TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մարաշի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն. մեկ անձ ձերբակալվել է

17:56 25.11.2020

Նոյեմբերի 23-ի երեկոյան մայրաքաղաքի Նորք-Մարաշ թաղամասում բնակվող մի կին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել: Ոստիկանության Մարաշի բաժանմունքից մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ վերջին երկու օրվա ընթացքում տեխնիկական միջոցի կիրառմամբ բացել են տան պատուհանն ու ննջարանի պահարանից գողացել ոսկե զարդեր, օծանելիք և այլն: Մարաշի քրեական հետախույզների ձեռնարկած […]

̰
Գուգարքի և Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

17:00 25.11.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 25-ին՝ ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղում ստուգել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի 57-ամյա մի բնակչի «Զիլ» մակնիշի մեքենան` բեռնված 10 խմ փայտանյութով: Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Քննությունը շարունակվում է:

̰
Մարուքյանն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով դիմել է ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեին

16:55 25.11.2020

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին և երկու փոխնախագահներին հորդորել է հրատապ այց կազմակերպել Ադրբեջան: Այս մասին Մարուքյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով: «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման […]

̰
Վետերանների հոսպիտալ մեր զինվորների համար

16:54 25.11.2020

Լավագույններին՝ լավագույնը։ Հատուկ յուրահատուկ մարդկանց համար՝ մեր հերոս զինվորների, նրանք կունենան իրենց ու միայն իրենց հիվանդանոցը՝ Վետերանների հոսպիտալ։ Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Շինարարական աշխատանքներն արդեն սկսում ենք․․․ Աստված օգնական մեզ»,- գրել է նա։

̰
Դիլիջան քաղաքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

16:31 25.11.2020

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արմեն Հ․, ծնված 1967 թ․) և […]

̰
Արցախցիները տարբեր հարցերով աջակցություն են ստանում Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում

16:17 25.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը գտնվում է Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում։ Արցախի տարբեր շրջանների բնակիչները շտաբ են դիմում բնակարանի, սննդի, դեղորայքի և սոցիալական բնույթի այլ հարցերով։ Այստեղ արցախցիներին նաև ուղղորդում են խորհրդատվությամբ։ «Այստեղ շտաբ է գործում։ Մենք գրանցում ենք բոլորին։ Հիմա, ճիշտ է, առանձին Հադրութը, Քարվաճառը, Շուշին ունեն իրենց շտաբները, մենք էլ գրանցում ենք այլ բռնագրավված […]

̰
Իրանից Հայաստան է տեղափոխվել եղջերուների երրորդ խմբաքանակը

15:57 25.11.2020

Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» տեղափոխվեց եղջերուների երրորդ խմբաքանակը։ Այս մասին տեղեկացրին ՇՄ նախարարությունից։ ✅Ծրագրով նախատեսված, 2018-2020 թվականների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» է տեղափոխվել 14 առանձնյակ` երեք խմբաքանակով․ ? 1. 2018 թվականի մարտին (երեք եղջերու), ? 2. 2019 թվականի փետրվարին […]

̰
Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

15:55 25.11.2020

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) սկսել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաներն ու այն երիտասարդ կանայք, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են միանալ ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերին՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ Տվյալագիտության […]

̰
Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել

15:46 25.11.2020

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել: Այս մասին հաղորդվում է խորհրդարանի պաշտոնական կայքում: «Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը»,- ասված […]

̰
Դրամաշնորհ` աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

15:04 25.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ` 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման ծառայություններ» միջոցառումն իրականացնելու նպատակով: Դրամաշնորհը կհատկացվի աուտիզմ ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությանը հանրապետությունում աուտիզմ ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը և ներառմանն աջակցելու նպատակով: ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում […]

̰
Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման մեկնարկը տրված է

14:47 25.11.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել են Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները` որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, […]

̰
Կրեմլը պատասխանել է ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացման մասին հայտարարություններին

14:28 25.11.2020

Կրեմլը սխալ է համարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման վերաբերյալ տպավորությունը. կարևոր է առանձնացնել ռազմական խաղաղապահների և այնտեղ ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, դա սխալ տպավորություն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Կրեմլի ներկայացուցիչը նշել է նաև խաղաղապահների աշխատանքի և այնտեղ ստեղծված մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքի […]

