TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր ջոկատը պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման. Աննա Հակոբյան

19:01 06.11.2020

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Ջոկատը կոչել ենք Հայոց թագուհի Էրատոյի անունով»:      

̰
ՃՏՊ Նոր Հաճն քաղաքում. կան տուժածներ

18:57 06.11.2020

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:32-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ` Յուրի Ղ․, ծնված 1957 թ.) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ` Սամվել Մ․, […]

̰
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

18:38 06.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:    

̰
Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացի ներգրավվել է՝ որպես մեղադրյալ. Քննչական կոմիտե

18:32 06.11.2020

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են որ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացի ներգրավվել է՝ որպես մեղադրյալ. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, […]

̰
Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները

18:23 06.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ «Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ադրբեջանական ուժերի հաջորդ […]

̰
ՀՀ վարչապետի հանդիպումը Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ

18:17 06.11.2020

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի պաշտոնավարումը, որի ընթացքում երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացում է արձանագրվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել 2019թ. Իտալիա կատարած պաշտոնական այցը և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ […]

̰
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

18:07 06.11.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են»:

̰
Բացօթյա  բարեգործական համերգ՝ ի նպաստ հայոց բանակին

18:04 06.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների բակում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: Համերգին ելույթ կունենան «Կոմիտաս» ազգային քառյակը /գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/,  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները /գեղարվեստական […]

̰
Կացարանի կարիք ունեցող արցախցիները կարող են դիմել  նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծին. Զարուհի Բաթոյան

17:34 06.11.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը: Դրա համար անհրաժեշտ է, որ կացարանի կարիք ունեցող արցախցիներն իրենք կամ իրենց ծանոթ ՀՀ բնակիչները, համայնքապետարանները կամ աջակցող որևէ անձ դիմի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ […]

̰
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

17:23 06.11.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ներկայացրել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի դաժանություններն ապացույցներով: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ […]

̰
Արյունատվության գործընթացն այսօր ավարտվել է. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն

17:18 06.11.2020

Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր արյունատվության գործընթացն ավարտվել է: Նշենք, որ կարող եք մոտենալ վաղը՝ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 12:00: Շնորհակալ ենք արագ արձագանքի համար»:

̰
Ավելի քան 2000 hա անտառածածկ տարածք այրվել է պատերազմի ընթացքում

16:59 06.11.2020

Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է։ Օրվա համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների՝ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների և քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացած բնապահպանական վնասներին։ Այսպես՝ պատերազմի ավելի […]

̰
Սամվել Առաքելյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

16:55 06.11.2020

2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրին ՍԴ աշխատակազմից։ 2006 թվականի ապրիլ ամսից Սամվել Առաքելյանն աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես առաջատար, իսկ 2007-ից՝ գլխավոր մասնագետ։ 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում։ Իրավաբանական գիտությունների […]

̰
Մենք մեր գործը անավարտ չենք թողնում. կին հետախույզ

16:33 06.11.2020

«Մենք մեր գործը անավարտ չենք թողնում»,- ասում է կին հետախույզը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ներկայացրել է «Զինուժ մեդիայի» տեսանյութը։

̰ ̰
Դոնոստիայի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն՝ իր համերաշխությունը հայտնելով Արցախին ու հայ ժողովրդին

16:13 06.11.2020

Ստեփանակերտի հետ քույր քաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիան, Բասկերի Երկիր) քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան` ընդգծելով, որ պետք է հակամարտության կարգավորմանը հասնել բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա: Այս մասին […]

̰
ՀՀ մուտք գործելիս հնարավոր է ներկայացնել Covid-19 ՊՇՌ բացասական թեստի պատասխան՝ առավելագույնը 72 ժամվա վաղեմության

16:03 06.11.2020

Եթե առկա չէ Covid-19 բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

̰
Բոլորի աչքի առջև Ադրբեջանը դառնում է հենակետ ԱՊՀ տարածք ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության ներթափանցման համար․ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ նիստում

15:54 06.11.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ Հարգելի գործընկերներ Արտահայտելով ընդհանուր կարծիք՝ նշեմ, որ ԱՊՀ հիմնական նպատակը շարունակում է մնալ տնտեսության ոլորտում, հումանիտար բնագավառում, անվտանգության և քաղաքական փոխգործակցության ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար բարենպաստ պայմանների […]

̰
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ

15:39 06.11.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կարգավորման ջանքերի վերաբերյալ»,- ասել է նա:

