TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հունվարի 26-ին կիրականացվի Ակտաու-Երևան չարտերային չվերթը

22:07 15.01.2021

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5035 չարտերային չվերթը, որը կայանալու է հունվարի 26-ին՝ ժամը 08։00-ին։ Տոմսի արժեքը կազմում է 300 ԱՄՆ դոլար։ Տոմսերը կարող եք գնել www.scat.kz կայքից (վաճառքը դեռ չի բացվել)։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը […]

̰
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում

21:59 15.01.2021

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչը հերթական ճեպազրույցով է հանդես ելել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում։ «Լեռնային Ղարաբաղում շարունակվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կոնտինգենտի կողմից խնդիրների կատարումը։ Հրադադարի ռեժիմի պահպանման խախտումներ չեն եղել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Այսօրվա դրությամբ՝ արդեն վերադարձել է 49 461 մարդ: Ռուս ինժեներական խմբերը մաքրում են […]

̰
Մերկասառույց, ձյուն․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

21:48 15.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

̰
Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է

21:15 15.01.2021

Հունվարի 13-ին, ժամը 22.05-ին, ահազանգով մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում էր տվել Հրազդանի բնակիչ մի տղամարդ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Ըստ նրա` պատերազմական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։ Ոմն Հարութ կնոջը խոստացել էր […]

̰
Ճանապարհների ձմեռային սպասարկում՝ առանց տեղումնառատ  եղանակների․Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների համար անսովոր ձմեռ է

20:57 15.01.2021

Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհի վտանգավոր շրջադարձներից մեկը՝ Վարդաղբյուրի խաչմերուկն է… ձնաբքի, մերկասառույցի պատճառով ամենաշատ վթարները, մեքենաների արգելափակումներն այս հատվածում են տեղի ունենում։ Փրկարարներն ու  ճանապարհը սպասարկող ընկերությունն ամենաշատ օգնության կանչերն այս ճանապարհահատվածից են ստանում։ Ճանշին ընկերությունը արագ արձագանքման տարբերակ է գտել ու Վարդաղբյուրի խաչմերուկին շարժական հենակետ է տեղադրել՝ 24 ժամյա հերթապահությամբ: Շարժական հենակետում ամենօրյա հերթապահության են […]

̰
Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ

20:46 15.01.2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր  աշխատանքային հանդիպում է ունեցել մարզային ենթակայության բժշկական հաստատությունների տնօրենների հետ։Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են  Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը:Այս մասին մարզպետը  տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում․ «Մինչև քննարկվող թեմաներին անցնելը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորեցի ներկաներին՝ մաղթելով աշխատանքային և անձնական հաջողություններ: Բժշկի աշխատանքը երբեք հանգիստ չի եղել, […]

̰
Հայրենիքի փրկության շարժումը մարզային հանդիպումների շարք է սկսել ․այսօր այցելել են Գյումրի

20:42 15.01.2021

Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային հանդիպումների շարք։ Դրանք մեկնարկել են այսօր Գյումրիում։ Շարժման անդամների և ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մուտքը Շիրակի մարզ թույլ չտալու համար Ազատան գյուղի մոտ մի խումբ մարդիկ փակել են ճանապարհը։Այդուհանդերձ շարժման անդամները կարողացել են հասնել Գյումրի։Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Վազգեն Մանուկյանը։ Նա անդրադարձել է ՀՀ վարչապետի , ՌԴ […]

̰
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին․Նաղդալյան

20:05 15.01.2021

ՀՀ  ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին ․ Հարց. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական կողմը մշտապես աջակցել է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև հումանիտար շփումների իրականացմանը: Արդյոք կա՞ն նախադրյալներ նման ծրագրերի համար: Պատասխան. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել […]

̰
Շիրակի մարզում գրիպի դեմ պատվաստվողների թիվն ավելացել է, պոլիկլինիկաները ստացել են պատվաստանյութի նոր խմբաքանակ

19:45 15.01.2021

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում գրիպի դեմ պատվաստումներ են։ Մասնագետները հիմա են համարում սուր շնչառական վիրուսների դեմ պայքարի ամենաարդյունավետ ժամանակահատվածը։ Այս ընթացքում պատվաստվում են հիմնականում ռիսկի խմբում ընդգրկված քաղաքացիները։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղը ստացել է պատվաստանյութի նոր խմբաքանակ, որն առաջնային բժշկության օղակին տրամադրում են ըստ նախնական հայտերի։ Այս սեզոնին ամենաշատ պահանջարկն ունի գրիպի […]

