TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք,14 մահ

11:13 03.01.2021

Հունվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160027 դեպք, որոնցից 144091-ն` առողջացած, 2850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12398 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 597504 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1088 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 14 մահվան դեպք: […]

̰
Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին +15․․․․+16 աստիճան է․Գագիկ Սուրենյան

11:05 03.01.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքայն իր էջում հետևյալ գրառումն է կատարել «Շատերը Երևանի այս ցրտերը տեսնելով մտահոգվում են, որ սահմանային գոտում մրսում են նաև մեր զինվորները։ Ժողովուրդ ջան, մտահոգվելու կարիք չկա, որովհետև Տավուշում, Սյունիքում և Արցախում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր է և ցերեկային ժամերին հասնում է +15․․․․+16 աստիճանի»։ […]

̰
Մահացել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

10:51 03.01.2021

Կորոնավիրուսից մահացել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցիոլոգի դուստրը՝ Լիլիթ Ադիբեկյանը։ Սոցիոլոգը 78 տարեկան էր՝ ծնվել է 1942 թվականի փետրվարի 27-ին:    

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

10:10 03.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Հադրութցի կանայք Երևանում իրենց հյուրընկալած ընտանիքի հետ արտադրություն են հիմնել

22:00 02.01.2021

Հադրութցի կանայք Երևանում իրենց հյուրընկալած ընտանիքի հետ արտադրություն են հիմնել։ «Արցախի համը» անունով պահածոներն ու մուրաբաները փոքր ծավալով նաև արտահանվում են։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է՝ որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի

21:58 02.01.2021

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի․ «Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, առանձին գրառմամբ ևս մեկ անգամ հստակեցնեմ՝ այն դպրոցները, որտեղ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը և դասարանները չեն բաժանվում խմբերի, կարող են անցնել հնգօրյա ռեժիմի»։

̰
Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին. Ալինա Նիկողոսյան

21:53 02.01.2021

Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ: Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում […]

̰
Գեղարքունիքի մարզում 29-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկթաբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել ձորակում. կան վիրավորներ

21:49 02.01.2021

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Արգիշտի Մինասյանը Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել ձորակում՝ քարերի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Մինասյանն ու […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:38 02.01.2021

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Մահացել է եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը

21:15 02.01.2021

Մահացել է եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը։ «Այսօր 83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը»,- հայտնել է Ավդալյանը։

̰
Սոցապ նախարարը հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին

21:11 02.01.2021

Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ հունվարի 2-ին, այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նա հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից: Նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի և […]

̰
Մահացել է կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը

21:00 02.01.2021

Հայկական կինոն և հայ մշակույթը կրում են հերթական ծանր կորուստը։ Կյանքից հեռացել է տաղանդաշատ կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը: Այս մասին հայտնում են Կինեմատոգրաֆիստների միությունից։ «Նա իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել է կինոյին, հայ կինոյին՝ թողնելով կինոօպերատորական արվեստի յուրօրինակ ընկալումներ: Նրա ուղին անցել է մոսկովյան հեղինակավոր կինոինստիտուտից՝ ՎԳԻԿ-ից մինչև «Հայֆիլմ» կինոստուդիայի լավագույն տարիներ, երբ ստեղծագործական կյանքը արվեստագետի […]

̰
Սյունիքի մարզպետը տեղի բնակչությանը կոչ է անում չտրվել որևէ սադրանքի

20:28 02.01.2021

Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։ Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ «Հարգելի՛ սյունեցիներ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի […]

̰
Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ կենտրոնը տոնական օրերին ստացել է 600 ահազանգ

19:55 02.01.2021

2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2021 թվականի հունվարի 2-ի ժամը 18:00-ի  դրությամբ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչություն քաղաքացիներից  ստացվել  է 600 ահազանգ:Մեծ մասը եղել է տեղեկատվական բնույթի, քաղաքացիները հետաքրքրվել են ճանապարհների վիճակից: «Դեկտեմբերի 31-ին ստացել ենք երկու կանչ, մեր ջոկատները  ահազանգով մեկնել են դեպքի վայրեր,բայց, բարեբախտաբար, հրդեհի բռնկումներ չեն եղել, մի զանգ էլ ստացել ենք […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․մյուս ավտոճանապարհները բաց են

