21:07 31.12.2020
Սովորական բառերով այս անգամ դժվար է ամփոփել տարին, գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու հավելել․ «Չնայած մեծ սպասումներին ու մեր հայրենիքի վաղվա օրն ավելի լավը դարձնելու բազմաթիվ ծրագրերին, դրանց իրագործման անմնացորդ ջանք ու նվիրումին, ցավոք, 2020 թվականը բոլորիս համար ցավալի կորուստների տարի դարձավ։ Որքան էլ խորն է կորստի զգացումը, այնուամենայնիվ, ապրելու, պայքարելու և […]
20:45 31.12.2020
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 31-ի ցերեկը և հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
20:34 31.12.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ամեն տարեվերջի, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկացրին Սերժ Սարգսյանի գրասենյակից։ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել՝ զորավար Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: […]
20:28 31.12.2020
Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մի շարք այցելություններ։ Վեհափառ Հայրապետը Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ եղավ Կոտայքի թեմի ծաղկաձորյան ճամբարում, ուր իր զորակցությունն ու օրհնությունը բերեց ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանված 45 արցախցիներին։ Նորին Սրբությունը զրուցեց […]
19:59 31.12.2020
Համավարակի տարում Շիրակի մարզի բուժհաստատություններն աշխատել են գերծանրաբեռնված։Քովիդ-19-ի դեմ պայքարի նպատակով մատուցվող ծառայությունների դիմաց պետական ֆինանսավորումն ավելացել է, բայց պլանային վիրահատություններից ստացվող եկամուտները նվազել են։ «2020 թվականի տարեսկզբին մարզի բուժհաստատություններին տրամադրված պետպատվերի բյուջեն սահմանված էր չորս միլիարդ հինգ հարյուր քսան միլիոն դրամ,ինչը սեպտեմբերին կատարված վերահաշվարկից հետո կազմել է չորս միլիարդ ութ հարյուր միլիոն:2019 թվականի բյուջեի […]
19:15 31.12.2020
Շիրակի մարզում այս տարի ևս գյուղատնտեսությունը տուժեց կարկտահարություններից ու ցրտահարությունից, վնասվեց 4900 հեկտար ցանքատարածք, ընդհանուր վնասը գնահատվել է 2,9 միլիարդ դրամ։ «Եթե ցուցանիշերը նայենք,մենք նախորդ տարվանից 1000 հեկտար պակաս աշնանացանի ցանքեր ունեինք և դրա հետևանքով սպասում էինք, որ այս տարի այդ պակասի ու կարկտահարության պատճառով կարող ենք բերքի պակաս ստացվեր,բայց 2020 թվականը 2019-ի հետ […]
19:00 31.12.2020
ՀՀ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հայ ժողովրդին ուղղված ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, 2020-ին մենք՝ բոլորս, անմարդկային փորձության միջով անցանք: Այդ տարին բոլորիս կորուստներ, ցավ, լաց և դժբախտություն բերեց: Ճակատագրի բերումով հենց մեզ բաժին հասավ այս արհավիրքների ժամանակահատվածը: Բայց ես վստահ եմ, որ մենք, մեր սերունդն առաքելություն ունի: Մենք տեսանք, թե՛ […]
18:45 31.12.2020
Տարվա ամփոփների շարքում դրական ցուցանիշի սպասումները միշտ ծնելիությունից են։ Այդպես էր նաև այս տարի, բայց տարեվերջյան տվյալները այլ բան են փաստում։Շիրակի մարզի 6 ծննդատներում ծնվել է 2686 երեխա՝ 13-ով պակաս 2019 թվականից: Մի քանի տարի է նվազման տենդենցը մարզում շարունակվում է։ Աղջիկ թե տղա…սեռով պայմանավորված ծնունդների պլանավորման կարծրատիպը հայկական իրականությունում դեռ չի կոտրվում։ Շիրակի մարզում […]
18:27 31.12.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվար ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 6-րդն է, ինչպես նախորդ ամիս: Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը` 73-րդը, Հրանտ Մելքումյանը` 79-րդը:
18:20 31.12.2020
Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով. «2020 թվականը չափազանց բարդ տարի էր: Այն հատկապես ծանր էր Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմի համար՝ covid19 և պատերազմ, 24/7 անդադար ու լարված աշխատանք: Արյունաբանական կենտրոնն արյուն էր մատակարարում հանրապետության բոլոր բուժհաստատություններին, որտեղ կար արյան կարիք: Այս օրերին Արյունաբանական կենտրոնի առջև դրված էր […]
18:10 31.12.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
17:55 31.12.2020
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքը այրվում է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։11-ին, մարվել՝ 12:40-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 130 քմ)։ Այս մասին […]
17:36 31.12.2020
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում ավտովթար է տեղի ունեցել: Շրջանաձև երթևեկության հատված մուտք գործելիս՝ միմյանց են բախվել«Մերսեդես» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Մոսկվիչ»-ը կողաշրջվել է: Երկու մեքենաներն էլ էականորեն վնասվել են, վարորդները չեն տուժել, հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:
16:49 31.12.2020
