինստագրամի» համար՝ արժանի տեսարաններով։ Կատարյալ կադրեր կարող եք ստանալ գրավիչ Վերնիսաժում, […]
12:55 18.01.2021
ԱԺ-ն այսօր սկսել է 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված են մոտ հինգ տասնյակ նախագծեր։ Մինչ դրանց անդրադառնալը խորհրդարանը քննարկել է բացասական եզրակացություն ստացած օրինագծերը, որոնք հեղինակել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախ քննարկվել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ, ապա ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի հայտարարության նախագծերը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:51 18.01.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու՝ 67, անձնական ունեցվածքի գողության՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, խարդախության` 12, հարկերից խուսափելու և ընտանեկան բռնության՝ 7-ական, ապօրինի ծառահատման՝ 5, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, […]
12:42 18.01.2021
ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն այսօր ամփոփել է 2.5 ամիսների աշխատանքը։ «Ինչպես գիտեք՝ ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն ծառայության կողմից հենց սկզբից տարվել է ժամանակավոր հաշվառում, և վերջին տվյալներով, 93 հազար 300-ից ավելի արցախցիներ էին ժամանակավորապես ապաստանել ՀՀ-ում: Հիմնական խնդիրներն էին բնակչությանը կացարանով, բնակարանով ապահովելը, տաք սնունդը, տաք […]
12:35 18.01.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, խիտ մառախուղի և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ թեթև տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:30 18.01.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթանալով Հրազդան քաղաքի բնակչուհու հետ, իմանալով, որ վերջինիս […]
12:21 18.01.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանությունից ստացված գրության հիմա վրա քաղաքացի Ս.Հ-ի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 115 հատ, 62 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Փաստով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 310.000 ՀՀ դրամի չափով:
12:10 18.01.2021
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Ծովագյուղի բնակիչներից մեկն էլ Սևանի […]
11:57 18.01.2021
Հունվարի 11-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 75, փլուզման 3, քարաթափման 1, ուժեղ քամու 1, ինքնասպանության 6 փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 146 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում […]
11:37 18.01.2021
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Սևանում և Դիլիջանում տեղումներ են ձյան տեսքով: Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:
11:30 18.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020 թ.-ին տրամադրել է 26460 կտոր գիրք: Գրքերը տրամադրվել են սփյուռքի 11 երկրների 30 դպրոցների: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնությամբ 13290 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Վրաստանի՝ հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներ: […]
11:27 18.01.2021
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է 2 հուշադրամի թողարկման մասին: Ինչպես հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, թողարկել են «Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ» և «Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակ» հուշադրամները: Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.) հայտնի հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․): Ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները: […]
11:13 18.01.2021
Հայաստանը, չնայած 2020-ին առկա մարտահրավերին, կարողացել է հաջողությամբ իրականացել գյուղմթերքի արտահանում՝ այսպիսով նախորդ տարվա համեմատ արտահանելով մոտ 3000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Մի շարք մշակաբույսերի արտահանումը նկատելիորեն աճել է: 2020-ին Հայաստանն արտահանել է շուրջ 24 հազար 200 տոննա խաղող, իսկ 2019-ին այդ թիվը կազմել […]
11:01 18.01.2021
Հունվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164676 դեպք, որոնցից 153064-ն` առողջացած, 2998-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7885 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 624153 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և մահվան 6 դեպք: