23:13 23.11.2020
Պաշտպանության նախարարության դիմաց այսօր հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:02 23.11.2020
ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ համատեղ՝ Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ հումանիտար աջակցության ծավալը գնահատելու համար։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Դյուժարիկը նաև հայտնել է, որ գլխավոր քարտուղարը հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնցում ընդգծել է երկրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու […]
22:40 23.11.2020
Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության խոսնակը։ «Հանրապետության Նախագահի և Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարի խնդրանքով Ֆրանսիան համակարգված ջանքեր է գործադրում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների և աջակցության […]
22:28 23.11.2020
Նոյեմբերի 23-ին` ժամը 18:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աբրահամ Շ․, ծնված 2000 […]
22:17 23.11.2020
ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետներն արդեն սկսել են ինժեներային հետախուզման խնդիրների կատարումը, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Նա նաև հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:07 23.11.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Նոյեմբերի 13-ից սկսած՝ մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։ Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք […]
21:36 23.11.2020
Ամենակարևորը, որ Ստեփանակերտը կա և կլինի։ Արդեն քաղաք է վերադարձել 6-ից 7 հազար մարդ։ Այսօր «Շանթին» տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Արցախի անկախության ճանաչմանը, կարգավիճակին և Վազգենաշենում տեղի ունեցած միջադեպին։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:55 23.11.2020
Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբաստարան: «Հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին՝ 4 ռմբաստարաններ են կառուցվել Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում. ապաստարանների կառուցումը կշարունակվի: Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ […]
20:46 23.11.2020
Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունները կցուցաբերեն հավելյալ աջակցություն Հայաստանի համայնքներին ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերները լուծելու հարցում: «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի համատեքստում հավելյալ 460.000 ֆրանկ կուղղվի համայնքներին` ի աջակցություն բնակչությանն առավել արդյունավետ և մասնակցային կերպով հանրային ծառայություններ մատուցելուն։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հարավային Կովկասում […]
20:36 23.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր պետականության համար այս վճռորոշ պահին Արարատ Միրզոյանի ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է: Վարչապետն ԱԺ նախագահին մաղթել է շուտափույթ ապաքինում և վերադարձ տուն ու իր պետական առաքելությանը:
20:27 23.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին: Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները: Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային […]
19:42 23.11.2020
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի և Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակին, մասնավորապես արցախահայության կարիքները հոգալուն և մարդասիրական հնարավոր աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր: Զրուցակիցները […]
19:25 23.11.2020
Դաշնային օրենքը Պետական դումայի կողմից ընդունվել էր 2020 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ Դաշնային խորհրդի կողմից հաստատվել էր 2020 թվականի նոյեմբերի 18-ին:
19:17 23.11.2020
Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նախարար նշանակել Վահրամ Դումանյանին: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ […]
19:15 23.11.2020
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանը ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, և նրա փոխարեն նշանակվել է Վահրամ Դումանյանը: Վահրամ Դումանյանը մինչ այս եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 9-ին: 1979-1984 թթ․-ին սովորել է ԵՊՀ-ում, 1984-1990 թթ․-ին Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան Մաթեմատիկական […]
19:11 23.11.2020
Արցախի բնակչության համար ԱԻՆ-ի կենտրոնական պահեստ ուղարկվող բեռների ծավալները մարտական գործողությունների ավարտով պայմանավորված նվազել են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հումանիտար օգնության ընդունումը, տեսակավորումն ու փոխանցումն Արցախի, Հայաստանի մարզերի և Երևանի վարչական շրջանների լիազոր մարմիններին: Այս առումով նախարարության գործառույթներն այսքանով սահմանափակվում են: Հոկտեմբերի 1-ից մինչ օրս հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 84, իսկ դեպի Հայաստանի […]
18:34 23.11.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից: Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին է նշանակվել Վահրամ Դումանյանը: […]
18:30 23.11.2020
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածված լուրերին, թե պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից և աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից: «Արմենպրես»-ի խնդրանքով, անդրադառնալով տարածված լուրին, ՀՀ ԱԳ նախկին նախարարը հավաստիացրեց, որ ինքն ու իր ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում: «Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: […]
18:10 23.11.2020
ԼՂ-ում գտնվող հատուկ տեխնիկայի շարքում են Ուրան-6 ականազերծման բազմաֆունկցիոնալ ռոբետատեխնիկական համալիրները։
17:49 23.11.2020
Նա նաև հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների աջակցությամբ նախկին բնակության վայրեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչ։
17:46 23.11.2020
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ Մարդու իրավունքների պաշտպանի մանրամասն անդրադարձը հրահրվող շահարկումներին: Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով: Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական […]
17:31 23.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ: Վարչապետին են ներկայացվել ինչպես կիրառության մեջ գտնվող, այնպես էլ նոր մշակումներ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
16:56 23.11.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցել «Տարվա լավագույնները» մրցույթին՝ ներկայացնելով թեկնածու մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար: Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները:
16:45 23.11.2020
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 15։17-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Մ․, ծնված 1988 […]
16:37 23.11.2020
Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Սփյուռքից Հայաստան հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում: Ավստրալիայից մինչև Գերմանիա, Ռուսաստան և Կանադա համայնքային բազմաթիվ նախաձեռնություններ են իրագործվում արցախցի ընտանիքներին և վիրավոր զինծառայողներին աջակցելու համար: Սփյուռքի միասնականությունը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում շարունակվում է բոլոր համայնքներում»:
16:27 23.11.2020
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզում բնակվող մի տղամարդ մեքենայում պահում և օգտագործում է թմրամիջոց: Նույն օրը 59-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանություն։ Մեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ 115 գ կանեփանման զանգվածով: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն: […]
16:21 23.11.2020
Ակտիվ ընթացքի մեջ է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման #ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացումը։ Այս փուլում համայնքները վերազինվում են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Վերջին մեկ ամսում Հայաստանի մարզերին հատկացվել է 563 միլիոն […]