TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Առաջիկայում մեզ սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն․ վարչապետը հիշեցրել է, թե որ նախարարներն են փոխվել

11:38 26.11.2020

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք իրականացնում ենք նորացված կազմով առաջին նիստը: Այս ընթացում տեղի է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, կրթության, գիտության մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն։ Առաջիկայում մեզ սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն», – այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը ևս մեկ անգամ […]

̰
Պատերազմից հետո առաջին անգամ գործադիրը լիարժեք նիստ է հրավիրել

11:27 26.11.2020

Ռազմական գործողությունների ավարտից հետո կառավարությունն առաջին լիարժեք նիստն է հրավիրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ նիստը սկսվել է զոհերի հիշատակը հարգելով: Նիստի օրակարգում 74 հարց է, որից մի քանիս են միայն զեկուցվող։

̰
ԱԺ-ում առանց ժամային սահմանափակման քննարկվում է ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ նախագիծը

11:17 26.11.2020

Քիչ առաջ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ռազմական դրությունը վերացնելու մասին: Գրանցվել է 92 պատգամավոր։ Նիստը վարող Լենա Նազարյանը հայտարարել է, որ նախագծի հեղինակներն առաջարկել են հարցը քննարկել առանց ժամային սահմանափակման: Խորհրդարանն այս առաջարկն ընդունել է 69 կողմ, 12 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։ ԱԺ փոխնախագահն առաջարկել է նիստի ընթացքում արտահերթ […]

̰
«Ավրորան» հայտարարում է Արցախի համար նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին

11:12 26.11.2020

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է անմիջական օգնություն տրամադրել պատերազմի ընթացքում տուժած Արցախի բնակչությանը Հայաստանում եւ Արցախում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «IDeA հիմնադրամ»-ը հայտնում է, որ արդեն հաստատվել է 20 նախագիծ՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200 հազար ԱՄՆ դոլար) բյուջեով: Նախագծերն իրականացվում են բարեգործական հիմադրամների, ինչպես նաեւ տեղերում աշխատող պետական կազմակերպությունների հետ համատեղ: «Ավրորան» նաեւ հայտարարել է […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք, 28 մահ

11:03 26.11.2020

Նոյեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած, 2068-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 498951 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք: […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխեմերսին

10:53 26.11.2020

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 25–ին ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։ Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ չնայած ՀՀ–ում հետպատերազմյան դժվար իրավիճակին` նորանշանակ դեսպանը իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա տնտեսական և քաղաքական օրակարգն ընդլայնելու և զարգացնելու գործում։ Հանդիպման ընթացքում նախարար […]

̰
«Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան

10:42 26.11.2020

«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: «Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ […]

̰
Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկարաշարժ է գրանցվել

09:56 26.11.2020

Նոյեմբերի 26-ին՝տեղական ժամանակով ժամը 04:45-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։

̰
ՀՀ-ում առանց տեղումների եղանակ է, բոլոր ավտոճանապարհները բաց են

09:53 26.11.2020

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

08:10 26.11.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Սեպուհի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 25 շենք, Մալխասյանց փ. 1 շենք, Սունդուկյան փ. 9, 28ա շենքեր, Արծրունի փ. 78/1 […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

23:53 25.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:25 25.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

22:51 25.11.2020

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Այվազյանն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան Արցախում ստեղծված հումանիտար […]

̰
Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի որդեգրումը․ Գարեգին Բ

22:45 25.11.2020

Ողջունում ենք քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը։ Այս մասին գրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։ Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և […]

̰
Պեգովը՝  Արցախում կատարվածի ու կատարվելիքի մասին

22:40 25.11.2020

Որքանո՞վ է հավանական այն սցենարը, որ 30 տարի հետո էլ Հայաստանը ռևանշի գնա և վերադարձնի Արցախը. հարցն այսօր ուղղվել է ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին, որը լուսաբանել է մարտական գործողությունները: Պեգովն ասել է, որ դա հնարավոր բան է, բայց այն նոր սերնդի հրամանատարների անելիքը պետք է լինի: Պատերազմները փոխվում են, Արցախում այս անգամ էլ այն պատերազմը […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

22:27 25.11.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ․ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ։ Այս որոշմամբ Ֆրանսիայի ժողովուրդը և նրան ներկայացնող Ֆրանսիայի Սենատը վերստին ապացուցում են մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին անշեղորեն հավատարիմ լինելու հանգամանքը։ Որոշումը, վերահաստատելով ԵԱՀԿ […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին

21:41 25.11.2020

Նոյեմբերի  25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին: ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց Արցախում  հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար […]

̰
Հերթական հումանիտար մեծաքանակ օգնությունը նիդերլանդահայերի կողմից ուղարկվել է Հայաստան

21:15 25.11.2020

Հերթական հումանիտար մեծաքանակ օգնությունը 3 կոնտեյներներով հայրենասեր նիդերլանդահայերի կողմից երեկ ուղարկվել է Հայաստան: Մեծաքանակ անվասայլակները և այլ բժշկական պարագաները Երևան ժամանելուն պես կնիվաբերվեն պատերազմի հետևանքով հաշմնդմություն և այլ առողջական խնդիրներ ստացած մեր հերոսներին` Արցախում և Հայաստանում: Համագործակցելով հաշմանդամների խնդիրներով զբաղվող տեղական առաջտար մասնագետների հետ` հայաստանաբնակ կամավորների հետ միասին պրոցեսը կկորդինացնեն և կվերահսկեն Նիդերլանդներից Հայաստան ժամանած […]

̰
«Ամեն ծառ մի զինվոր է». 60-ամյա քաշաթաղցի այգեգործը Շիրակի մարզի Թորոսգյուղի այգին է մշակում