̰
Կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը

19:30 15.01.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրել է այս պահի դրությամբ հաստատված աջակցության ծրագրերի արդյունքները և հետագա անելիքները: Այնուհետև նիստին հրավիրված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ծրագրերի իրականացման ընթացքը: Քննարկման շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

19:27 15.01.2021

Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակին և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Երկուստեք կարևորել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի […]

̰
ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում. տեղեկատվության ստուգման կենտրոն

19:20 15.01.2021

Տեղեկատվության ստուգման կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որում՝ իբրև Հայաստանի պաշտպանության նախարարության համազգեստի պիտակի վրա առկա է «Made in Turkey» (արտադրված է Թուրքիայում) գրությունը։ Այս առումով «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզաբանում խնդրեց նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում։ Ինչ վերաբերում է […]

̰
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում. ԿԳՄՍՆ

19:13 15.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ 2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: «Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր: Օլիմպիադային մասնակցել են 20 […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

19:05 15.01.2021

Հունվարի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռքբերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում նախարար Այվազյանը, որպես հայկական կողմի առաջնահերթություն, ընդգծեց ռազմագերիների, […]

̰
Արդյունքների ամփոփում 4-րդ զորամիավորումում. ՊՆ

19:00 15.01.2021

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել զորամասի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը։ Զորամասի հրամանատարը մատնանշել է արձանագրված բացթողումները և ներկայացրել 2021թ. աշխատանքների հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության ցուցանիշների բարձրացման անհրաժեշտությունը։ Խորհրդակցության ավարտին մի շարք […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

18:53 15.01.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար` շեշտելով նաև կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված օժանդակությունը: Մհեր Գրիգորյանը […]

̰
Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

18:47 15.01.2021

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100,000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների […]

̰
Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Սյունիքում առկա խնդիրների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով

18:40 15.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

18:30 15.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի […]

̰
ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020 թվականին կատարած աշխատանքների արդյունքները

18:22 15.01.2021

Հունվարի 15-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։ Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Զեկուցվել է 2020թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումներն ու […]

̰
ՌԴ-ն ողջունում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև ուղիղ երկխոսության հաստատումը. Զախարովա

18:15 15.01.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը և դրա արդյունքում ստորագրված նոր հայտարարությանը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմը միշտ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտավորականների, ինչպես նաև հումանիտար բնույթի հանդիպումների անցկացումը: «Մենք ամեն կերպ ողջունել ենք […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակը. ՊՆ

18:06 15.01.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 14-ին և 15-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]

̰
Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են. ՊՆ

17:53 15.01.2021

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին։

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

17:47 15.01.2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ և անձնագրային բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արամ Յ.-ին, որը 2019 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Այս […]

̰
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

17:37 15.01.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Փոխնախարարն ընդգծել է, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման շրջանը համընկել է բարդ ժամանակների հետ և շնորհակալություն է հայտնել նրան այդ իրավիճակներում ծավալած գործունեության և ջանքերի համար։ Հելեն Ֆեյզին նշել է, որ […]

̰
ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը մարզերում և Երևանում

17:29 15.01.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային և Երևանի կառույցները շարունակում են Covid-19 կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում: Խախտումներ արձանագրվում են հազվադեպ: Հիմնական թերացումը դիմակների ոչ պատշաճ կրելն է: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջը:

̰
Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Կոմիտասի պողոտայում

17:22 15.01.2021

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել 52-ամյա Խաչատուր Խ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Բնակարանային գողություններ Կարբի և Ղազարավան գյուղերում․ ոստիկանների բացահայտումը

16:52 15.01.2021

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էին բնակարանային գողությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին հունվարի 12-ին և 13-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումներով հունվարի 12-ին բաժին բերեցին Ղազարավան գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Բացատրական աշխատանքի շնորհիվ և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց, որ դեկտեմբերի վերջերին […]

̰
«Այբ»-ի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:43 15.01.2021

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության, ապա ՀՀ ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների կլոր սեղանին

16:30 15.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին, որի շրջանակում ընդունվել է Եվրոպական մարզական խարտիայի լրամշակված տարբերակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Առցանց միջոցառմանը մասնակցել են Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (Enlarged Partial Agreement on Sport՝ EPAS) անդամ երկրների […]

̰
BACK_TO_TOP