̰
Դեսպանությունը ներկայացրել է՝ ինչ չարտերային չվերթներ են նախատեսված Մոսկվայից դեպի Երևան

14:55 06.11.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է տեղեկատվություն Մոսկվայից դեպի Երևան չարտերային չվերթների վերաբերյալ․ 11․11 – Մոսկվա -Երևան / «Դոմոդեդովո», «Red Wings» ընկերություն (16:35-ին) 13.11 – Մոսկվա -Երևան / «Домодедово», «Nord Star» ընկերություն (17:00-ին) 16․11 – Մոսկվա -Երևան / «Домодедово», «Red Wings» ընկերություն (16:35-ին) 20.11 – Մոսկվա -Երևան/ «Домодедово», «Nord Star» ընկերություն (17:00-ին) 23․11 – Մոսկվա -Երևան […]

̰
«Զվարթնոց» արգելոց-թանգարանը առաջիկայում չի աշխատի

14:46 06.11.2020

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով ս․թ․ նոյեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատանքը։ Այս մասին ասված է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջում։ «Կազմակերպության ղեկավարի որոշումը պայմանավորված է աշխատակիցների մոտ առկա COVID-19 համավարակով։ Արգելոց-թանգարանի աշխատանքի վերսկսման մասին կծանուցենք լրացուցիչ»,- ասված է գրառման մեջ։  

̰
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին․ կան տուժածներ

14:03 06.11.2020

Նոյեմբերի 6-ին` ժամը 09:17-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կանաչ շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 137-րդ կմ-ին «Mercedes-Benz C200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Վահագն Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

13:35 06.11.2020

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 44-ամյա Վահագն Մարտիրոսյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, նա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ «Վահագն Մարտիրոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին, զանգել՝ 1-02, /0222/ 2-22-02 հեռախոսահամարներով»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության […]

̰
ԼՂ-ում ռազմական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ ՌԴ-ն ճշգրիտ տվյալներ է ստացել մի շարք աղբյուրներից. Նարիշկին

12:52 06.11.2020

Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողություններում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ է ստացել, այդ թվում` Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից: Այդ մասին, «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին […]

̰
Մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող մի շարք կազմակերպություններում արձանագրվել են տարաբնույթ խախտումներ

12:15 06.11.2020

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող մի շարք կազմակերպություններում արձանագրել են տարաբնույթ խախտումներ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է covid-անվտանգության կանոնների պահպանումը՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից։ Դիտարկվում է երթուղի դուրս եկող հանրային տրանսպորտում ախտահանիչ միջոցների առկայությունը, covid-անվտանգության կանոնների պահպանումը, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկի առկայությունը, նախաուղերթային եւ եզրափակիչ […]

̰
Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով․ ԱՀ ԱԻՊԾ

12:12 06.11.2020

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։

̰
Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո․ ԱՀ ԱԻՊԾ

11:16 06.11.2020

Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո: Լուսանկարները հրապարակել է ԱՀ ԱԻՊԾ-ն։ Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը դիերը հանել են փլատակների տակից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2210 նոր դեպք, 30 մահ

11:03 06.11.2020

Նոյեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101773 դեպք, որոնցից 61782-ն` առողջացած, 1506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 428687 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5202 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք: Ունենք 1647 առողջացած և 30 մահվան դեպք: […]

̰
Շտապ արյուն է անհրաժեշտ․ Արյան բանկ

11:02 06.11.2020

Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ, շտապ անհրաժեշտ է. 1-ին կարգի բացասական արյուն (O (I) RH-) 3-րդ կարգի դրական և բացասական արյուն (B(III) RH+, B(III) RH-) 4-րդ կարգի դրական և բացասական արյուն (AB(IV) RH+, AB(IV) RH-) Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00: Հեռ. 010-28-38-23»։

̰
Երևան է հասել Ուկրաինայի հայերի միության հումանիտար օգնության նոր խմբաքանակը

10:21 06.11.2020

Ուկրաինայի հայերը շարունակում են հումանիտար օգնություն ցուցաբերել հայրենիքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախօրեին Երևանում դիմավորել են 100 տոննա հումանիտար բեռով 5 բեռնատար՝ բերված Ուկրաինայից: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը նշել է, որ ևս 40 տոննա հումանիտար օգնություն է պատրաստվում: Արդեն հայրենիքին տրամադրված օգնության մեջ շտապօգնության մեքենաներ են, ռեանիմոբիլներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սննդամթերք, հագուստ և այլն: […]

̰
BACK_TO_TOP