TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ես վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից. Ռոբերտ Քոչարյան

11:58 31.12.2020

Վստահ եմ՝ մենք կարող ենք վերածնվել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ «Հայ ժողովրդի պատմությունը, ցավոք, լի է ողբերգական էջերով։ Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել։ Հաճախ հայտնվել ենք կյանքի և մահվան եզրագծին։ Բայց մեր լավագույն ազգային որակները՝ խոհեմությունը, քաջությունը, համբերատարությունն ու աշխատասիրությունը, միշտ օգնել են մեզ վերածնվել։ Ես վստահ եմ՝ մենք […]

̰
ՀՀ նախագահի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

11:54 31.12.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

̰
Նոր տարուց բարի լուրեր և ուրախ իրադարձություններ ենք ակնկալում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

11:49 31.12.2020

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեսաուղերձով շնորհավորել է ամանորյա շնորհավորանք է հղել․ «Սիրելի բարեկամներ, Ավարտին է մոտենում 2020 թվականը, որը բոլորիս համար դարձել է լուրջ փորձությունների տարի: Կորոնավիրուսային համավարակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված դրամատիկ իրադարձությունները հետք են թողել մեր կյանքի բոլոր կողմերի վրա։ Խիստ մարտահրավերների պայմաններում առանձնահատուկ հստակությամբ դրսևորվեց մեր […]

̰
Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

11:40 31.12.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սմբատ Գրիգորյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-նշված է հրամանագրում։

̰
Պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործն ավարտին հասցնելու համար․ Արմեն Մուրադյան

11:24 31.12.2020

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Գալիք տարին թող լինի ձեռքբերումների, դժվարությունների հաղթահարման, խաղաղության տարի: Աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավեր էր առողջապահության, կրթության և մյուս ոլորտների համար: Անգնահատելի են դրա դեմ պայքարող սպիտակ բանակի ներկայացուցիչների ներդրած […]

̰
ԱԻՆ Փրկարար ծառայությունն ամփոփում է 2020 թվականը

11:15 31.12.2020

Փրկարարները, իրենց կոչմանը հավատարիմ մնալով, շարունակում են մարդկային կյանքեր փրկել, օգնում դժվար իրավիճակներում հայտնված քաղաքացիներին։ Ինչպիսի՞ն էր 2020 թվականն Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության համար. տարին ամփոփում է գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, 16 մահ

11:09 31.12.2020

Դեկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159409 դեպք, որոնցից 142801-ն` առողջացած, 2823-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 593903 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2855 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք: Ունենք 957 առողջացած և մահվան 16 դեպք: […]

̰
Անհայտ անձինք վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան

11:08 31.12.2020

Անհայտ անձինք վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան։ Այս մասին Հարությունյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ։

̰
Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը 2021 թվականի սկզբից կընդարձակվի

11:06 31.12.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը 2021 թվականի սկզբից կընդարձակվի: Դեկտեմբերի 30-ին Մարտունու բժշկակական կենտրոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացա բաժանմունքի ընդարձակման հետ կապված աշխատանքներին։ Բաժանմունքի լրացուցիչ սենյակները կահավորվում ու շահագործման են նախապատրաստվում գործող բաժանմունքից առանձին, մեկ այլ հարկաբաժնում։ Արդեն հիմնանորոգված են […]

̰
Օդապարուկները չպետք է գործարկվեն բնակելի շենքերի, բենզալցակայանների, օդանավակայանների մոտ․ պահպանե՛ք անվտանգության կանոնները

11:04 31.12.2020

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի հայրենակիցներ, բոլորս լավ գիտակցում ենք՝ ինչ առիթով ու ինչ նպատակով ենք մոմավառությունը կազմակերպում: Բոլորիդ խնդրում ենք մինչ ձեռնարկի մեկնարկը կարդալ և տարածել այս հայտարարությունը՝ ավելորդ խնդիրներից ու դժբախտ դեպքերից խուսափելու համար: Կանխավ շնորհակալություն: ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ✅Նախքան օդապարուկները գործարկելը անհրաժեշտ է գտնել հարմար տեղ: Իհարկե, դա պետք է արվի բացառապես բաց […]

̰
Պետք է բազմապատկենք զարգացման տեմպերը․ Տավուշի մարզպետ

10:32 31.12.2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի տավուշցիներ, մենք ծանրագույն տարի ունեցանք՝ սկսած համավարակով առաջ եկած դժվարություններից մինչև արցախյան պատերազմ: Խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նրանց ծնողների և ընտանիքի անդամների առջև:  Հույս ունեմ, որ մենք օր առաջ կավարտենք անհայտ կորածների հայտնաբերման աշխատանքները և օր առաջ հայրենիք կվերադարձնենք մեր գերեվարված տղաներին: […]

̰
Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

10:28 31.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
Մաղթում եմ, որ գալիք տարին խաղաղության տարի լինի, մեր կյանք մտնի հանգստությունը և ներդաշնակությունը․ Արսեն Թորոսյան

