15:00 24.11.2020
Կեսօրին ավտովթար է տեղի ունեցել Գյումրի -Ղարիբջանյան խճուղի ավտոճանապարհին։ Շրջադարձ կատարելիս վրացական բեռնատարը բախվել է «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենային, որը դիմային հատվածով մխրճվել է բեռնատարի անիվների տակ։ Վթարի հետևանքով Opel մակնիշի մեքենայի վարորդը և երկու ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժածները մեքենայից դուրս են բերվել անցորդների օգնությամբ և շտապօգնության մեքենաներով տեղափոխվել «Գյումրի» բժշկական […]
14:52 24.11.2020
Նոյեմբերի 18-ին ոստիկանություն զանգած կինը հայտնեց, որ Արցախի փողոցի իր բնակարանը թալանել են։ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում արձանագրեց, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 12-ից 17։30-ն ընկած ժամանակահատվածում, մտել էին բնակարան, հափշտակել փող ու ոսկե մատանի։ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով տեսուչների միջոցառումներով պարզվեց, որ բնակարանային գողությունը կատարել են անչափահաս 3 […]
14:25 24.11.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն ու ջանքերի կոորդինացիային։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, Մարդու […]
14:11 24.11.2020
ԲԸՏՆ-ն ներկայացրել է հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 2-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ […]
14:03 24.11.2020
«Այս պահի դրությամբ կառավարությունը միջոցառումներ է իրականացնում, այդ միջոցառումների շրջանակում պետք է հասկանանք, թե համայնքն ինչպես կարող է աջակցել, այնուամենայնիվ, հիմա, կարծում եմ, ժամանակը չէ քննարկել, թե ով ինչ արեց, ինչ չարեց»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի հայտարարությանը, թե քաղաքապետարանն այսօր այլ բնույթի նիստ […]
13:55 24.11.2020
Աշխարհի 18 երկրում գտնվող UWC միջազգային դպրոցներում ուսանելու նպատակով UWC Հայաստանը 2021-2023 ուստարվա հայտադիմումների ընդունումն Արցախի դիմորդների համար երկարաձգել է մինչև դեկտեմբերի 25-ը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Սովորելով UWC դպրոցում՝ երեխաները ստանում են IB (international baccalaureate) դիպլոմ, սովորում աշխարհի 155 երկրի դպրոցականների հետ, ինչպես նաև ձեռքբերում աշխարհի գրեթե ցանկացած համալսարան ընդունվելու հնարավորություն։ Հավելենք նաև, որ առկա […]
13:30 24.11.2020
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերից երեքը վերաբերել են հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն: «Արդյո՞ք օրակարգ են բերվում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին էն որոշումները, որոնք հետագայում ստանում են շինթույլտվություն: Կարծես թե զուգադիպություն է, բայց ես զուգադիպություններին էնքան էլ չեմ հավատում»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը՝ հավելելով, որ ի սկզբանե վստահեցումներ են հնչել, […]
13:21 24.11.2020
Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ։ Մասնավորապես․ Հոգեհանգստի արարողություն, սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու, որն ապահովում է կազմակերպության ողջ տարածքում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը և այլն։ Կազմակերպության կողմից հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, […]
13:15 24.11.2020
Այն պահին, երբ Երևանի ավագանում քննարկել են Երևանի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու հարցը, ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն ասել է, որ ինքն այսօր այլ բնույթի նիստի էր սպասում։ «Քաղաքապետը հիվանդ է, հասկացանք: Մենք բոլորս նորից պետք է հավաքվենք, մտածենք Երևան քաղաքի բնակիչների մասին, […]
12:55 24.11.2020
Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն՝ պայմանավորված Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտակետ ստեղծելու Անկարայի ցանկությամբ, Reuters գործակալությանն ասել է թուրքական աղբյուրը: Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Թուրքիան և Ռուսաստանն արդեն պայմանավորվել են տարածաշրջանում ստեղծել համատեղ կենտրոն՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձինք դեռ պետք է համաձայնության գան դիտարկման մեխանիզմի պարամետրերի շուրջ, բայց Թուրքիան՝ Ադրբեջանի […]
12:54 24.11.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել։ Հրամանի լրացման համար հիմք է հանդիսացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը՝ 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում գայլի որս թույլատրելու վերաբերյալ, ինչպես […]
12:50 24.11.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 4, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, […]
12:27 24.11.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօրվա նիստի ժամանակ հիշեցրել է, որ ավագանին քաղաքական մարմին է, ուստի՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում, չեն կարող արտացոլում չունենալ։ «Մենք, որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, – ասել է Խաժակյանը՝ հիշեցնելով, որ պատասխանատվության համար կան մեխանիզմներ, դա ֆեյսբուքյան «պատը» […]
12:09 24.11.2020
Կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին է միացել նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։ Ինչպես երեկ հայտնել էինք, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարել։ Հիշեցնենք, որ Կիմ Բալայանի որդին՝ Գաբրել Բալայանը, օրերս ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից:
11:59 24.11.2020
Երևանի ավագանին այսօր քննարկել է Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացնելու մասին հարցը: Հատկացումն արվելու է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով. «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը վերաբաշխել պահուստային ֆոնդի վարչական մաս՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված […]
11:55 24.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 20-ի որոշմամբ` Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Բալայանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Գաբրիել Բալայանը ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. մայիսի 29-ից:
11:16 24.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՏԿԵ նախարարության կառուցվածքում փոփոխություն կկատարվի․ «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային […]
11:10 24.11.2020
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։
11:08 24.11.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ։ Գրասենյակի պատասխանատու է նշանակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
11:02 24.11.2020
Նոյեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 127522 դեպք, որոնցից 98944-ն` առողջացած, 2002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 490370 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք: Ունենք 3845 առողջացած և մահվան 26 դեպք: […]
10:43 24.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշակութային արժեքների ապօրինի արտահանման վերաբերյալ որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ, […]
10:34 24.11.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում և, ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր […]
10:32 24.11.2020
Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը՝ հրապարակելով Զավեն Սարգսյանի հետ լուսանկարներ։ «Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Երվանդ Երզնկյանը։
10:12 24.11.2020
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ մայրաքաղաքում կրկին աղբամաններ են վնասվել։ «Նոր Նորք վարչական շրջան․ կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»,-գրված է լուսանկարին կից։ Իսկ ստորև ներկայացվող լուսանկարն արվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
08:20 24.11.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 10.00-23.00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլևի, Մ.Գորկու, Մյասնիկյան, Աղայան, Անդրանիկի, Օրջոնիկիձեի, Ուսանողական, Աթարբեկյան, Մխիթարյան, Հակոբջանյան, Արցախի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:09 24.11.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Սաֆարյան փ. 2 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 16 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամասի սեփական […]
00:30 24.11.2020
Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Հայկ Հովհաննիսյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները 2020 թվականի նոյեմբերի 23-ից համարել դադարած։ «Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական […]
00:02 24.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել: Իհարկե նաև հասկանալով, որ դրա համար […]
23:59 23.11.2020
Նոյեմբերի 23-ին, ժամը 23։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում գտնող «Էրմիէլ» խանութում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։