̰
Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

14:22 25.11.2020

ՀՀ նախագահի հրամանագրով Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար բժիշկ-համաճարակաբան, կենսաբանական […]

̰
Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

14:14 25.11.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է ֆեյբուքյան իր էջում։ «Սիրելի՛ ընկերներ Այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Դեկտեմբերի 4-ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։ Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ […]

̰
ՊՆ-ն հերքում է Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները

13:55 25.11.2020

Պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: «Նախարարությունը չի հաստատում այդ տեղեկությունները, նման բան չկա»,- ասաց Ալթունյանը: «Տելեգրամ» ալիքներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

̰
Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

13:40 25.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու նպատակով: Այսօր վարչապետը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ: Քննարկվել […]

̰
Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը զանգ ստացավ իր որդուց. Արմեն Մուրադյան

13:24 25.11.2020

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լույս խավարի մեջ… Այսօր Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք… Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը՝ մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց՝ տղան ողջ էր ու առողջ… Ասում են, երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է […]

̰
Կադրային փոփոխություններ վարչապետի աշխատակազմում

12:44 25.11.2020

Մի շարք փոփոխություններ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմում․ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Վոլոդյայի Բունիաթյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից կազատվի վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ՝ Հայկ Կոլյայի Ենգիբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ: […]

̰
Վերջին տասնօրյակում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում

12:23 25.11.2020

Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ: Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևան քաղաքի և Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել […]

̰
Ի՞նչ նորմեր է դիտարկում ԱԱՏՄ-ն հանրային տրանսպորտում․ խախտումների հիմքով ի՞նչ քայլեր են ձեռնարկվում

12:10 25.11.2020

Հասարակական տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանումը, այդ թվում՝ դրանցում ախտահանման աշխատանքների իրականացումը ԱԱՏՄ վերահսկողակության ներքո է։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերը շարունակվում են օրվա ամենատարբեր ժամերի՝ տարբեր տնտեսավարողների մոտ։ Արձանագրված խախտումների հիմքով կան հարուցված վարչական վարույթներ։ ԱԱՏՄ մասնագիտական թիմերի կրկնայցերով նաեւ դիտարկվում է, թե որքանով են վերացվել նախորդիվ արձանագրված խախտումները, որոնց […]

̰
Վայոց ձորի մարզում էլեկտրաշչակներ են փորձարկվելու

12:01 25.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արփի, Արենի, Չիվա, Ագարակաձոր, Աղավնաձոր, Հորս, Շատին, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա, Խաչիկ, Ազատեկ, Զառիթափ, Մարտիրոս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Գնդեվազ բնակավայրերում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ: «Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության […]

̰
Չեխիայից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ

11:52 25.11.2020

Չեխիայի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց: Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:

̰
Նոյեմբերի 24-25-ը բացահայտվել է հանցագործության 40 դեպք

11:32 25.11.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, հարկերից խուսափելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, մարդու իրավունքների պաշտպանին սպառնալու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, […]

̰
Երրորդ եռամսյակում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

11:18 25.11.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի երրորդ եռամսյակի  ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 600 գրամ մարիխուանա, մոտ […]

̰
Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարով․ վարչապետի հարցազրույցը ТАСС-ին

11:06 25.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. ТАСС – Պարոն վարչապետ, նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս բավական բարդ ժամանակահատվածում ռուսաստանյան «ТАСС» գործակալությանը հարցազրույց տալու համար ժամանակ հատկացնելու կապակցությամբ: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1563 նոր դեպք, 38 մահ

11:03 25.11.2020

Նոյեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 129085 դեպք, որոնցից 100913-ն` առողջացած, 2040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25619 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 494568 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1563 նոր դեպք: Ունենք 1969 առողջացած և մահվան 38 դեպք: […]

̰
ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է միայն բեռնատարների համար

10:50 25.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ […]

̰
Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

10:48 25.11.2020

ՀՀ վարչապետի որոշմամբ` Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել 2019 թվականի հուլիսի 19-ին:

̰
Նաիրա Մարգարյանն ազատվել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից

10:44 25.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նաիրա Մարգարյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Նաիրա Մարգարյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019թ. օգոստոսի 19-ին:

̰
Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար

10:35 25.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշման մեջ:

̰
BACK_TO_TOP