10:13 31.12.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի հայրենակիցներ, Այս տարվա ամանորյա ուղերձը էապես կտարբերվի նախորդներից: Տարին ծանր էր բոլորիս համար ամեն տեսանկյունից: Տեսանք թե՛ արտակարգ և թե՛ ռազմական դրություն: Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար կորոնավիրուսային հիվանդությունն […]

̰
Եվրոպական դատարանը որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ․ Զեյնալյան

10:04 31.12.2020

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տարեվերջի ամփոփիչ մամլո հաղորդագրություն Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին․ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 15.12.2020թ, 16.12.2020թ, 21.12.2020թ, 22.12.2020, 30.12.2020 բավարարել է մեր դիմումները և որոշել […]

̰
Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, ապա՝ երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել

00:00 31.12.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Ռուբեն Մելքոնյանը իր վարած Mercedes E420 մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին բախվել է Արմեն Հեպոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհով անցնող գնացքների համար նախատեսված երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

23:44 30.12.2020

Դեկտեմբերի 29-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և Ջրվեժ-Առինջ ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա:

̰
Վազգեն Մանուկյանը հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ

23:30 30.12.2020

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ: Ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Մանուկյանն անդրադարձել է պատերազմի վերսկսման, հայկական կողմի կրած պարտության պատճառներին, այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներին և դրանց լուծման հնարավորությանը: Այս մասին տեղեկացրին շարժման մամուլի ծառայությունից։ «Մարդը, որ իր գործը տապալում է, պետք է հեռանա: Տապալման պատճառների […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:00 30.12.2020

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:   Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

22:15 30.12.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։  

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատներին

21:54 30.12.2020

Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին և հարազատներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու գործընթացի մանրամասները, նշելով, որ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներին, քննարկել գերիների փոխանակման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հետ կապված հարցերը։ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այս ուղղությամբ շարունակվում են ակտիվ աշխատանքները նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների անձնական գործերը քննության առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել է, որ պաշտպանական գերատեսչությունն այսուհետ ևս գործադրելու է բոլոր ջանքերը՝ գերեվարվածներին օր առաջ Հայաստանի Հանրապետություն  վերադարձնելու համար։

̰
Իրավիճակը կարգավորման միտում ունի. Լավրովը խոսել է Արցախի շուրջ զարգացումներից

21:50 30.12.2020

Ռուսաստանը պատրաստ է հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, երբ կողմերը պատրաստ լինեն: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում: Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում իրավիճակը կարգավորվելու միտում ունի: Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում:

̰
Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

21:33 30.12.2020

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը գալիք տոներին ընդառաջ իր շնորհավորանքներն է հղել հայ և ֆրանսիացի ժողովուրդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ Հայաստանի համար 2020 թվականը լի էր փորձություններով: «Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով առաջին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է

21:28 30.12.2020

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է․ «Հարգելի´ քաղաքացիներ, հորդորում ենք ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով: Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն»:

̰
Հունվար ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

21:17 30.12.2020

Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում`հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90C, Պաղակնում -120C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.20C): Բավական ցածր […]

̰
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է «Մանկան տուն»

20:59 30.12.2020

Նախարար Մեսրոպ Առաքելյանն ու առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նախատոնական օրն անցկացրել են երեխաների ընկերակցությամբ՝ դեկտեմբերի 30-ին այցելելով «Մանկան տուն»։ Տնօրենի ուղեկցությամբ նրանք շրջել են հաստատության տարածքում, ծանոթացել պայմաններին ու երեխաների ճաշացանկին։Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ։ «1։1 հաշվով ավարտելով նախարարի հետ սեղանի ֆուտբոլի ընկերային հանդիպումը՝ փոքրիկներն անցել են տոնական նվերները բացելուն, հետո […]

̰
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

20:45 30.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Արցախի ղեկավարը կարևորել է երկու ԿԳՄՍ նախարարությունների միջև ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը: Նա նշել է, որ չնայած հետպատերազմյան շրջանի դժվարություններին՝ կառավարությունը ջանք ու եռանդ […]

̰
Մարտական հերթապահության հերթափոխից առաջ անցկացվել է զինպատրաստվածության ստուգատես

20:30 30.12.2020

Մարտական հերթապահության հերթափոխից առաջ 1-ին զորամիավորման N զորամասի անձնակազմի հետ անցկացվել է շարային ստուգատես: Հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հանդերձանքն ու սպառազինությունը, մարտական փաստաթղթերի առկայությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստացել համապատասխան առաջադրանքները։

̰
Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն

20:15 30.12.2020

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

̰
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

19:33 30.12.2020

Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի մի շարք արդիական հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են անցնող տարում ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության բարձր ինտենսիվությունը, հաստատել են 2021 թվականին այդ դինամիկան պահպանելու […]

̰
Արցախցի փոքրիկները Երևանի պետական տիկնիկային թատրոնի հյուրն էին

19:30 30.12.2020

Երևանի տիկնիկային թատրոնն այսօր հյուրընկալել է արցախցի փոքրիկներին, զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների երեխաներին։ Նրանք դիտել են «Նվերների աշխարհ» ամանորյա ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը և կից լուսանկարներ հրապարակել։    

̰
BACK_TO_TOP