14:50 07.11.2020
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեսակապի միջոցով մասնակցել է քննարկման: «Կոչ եմ արել գործընկեր երկրներին հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ ներդնել այն պետությունների դեմ, որոնք ոչ միայն մերժում և չեն իրականացնում նվազագույն չափորոշիչները, այլև հենց իրենք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում»: Նախարարն անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ մատնանշելով ռազմական գործողություններում մեծաքանակ […]
14:18 07.11.2020
Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը, որն այս տարի COVID-19-ով պայմանավորված անցկացվում է առցանց և բաղկացած է հինգ տարբեր նստաշրջաններից՝ յուրաքանչյուրի համար առանձին թեմայի քննարկմամբ: Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ նոյեմբերի 5-ին կայացել է համաժողովի առաջին նիստը։ Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, […]
14:11 07.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։ Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին. Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն իսկ իրականացնում է […]
13:44 07.11.2020
Ուշ երեկոյան կատարվում են ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող կազմակերպություններում: «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։ <Երեւանի Մուրատ> ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները […]
13:23 07.11.2020
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա անունը, որը այս պատեազմին մասնակից ահաբեկիչների հիմնական առաքիչներից մեկն է։ Իրականում դա կեղծանուն է` արաբերենից թարգմանաբար «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ այս տականքի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ» […]
13:17 07.11.2020
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
13:05 07.11.2020
Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զենք է կիրառում. Շրջակա միջավայրի նախարարությունը և 50 հասարակական կազմակերպություն դիմել են միջազգային կառույցների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
11:41 07.11.2020
Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ՝ հիմնականում պայմանավորված մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի և ճարպերի, շաքարի և շաքարավազի ՝ 0.9-9.8% գնաճով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում այս տարվա հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 20.2%, […]
11:09 07.11.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։ Ինձ մեղադրում […]
11:02 07.11.2020
Նոյեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 104249 դեպք, որոնցից 63258-ն` առողջացած, 1533-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39055 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 434026 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5339 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2476 նոր դեպք: Ունենք 1476 առողջացած և 27 մահվան դեպք։ […]
09:41 07.11.2020
«Վաղվանից 5 օր նորից արև☀️☀️☀️»,-սպասվող լավ եղանակի մասին իր ֆեյսբուքյան էջում ազդարարել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Իսկ այսօր ցերեկը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։
00:44 07.11.2020
Ամերիկահայ ակտիվիստների ճնշման ներքո Greenberg Traurig իրավաբանական և լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի կառավարության հետ։ Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը։ Ընկերությունն այս շաբաթ ներքին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որով հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին խզել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:
00:00 07.11.2020
Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունը նոյեմբերի 5-ին “Visual Agency” գովազդային գործակալության միջոցով Ռիգայի մի շարք փողոցներում տեղադրված էլեկտրոնային վահանակների վրա պատվիրել էր հակահայկական բնույթի նյութերի տարածում, որն անմիջապես կասեցվել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Լատվիայում ՀՀ դեսպանությունից։ Լատվիայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ջանքերով գովազդային գործակալությունը, անմիջապես գիտակցելով իր կողմից թույլ տրված սխալը, դադարեցրել է հակահայկական նյութերի […]
23:58 06.11.2020
Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուի հետ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։ ԱԳՆ ղեկավարը ողջունել է իսպանացի պատգամավորին և երախտագիտություն հայտնել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրերից Արցախին ցուցաբերված քաղաքական աջակցության համար։ Մասիս […]
23:52 06.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի […]
23:49 06.11.2020
Կորսիկայի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
23:46 06.11.2020
Մի ապացույց ևս այն բանի, որ ոչինչ չի կարող ընկճել հայրենասեր հայի ոգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այս օրերին Գեղարքունիքի մարզից Արցախյան պատերազմին բազմաթիվ զինվորներ ու կամավորներ են մասնակցում, ովքեր աչքի են ընկնում իրենց քաջագործություններով ու մարտունակ ոգով։ Բոլորս շատ լավ ենք հիշում մեր հայրենակից Գևորգին, ով, […]
23:28 06.11.2020
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։ Արտահերթ զեկույցի հետևությունները հիմնված են զեկույցում ներկայացված ապացույցներով (քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներով, քարտեզային ցուցադրող պատկերներով և այլն): Առանձին […]
23:18 06.11.2020
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Mehr-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց […]
22:21 06.11.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 6-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 390 դեպք, որոնցից 171-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 219-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 72-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ […]
22:08 06.11.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակաբար իրականացվող օպերատիվ–հետախուզական բացառիկ գործողությունների արդյունքում անժխտելի տվյալներ են ստացվել, որ ադրբեջանաթուրքական ֆինանսավորմամբ գործող «ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ–Շամ», «Հուրաս ադ–Դին» ահաբեկչական կազմակերպություններին հարող զինյալները Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Թուրքիայի զինված ուժերի ուղեկցությամբ, ցամաքային սահմանով անցել են Թուրքիայի Հանրապետության տարածք, այնուհետև հատուկ պատրաստություն անցնելով, ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախի դեմ […]
21:41 06.11.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն […]
20:57 06.11.2020
Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնի դերձակ մոդելավորողները զինվորական հանդերձանքներ երբևէ չեն կարել, աշակերտներին հիմնականում մանկական, ազգային տարազներով հագուստներ ձևել, կտրել- կարել են սովորեցրել: Հիմա զինվորական հանդերձանքի մոդելները կավելանան իրենց արհեստանոցում: Մարո Կարապետյանը զինվորականի կին է, երկու զինվորի մայր, ասում է՝ իր ամբողջ կյանքն էլ է ծառայության մեջ անցնում։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում տիկին Մարոն պատմում է , […]
20:35 06.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների արդյունավետ իրականացման շրջանակներում Միքայել Վիրաբյանը հանդիպել է Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների շրջանում մահացած անձանց ՝ տեղում հուղարկավորումը կազմակերպելու, այնուհետև Արցախ տեղափոխելու հարցը, որի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Ինչ վերաբերում է Երևան քաղաքի հյուրանոցներում և […]
20:25 06.11.2020
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։ Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռարձակողի խորհուրդը․ «Ինչպես հայտնել էինք,մրցույթին մասնակցելու համար դիմել էին 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։ Բաց քվեարկության […]
20:15 06.11.2020
Գյումրիի ավիամոդելային խմբակը սկսել է անօդաչու թռչող սարքերի կառավարման արագացված դասընթացներ:Դրանք նախատեսված են 20-ից 35 տարեկանների համար։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները հասցնում են ծանոթանալ անօդաչու թռչող սարքերի տեսակներին, կառուցվածքին, դրանցից պաշտպանվելու կանոններին և ձեռք բերել կառավարելու հմտություններ: Արագացված դասընթացներին մասնակցելու և ռազմաճակատին օգնելու ցանկություն ամբողջ Հանրապետությունում հայտնել են մոտ 2000 կամավորներ: Գյումրիի ավիամոդելային խմբակը […]
19:22 06.11.2020
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկից, որտեղ այսօր Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով սպանվել են տարեց կինն ու նրա երկու թոռները, հանդես է եկել նոր կոչով․ «Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրականացնել պատերազմական հանցագործություններ՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը»։