TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մանրամասներ Տավուշի մարզում թունավորման դեպքերից

23:45 05.01.2021

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել առ այն, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր: Ինչպես տեղեկացրին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ […]

̰
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի պատարագը Սուրբ Գայանե վանքում

22:44 05.01.2021

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռի բարերարներ և ուխտավոր բազում հայորդիներ։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Պատարագիչն էր Մայր Աթոռ […]

̰
Նոյեմբերի 14-ից ի վեր Արցախ է վերադարձել ավելի քան 47 000 մարդ

22:14 05.01.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից 24 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Մեկ օրում ռուս […]

̰
Վանաձորում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ

21:48 05.01.2021

Հունվարի 5-ին՝ ժամը 16։04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասին հարակից անտառում այրվում է խոտածածկ տարածք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տարոն-4 թաղամասից դեպի հյուսիս ընկած անտառային հատվածում։ Հրդեհը […]

̰ ̰
Հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի պատարագ

21:14 05.01.2021

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ աշխարհասփյուռ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը և հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Ճրագալույցի Սուրբ պատարագի ավարտից հետո հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

20:35 05.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող […]

̰
ՀՀ և ԱՀ արտգործնախարարները հանգամանալից քննարկել են Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

20:13 05.01.2021

Հունվարի 5-ին մեկնարկեց ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն. նախարարը հանդիպեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Դավիթ Բաբայանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, նախարարներ Այվազյանը և Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավանդական համագործակցության ամրապնդումը` […]

̰
Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդի ճրագալույցի պատարագ

18:10 05.01.2021

Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ է մատուցվում։ Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Եկեղեցական կյանքում նոր օրը սկսվում է տվյալ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո: Սուրբ ծննդյան օրվա երեկոյան՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում էեկեղեցին ավետում Բարի Լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու […]

̰
Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր

17:40 05.01.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Սվաճյան փողոցից

17:30 05.01.2021

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին, ժամը 17.40-ին, Երևան քաղաքի Սվաճյան փողոցից բերման է ենթարկվել 1999 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ

17:17 05.01.2021

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։ «Միաժամանակ, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում […]

̰
«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

17:10 05.01.2021

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: «Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մելիքյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզիչին հետագա կարիերայում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչի անունը և նախապատրաստական ծրագրերը կհրապարակենք առաջիկայում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

̰
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սկսել է կորոնավիրուսից տուժածներին միանվագ սննդի բաշխումը

17:00 05.01.2021

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, սկսել է միանվագ սննդի բաշխումը 44,000 անապահով մարդկանց, ովքեր տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջը: ՊՀԾ-ն հայտնաբերել է այն մարդկանց, ովքեր կստանան պարենային օգնություն՝ հիմնվելով Պարենային Անվտանգության Գնահատման արդյունքների վրա, որն իրականացվել էր […]

̰
Ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը

16:50 05.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Նախորդիվ Ջուջևան, Կոթի, Բաղանիս, Ոսկևան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից 8-ը դուրս է գրվել, 6-ը շարունակում է ստանալ բուժօգնություն։ ՀՀ ԱՆ […]

̰
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումն Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի հետ

16:41 05.01.2021

Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումն Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

̰
Առողջապահության նախարարությունը ԴՆԹ հետազոտությունների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել

16:35 05.01.2021

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է. «Այսօր, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը հայտարարություն է արել, մասնավորապես նշելով հետևյալը. «Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ»։ Պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ այդ հայտարարությունն իրականության […]

̰
ՀՀ կառավարությունը նախատեսում է գործարկել արցախահայությանն աջակցելու նոր ծրագրեր

16:28 05.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից […]

̰
Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը ստորագրել են ՀՀ և ԱՀ ԱԳՆ-ների միջև 2021թ. խորհրդակցությունների պլան

15:58 05.01.2021

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախ. տեղի է ունենում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ծրագրի ստորագրման արարողություն: ԱԳ նախարարներն ստորագրել են ՀՀ և Արցախի Արտաքին գործերի նախարարությունների միջև 2021թ. խորհրդակցությունների պլան: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

̰
ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով

15:53 05.01.2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության […]

̰
Հիմնադրամը տարեկան մոտ 250 տոննա ձուկ է արտադրում

15:50 05.01.2021

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը տարեկան մոտ 250 տոննա ձուկ է արտադրում. մի մասը լիճ են բաց թողնում, զուգահեռ հասցնում են նաև սպառման շուկա։ Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Արա Այվազյանը հանդիպում է Դավիթ Բաբայանի հետ

15:39 05.01.2021

Արցախ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ:

̰
Հայտնի է Սպիտակ-Երևան ճանապարհին մեքենաների բախման հետևանքով զոհված վարորդի ինքնությունը

15:32 05.01.2021

Հունվարի 4-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին, Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտ, իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ «ՎԱԶ-217030»-ի վարորդը՝ 1989 թ. ծնված Տարոն Չախալյանը, մահացել է, իսկ 2 ուղևորները և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:23 05.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող […]

̰
Պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին կտրվի սոցիալական աջակցություն

15:08 05.01.2021

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին, ՀՀ կառավարության որոշմամբ, կտրվի սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով: Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։ ✅Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3.000.000 ՀՀ դրամ ✅Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ […]

̰
Սարալանջ` ոչ սահմանված վայրում աղբ

15:03 05.01.2021

Սարալանջ` ոչ սահմանված վայրում աղբ։ Տեսախցիկ չկա,սակայն նշենք, որ աղբամանները գտնվում են 20մ հեռավորության վրա։ Այս մասին ասվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում

14:43 05.01.2021

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին, Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Վահրամ Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: Հայտնաբերման մասին տեղյակ է […]

̰
Վստահ ենք՝ մեր տղերքը ողջ են. անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները Կառավարության դիմաց են

14:29 05.01.2021

80 և ավելի օր իրենց երեխաներից լուր չունեցող և անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են Կառավարության դիմաց և պատրաստվում են հանդիպել կառավարության ներկայացուցչի հետ: «80 օր է՝ մեր երեխաներից լուր չունենք: Չնայած աշխատանքային օր չէ, բայց մեր երեխաների հարցերով ամեն օր են զբաղվում և այստեղ ենք հանդիպելու, չեմ կարող նշել ում հետ, և քննարկելու […]

̰
Իսրայելը թույլատրել է Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի օգտագործումը երկրում

13:56 05.01.2021

Իսրայելի առողջապահության նախարարությունը երկուշաբթի հավանություն է տվել երկրում հայազգի Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործմանը: Այս մասին երեքշաբթի` հունվարի 5-ին, ընկերության հաղորդագրությունը փոխանցել է Reuters գործակալությունը: «Այսօրվա պատվաստանյութի հաստատումը նշանավոր պահ է մեր ընկերության պատմության մեջ և COVID-19- ի դեմ համաշխարհային պայքարում »,- ասել է կորպորացիայի ղեկավար Ստեֆան Բանսելը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իսրայելի […]

̰
Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

13:15 05.01.2021

Հունվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ:

̰
BACK_TO_TOP