Սևանա լճի սիգ ձկնատեսակի որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումը ս/թ. դեկտեմբերի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացին: Երեկ «Սևան» ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից […]
15:50 31.12.2020
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները Ստեփանակերտում և Գետավանում երկու բլոկ մոդուլային ավան են կառուցել՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների բնակության հարմարավետ և ժամանակակից պայմանների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Բլոկ-մոդուլային ավանները նախատեսված են ավելի քան 300 մարդու համար։ «Եվս մեկ նման ավան նախատեսվում է կառուցել […]
15:46 31.12.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
15:44 31.12.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»:
15:00 31.12.2020
ՀՀ կառավարությունը տեսանյութով ներկայացնում է պայքարը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների դեմ։ «2020 թվականին կառավարությունը հակաճգնաժամային 25 միջոցառում հաստատեց։ Շահառուներին հասանելի օժանդակության ընդհանուր թիվը մոտ 205,7 մլրդ դրամ է»,-նշված է տեսանյութին կից։
14:33 31.12.2020
ՀՀ Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ «Սիրելի՛ արարատցիներ Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս տարի, ցավոք սրտի, մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար, սակայն այս տոնը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա իրադարձությունները […]
14:20 31.12.2020
Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհին հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանով անցնող 1,5 կմ երկարությամբ (կմ64+500-կմ66+000) ճանապարհահատվածը։ Շինարարական աշխատանքները կատարել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքներն ընդունվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից։
14:03 31.12.2020
Արագածոտնի մարզպես Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտին է մոտենում 2020 թվականը: Անցնող տարին, ցավոք, մեր սրտերում թողեց չսպիացող վերքեր և մեր հիշողություններում կմնա որպես մեր հերոսների ընդհատված երազանքների տարի: Խոնարհվում եմ հանուն խաղաղության, հանուն լուսավոր ապագայի նահատակված մեր եղբայրների ու քույրերի սուրբ հիշատակի, բոլոր զինվորների ու նրանց ընտանիքների […]
13:50 31.12.2020
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ուղերձ է հղել՝ միջանկյալ հաշվետվություն ներկայացնելով 2020-ի աշխատանքների վերաբերյալ: ««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն (այսուհետ՝ «Հիմնադրամ») իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` հատուցումներ կատարելով մարտական գործողությունների արդյունքում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Հատկապես այս տարի կարևորվեց Հիմնադրամի գործունեության անհրաժեշտությունը, քանզի սեպտեմբերի 27-ին մեր թշնամիների կողմից սանձազերծված պատերազմը […]
13:39 31.12.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է` 8033: «Շտապօգնության ծառայության որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև մեր հայրենակիցներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն շուրջօրյա։ Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ […]
13:15 31.12.2020
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար: Այս մասին ասվում է «Գազպրոմ էքսպորտ» -ի հայտարարության մեջ: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ – ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար: Հետագայում ևս գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասված է հաղորդագրության […]
12:57 31.12.2020
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ուղերձ է հղել, որում ասվում է․ «Հարգելի՜ գործընկերներ ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ողջ անձնակազմին, վետերաններին, ոստիկանների ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ, որ գալիք տարում մեր ծառայությունը լինի առավել պատասխանատու և պրոֆեսիոնալ, հասարակական կարգի պահպանման մեր հանձնառությունն իրականացնենք լիարժեք և արդարացնենք ոստիկանության հանդեպ հանրային […]
12:40 31.12.2020
Շուտով կգա 2021 թվականը. ըստ արևելյան օրացույցի՝ սպիտակ մետաղե ցուլի տարի է: Աստղաբաններն արդեն պատրաստում են իրենց կանխատեսումները, որպեսզի մեզ հայտնեն, թե ինչ կարելի է ակնկալել այս հզոր աշխատասերից: Բայց, առաջին հերթին, մենք պետք է ճիշտ դիմավորենք նոր տարվա խորհրդանիշին: Ցուլը, ինչպես վայել է որոճող կենդանուն, անընդհատ ինչ-որ բան է ծամում: Նա կարիք չունի որևէ […]
12:30 31.12.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ: Մարդու իրավունքների տեսանկյունից այս պնդումն ունի հետևյալ հիմքերը. 1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն […]
12:06 31.12.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկազ Բաղմանյանին 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատել Հավաքական […]