TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև․ Ռոմանոս Պետրոսյան

10:49 18.01.2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հերթական գրությամբ դիմել եմ բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ծանր հետևանքներին։ ❗Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային […]

̰
Քննարկվել են «սիգի» ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների դեմ խստացված վերահսկողական աշխատանքներն ու ընթացիկ այլ հարցեր

10:11 18.01.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Քննարկվել են «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելման միջոցառումների շրջանակներում իրականացվող խստացված վերահսկողական աշխատանքներն ու այլ ընթացիկ հարցեր։ Տրվել են հանձնարարականներ։

̰
Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է․ ՀՀ մի քանի շրջաններում ձյուն է տեղում

09:47 18.01.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ ✅Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ✅Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: […]

̰
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ԱԻՆ

09:40 18.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:09 18.01.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Խորենացի փ. 3-17 շենքեր, Արմենակյան փ. 1-67 սեփական տներ, Նորքի Այգիներ փ. 301-305 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 3, 4, 12, 13 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 18.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

23:38 17.01.2021

Հունվարի 16-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ջրամբար գյուղում, Ճարճակիս գյուղում, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.3 հա տարածքում բռնկված հրդեհները

23:06 17.01.2021

Հունվարի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 500 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 2․5 հա, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ 2500 քմ, Մեղրի-Շվինաձոր ավտոճանապարհին՝ 1.5 և 1 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված […]

̰
Առաջիկա օրերին եղանակը ցրտելու է 17-20 աստիճանով

22:00 17.01.2021

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Հանրապետության տարածքում՝ Հունվարի 17-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, 20-ի ցերեկը […]

̰
Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով․ ՄԻՊ

21:46 17.01.2021

Ադրբեջանի նախագահը [և իշխանության մյուս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով: Հայաստանի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

21:08 17.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 21:00-ի դրությամբ, կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Երևան-Արմավիր ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

20:00 17.01.2021

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 հատվածում բախվել են Porsche Cayenne և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել նշված բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել […]

̰
Թուրքական ապրանքի ներմուծման արգելքից հետո հայկական ընկերությունը պատրաստ է օրական մինչև 10 տոննա սրբիչ կարել

18:57 17.01.2021

«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը»,ասել է «Անիտեքս» ընկերության փոխտնօրենը։ Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Թուրքական ապրանքի ներմուծման արգելքից հետո պատրաստ են օրական մինչև 10 տոննա սրբիչ կարել։ Մանրամասները՝ կռավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Կարբի գյուղով անցնող ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել

18:39 17.01.2021

Այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղով անցնող ջրատարում կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող բնակիչ է: Հրշեջ-փրկարարները մահացածի մարմնի […]

̰
«Ազնավուր» հիմնադրամից հայտնել են՝ որտեղ դիմեն հումանիտար օգնության շահառու անձինք աջակցության փաթեթները ստանալու համար

18:25 17.01.2021

2020 թվականի սեպտեմբերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամն իր գործընկերների և աջակիցների հետ օգնության է հասել Արցախյան պատերազմից տուժած հազարավոր ընտանիքների: Մինչև օրս Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքագրված հումանիտար բեռով 5 օդանավ է ուղարկվել Երևան: Այս մասին տեղեկացրին «Ազնավուր» հիմնադրամից։ «Ցանկանում ենք մեր հետևորդներին տեղեկացնել, որ «Ազնավուր» հիմնադրամը Արցախյան պատերազմից տուժած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնության (հագուստ, […]

̰
Կայացել են ՔՊ-ի Աբովյանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները

18:12 17.01.2021

Աբովյանում կայացան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։ Այս մասին տեղեկացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Խորհդի նախագահ ընտրվեց Պավել Ցուգունյանը, իսկ Ռուբեն Պետրոսյանը, Տիգրան Գեղամյանը, Հայկ Մկրտչյանը, Արման Մինասյանը, Մելինե Գասպարյանը, Հայկ Վարդևանյանը, Աբգար Գյուլումյանը և Արմեն Հովհաննիսյանը ընտրվեցին խորհրդի անդամ, Արթուր Պետրոսյանը՝ վերահսկող։  

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

17:54 17.01.2021

Հունվարի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենքի շինարարությունը

16:43 17.01.2021

Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) շենքի շինարարությունը, որը դադարեցվել էր նախ կորոնավիրուսային համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, գործարկումից հետո սոցիալական ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն մեկ պատուհանի սկզբունքով:

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

16:29 17.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 15:00-ի դրությամբ, կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
ԱԱՏՄ ղեկավարին են ներկայացրել ՀՀ մուտք գործող անձանց մոտ covid-թեստավորման սերտիֆիկատների առկայությունը ստուգելու աշխատանքի ընթացքը

14:50 17.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ոչ աշխատանքային օրով աշխատանքային այց է կատարել ԱԱՏՄ-ի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ Ավագյանին ներկայացվել է ՀՀ մուտք գործող անձանց մոտ covid-թեստավորման սերտիֆիկատների առկայությունը ստուգելու աշխատանքի ընթացքը։ ԱԱՏՄ ղեկավարը նաև հանդիպել է օդանավակայանում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող ընկերությունների տնօրենների հետ, քննարկել […]

̰
Էջմիածնի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

14:12 17.01.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 17-ին՝ ժամը 11։19-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]

̰
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. News.am

13:46 17.01.2021

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նրա խոսքով` հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել: Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն […]

̰
Մինչև օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 000 փախստական

13:31 17.01.2021

Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղի բնակիչների և փախստականների շարասյուներին։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնց երթևեկությունն անվտանգ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։ Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 177 փախստական։ Մինչև օրս Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 […]

̰
Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ

13:01 17.01.2021

Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ «Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները, հակառակ դեպքում կկորցնեք ձեր օգտահաշիվը և կկրեք ֆինանսական կորուստներ»,- հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

̰
Ճակատեն գյուղ տանող ճանապարհին տեղադրվել է 30մ բարձրությամբ հայկական եռագույնը

12:44 17.01.2021

Այսօր` հունվարի 17-ին, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվել և համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից հանդիսավոր կերպով բարձրացվել է Հայաստանում թերևս ամենաբարձր`30մ բարձրությամբ և 40 քառակուսի մետր մակերեսով հայկական եռագույնը։ Այս մասին տեղեկացրին Կապանի համայնքապետարանից։  

̰
Էջմիածին քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ

11:52 17.01.2021

Հունվարի 17-ին՝ ժամը 11։19-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի տներից մեկում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Բագրավան գյուղում մոտ 1200 հակ անասնակեր է այրվել

11:37 17.01.2021

Հունվարի 17-ին, ժամը 06։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։40-ին, մարել՝ 10։38-ին։ Այրվել է մոտ 1200 հակ անասնակեր։

̰
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք. 5 մարդ մահացել է

10:54 17.01.2021

Հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164586 դեպք, որոնցից 152772-ն` առողջացած, 2992-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 623311 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Ունենք […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

10:28 17.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում, ժամը 10:00-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

10:15 17.01.2021

Հունվարի 16-ին, ժամը 22։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, […]

̰
BACK_TO_TOP