20:57 25.11.2020

Կարապետ Կարապետյանը Քաշաթաղի Վուրգավան գյուղից է եկել։ Այգեգործ է, Արցախի բերրի  հողերի մշակը։ Վուրգավանում աշխատասեր մարդիկ  ոչ մի թիզ հող անմշակ չեն թողել, ինքն էլ մրգատու ծառերով այգի է հիմնել, մի մասն էլ հենց Արաքս գետի ափին։ Բերքն արդեն հասել էր՝ խաղողի վազերը կախվել, նռնենիների ճյուղերը ճկվել էին, բայց ոչինչ հավաքել չհասցրին։ «Ամեն ծառ մի […]

̰
Գյումրիում հիմնանորոգվող փողոցի  կամրջի ամրացումը դեռ չսկսած փլուզվել է

20:30 25.11.2020

Գյումրիի Օզանյան – Ղարսի խճուղի փողոցներն իրար կապող կամրջում փլուզում է տեղի ունեցել:  50-ականներին  կառուցված կամուրջը միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհներ չի կապում, բայց երկու փողոցների համար ինտենսիվ երթևեկությունն ապահովող օղակ է։ 2 փողոցների   հիմնանորոգմանը զուգահեռ, ըստ նախագծի,կամուրջը ամրացվում է։ Աշխատանքները շինարարը սկսել էր մի հատվածում, որը դեռ չավարտած,մյուսում փլուզում տեղի ունեցավ: Կամրջի վիճակից բողոքող, […]

̰
Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

20:19 25.11.2020

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ: Այս մասին որոշման նախագիծն ընգրկված է նոյեմբերի 26-ի կառավարության նիստի օրակարգում: Մինչ այդ Մեսրոպ Մեսրոպյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր։ Նոյեմբերի 16֊ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։

̰
Հրդեհ Գյումրիի բնակարաններից մեկում․79 ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

20:10 25.11.2020

Այսօր ժամը 18:16-ին  ԱԻՆ մարզային  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,որ  Գյումրիի  Կամո փողոցի թիվ 48 շենքի 1-ին  հարկից բնակարանում ծուխ է նկատվում, ներսում կա տուժած: Ահազանգով դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել են Կամո փողոցի թիվ 48 շենքի 12-րդ բնակարանի (1-ին հարկ) կենցաղային իրերը ՝ սեղանիկ,մահճակալ և  հեռուստացույցն […]

̰
«Իմ քայլը» դեմ քվեարկեց ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծին

19:57 25.11.2020

Ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի հեղինակ Գևորգ Գորգիսյանը այն հիմնավորել է ռազմական դրության հիմքերի բացակայությամբ: «Իմ քայլը» խմբակցության և կառավարության ներկայացուցիչները հավանություն չեն տվել այն ամբողջապես չեղարկելուն, առաջարկել են մեկ շաբաթով հետաձգել, պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը ժամկետների հարցում խնդիր չի տեսել: Այնուամենայնիվ, […]

̰
ՀՀ-ին սպառնալիք չկա, զորահավաքի կարիք էլ չկա․ ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ռազմական դրությունը չեղարկելու մասին հարցը

19:50 25.11.2020

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր խոսքում նշել է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշում, որով առաջարկում է չեղարկել ռազմական դրությունը: «Ռազմական դրության մասին» օրենքով՝ ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

19:40 25.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Մուշիկիվաբոյին Հայաստանի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ Թուրքիայի կողմից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքի վրա՝ նշելով, որ նրանց […]

̰
Մանե Գևորգյանը տեսակցել է հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին

19:10 25.11.2020

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեսակցել է հացադուլ հայտարարած Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանին: Լրագրողների հետ զրույցում Մանե Գևորգյանն ասել է, որ եկել է հետաքրքրվելու Մանուկյանի առողջական վիճակով: «Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է կոլեգաս: Դե, իհարկե, վարչապետի հետ էլ եմ խոսել այս մասին, ինքը հարցնում էր՝ ոնց են, ինչ են»,- նշել է […]

̰
Կյանքիս 21 տարիների ապրուստը մնաց թշնամուն․ կովսականցի ու ստեփանակերտցի ընտանիքների պատմությունները

18:55 25.11.2020

44-օրյա պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած հայկական գյուղերն ու քաղաքները շատերի համար դարձան նախկին բնակավայրեր, բայց միևնույն է՝ անպայման Արցախի հողում ապրելու նպատակներ բոլորն ունեն։ Զանգելանի շրջանի Կովսական գյուղի դարպասներն այլևս փակված են Վասիլյանների բազմանդամ ընտանիքի համար, իսկ Աթասյանների ընտանիքը մի քանի օրից Գյումրիից կվերադառնա Ստեփանակերտ։ Վասիլյանները Զանգելանի շրջանի Կովսական գյուղից դուրս են եկել […]

̰
«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է». Մոնթե

18:40 25.11.2020

«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է»։ Հայ ժողովրդի պատմության մեջ եզակի չեն այն օրինակները, երբ գիտության, արվեստի մարդը ազգի համար օրհասական պահին զենքը ձեռքին ելել է պաշտպանելու իր Հայրենիքը, իր ազգի […]

̰
Վարչապետը շարունակում է հանդիպումները գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ

18:22 25.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետը կրկին տեղեկատվություն է ներկայացրել գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների մասին, լսել ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

̰
Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենա ստուգելու արդյունքում պայթուցիչով նռնակ են հայտնաբերել

18:15 25.11.2020

Վերին Պտղնի գյուղում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նոյեմբերի 24-ին ստուգել են Դիլիջանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի փամփուշտ։ Մեքենան, վարորդով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Պարզվել է, որ զինամթերքը ձեռք է բերել օրեր առաջ մարտական գործողությունների […]

̰
BACK_TO_TOP