18:45 02.01.2021

Հունվարի 2-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և հայտնվել ձորում ․ կա զոհ և վիրավորներ 

18:30 02.01.2021

Այսօր , հունվարի 2-ին,Ժամը 15:50-ի սահմաններում, Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ օպերատիվորեն […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Հրազդան քաղաքում

16:50 02.01.2021

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում հայտնաբերել և բաժին բերման է ենթարկվել ՌԴ Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության Զոլսկի շրջանի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարները) 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Ռազմիկ Շ․-ն։ Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Գավառի ոստիկանները բացահայտել են 30-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

15:59 02.01.2021

Դեկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։ Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, ճանապարհը չզիջելու պատճառով տուժածն ու 22-ամյա մի երիտասարդ վիճաբանել են։ Վերջինս իր մոտ եղած ծալովի դանակով մեկ […]

̰
Կրակել էր գազային ատրճանակից․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

14:40 02.01.2021

Հունվարի 1-ին, ժամը 16.00-ին, Ֆանարջյան փողոցում վիճաբանության և կրակոցի ձայն էր լսվել։ Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողը պահակակետ էր հրավիրել 56-ամյա մի տղամարդու: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 15.00-ին Ազատության պողոտայից Ֆանարջյան փողոցն ընկած ճանապարհահատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում 56-ամյա տղամարդը վիճաբանել էր ծանոթի հետ, […]

̰
Մահվան ելքով պատահար Թեղուտ-Շնող ճանապարհին

14:07 02.01.2021

Հունվարի 1-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թեղուտ-Շնող ճանապարհի 2-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շուրջ 9 մետր գլորվելով հայտնվել ձորակում․ 23-ամյա վարորդ Գևորգ Մախմուդյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

̰
Քասախ գյուղում այրվել է վագոն-տնակ

13:29 02.01.2021

Հունվարի 2-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Մուշ թաղամասում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քասախ գյուղի Մուշ թաղամասի Գևորգ Չաուշի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի […]

̰
Կոտրված աղբամաններ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

13:15 02.01.2021

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` առանց մեկնաբանության»։

̰
Թող 2021 թվականը լինի մեր մեջքը ուղղելու և վերելքի տարի․ Հայկ Մարության

12:58 02.01.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կարճ հաշվետվություն՝ 2020 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ․ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, Թող նոր 2021 թվականը իր հետ բերի խաղաղություն, և այն լինի մեր մեջքը ուղղելու և վերելքի տարի: Ստորև ներկայացնում եմ 2020 թվականին մեր կատարած աշխատանքների կարճ հաշվետվությունը»:    

̰
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն. News.am

12:45 02.01.2021

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին Ֆիզուլիից հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին: Այս մասին հունվարի 2-ին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Այսօր մեկական ջոկատ աշխատում է Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում»,- հավելեց Հունան Թադևոսյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1145 զինծառայողի […]

̰
Երևանում Porsche Panamera-ն բախվել է ծառին

11:33 02.01.2021

Հունվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Սմբատյանն իր վարած Porsche Panamera մակնիշի 17 RD 777 համարանիշի ավտոմեքենայով, Նոր-Նորքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող Նելսոն Ստեփանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Հարվածից ծառը մի քանի տեղից կոտրվել է: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, 8 մահ

11:02 02.01.2021

Հունվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159798 դեպք, որոնցից 143640-ն` առողջացած, 2836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 596416 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 540 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Ունենք 285 առողջացած և 8 մահվան դեպք: […]

̰
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

10:10 02.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Դարակերտ գյուղում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

23:31 01.01.2021

Հունվարի 1-ին` ժամը 20:15-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղուկասավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «ԳԱԶ-2410» (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1987 թ․) և «ՎԱԶ-2106» մակնիշների […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են երկհարկանի տանը բռնկված հրդեհը

21:15 01.01.2021

Հունվարի 1-ին` ժամը 13։26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյակերտ գյուղի Գ․ Լուսավորչի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյակերտ գյուղի Գ․ Լուսավորչի փողոցի թիվ 8 երկհարկանի տան ննջասենյակում: Հրշեջ-փրկարարները հրդեհը […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:08 01.01.2021

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:   Երևան քաղաքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
BACK_TO_TOP