TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր հողերը անմշակ չենք թողնում, որ էն կողմից թշնամին տեսնի՝ հայկական գյուղերը միշտ շեն են

18:40 05.11.2020

Սահմանային գյուղերի յուրաքանչյուր բնակիչ սահմանապահ է՝ ամուր կառչած հողին, իսկ  անվտանգության հիմնական երաշխավորները հայ և ռուս սահմանապահներն են։ Որոշ համայնքներ  սահմանից հեռու են անգամ մի քանի հարյուր մետր, որտեղից պարզ երևում են հակառակ կողմում գտնվող բնակավայրերը։ Շիրակի մարզի 119 գյուղական բնակավայրերից սահմանամերձ են 15-ը, մեծ մասը հայ-թուրքական սահմանին է։ Բնակիչները համակերպվել են սահմանի երկայնքով փշալարերի […]

̰ ̰
Միակ  կառույցը, որն իրավասու է միջամտել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է. Շավարշ Քոչարյան

18:07 05.11.2020

Ինչպիսի՞ արձագանքներ Հայաստանի համար կարելի է սպասել միջազգային կառույցներից, որպես  պատասխան Արցախում ծավալվող պատերազմի, այնտեղ կատարվող ռազմական հանցագործությունների ու Ադրբեջանի կողմից պատերազմում ահաբեկիչների ներգրավվման: ԱԺ-ում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պարզաբանել է, որ միակ կառույցը, որն իրավասու է միջամտել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է: Ընդ որում, իրավասու է տնտեսական պատժամիջոցներ, անգամ ուժ կիրառել: Միակ խնդիրն այն է, […]

̰
Փոփոխություն է կատարվել ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում

17:49 05.11.2020

ՀՀ ԱԳ նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխությունների վերաբերյալ. 2020թ․ հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1756-Ն որոշումը, որով փոփոխություն է կատարվել ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում։ Ըստ վերոնշյալ որոշման` Եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության […]

̰
Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում. Զոհրաբ Մնացականյանի պարզաբանումը

17:14 05.11.2020

ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և պատասխանել մի քանի հարցի. մասնավորապես՝  արդյո՞ք հայկական կողմից պարզել են, թե ինչ կարծիք ունի Ադրբեջանի ԱԳ նախարարը 3 անգամ հաստատված հրադադարների՝ իրենց կողմից խախտումների վերաբերյալ, և ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում, երբ թշնամին հարձակվում է հայկական գյուղերի՝ մասնավորապես Դավիթ […]

̰
Հարուցվել է քրեական գործ ՀՀ տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ

16:42 05.11.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան […]

̰
Բակո Սահակյանի անունից գործում է ֆեյսբուքյան կեղծ էջ

16:34 05.11.2020

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է. «Հարգելի քաղաքացիներ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անունից գործող այս ֆեյսբուքյան էջը կեղծ է։ Արցախի Հանրապետության 3-րդ նախագահ Բակո Սահակյանը չունի էջեր սոցիալական որևէ ցանցում։ Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, որը հրապարակվում է Արցախի Հանրապետության պետական գերատեսչությունների հետևյալ պաշտոնական էջերում»։

̰
Ադրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ

16:26 05.11.2020

«Ադրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ շարունակում են սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ՝ վտանգի ենթարկելով իրենց քաղաքացիներին: Հոկտեմբերի 8-ին արված արբանյակային լուսանկարում Ադրբեջանի Թարթառի շրջանի Ասքիպարա, Սահլաբադ և Դույարլու գյուղերն են, իսկ դրանց մեջտեղում 130մմ տրամաչափի Մ-46 թնդանոթի 3 մարտկոցի դիրք, ընդ […]

̰
Եզդիների հերթական ջոկատը մեկնում է առաջնագիծ

16:05 05.11.2020

Եզդի համայնքի ևս մեկ ջոկատ ավարտում է մարտական պատրաստության վարժանքները։ Արցախը պաշտպանելու է մեկնում Քյարամ Սլոյանի անվան ջոկատը:  

̰
Նրանք պատրաստվում են մեզ բոլորիս սպանել․ Հիմնադրամին 1 մլն դոլար նվիրաբերած 102-ամյա Քնարիկ Մարկոսյանը՝ ամերիկյան ՀԸ-ին

15:47 05.11.2020

Քնարիկ Մարկոսյանի ծնողները և ավագ եղբայրը փրկվել են ցեղասպանությունից և 1915 թվականին Հայաստանից փախել Ռուսաստան, որտեղ էլ ծնվել է Քնարիկը։

̰
Ստուգայցեր Կոտայքի բժշկական հաստատություններում. ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ

15:46 05.11.2020

ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները Կոտայքի մարզի ամբուլատոր ծառայություն իրականացնող բժշկական հաստատություններում դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված` կորոնավիրուսի կանխարգելման սանիտարահամաճարակային նորմերի պահանջների պահպանումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ Վարչական ստուգայցների արդյունքում արձանագրվել են խախտումներ` կապված բժշկական գործիքների ախտահանման և մանրէազերծման գործընթացի և բժշկական թափոնների անվտանգ գործածության պայմանների հետ։ Կիրականացվի համապատասխան վարչարարություն։

̰
Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը

15:42 05.11.2020

Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Կարբոնյանո համայնքի խորհուրդը ևս ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները,Լոմբարդիա ռեգիոնը նույնպես ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

̰
Սեպտեմբերից քաղաքապետարանում ոչ մեկը, բացի աշխատավարձից, ոչ մի ավելի լումա չի ստացել․ Հ․ Կուբատյան

15:34 05.11.2020

Քանի որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են հարցումներ ուղարկել պարգևավճարների մասին, ասեմ, որ սեպտեմբեր ամսից քաղաքապետարանում ոչ մեկը, բացի աշխատավարձից, ոչ մի ավելի լումա չի ստացել: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։ «Քաղաքապետ Հայկ Մարությանը, բացի աշխատավարձից, ոչ մի ավելի լումա չի ստացել ամբողջ պաշտոնավարման ընթացքում: Իսկ […]

̰
Վերջին տվյալներով՝ հակառակորդն ունի 7290 զոհ

15:32 05.11.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Այսպիսով՝ հակառակորդը կորցրել է 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 միավոր զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, 7290 զինծառայող:

̰
Ա. Ավետիսյան և Փափազյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել

15:04 05.11.2020

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Բաբկեն Հ․, ծնված […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում․ այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը

14:53 05.11.2020

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11։45-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղի հետնամասում այրվում է տան տանիք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան 86 հասցեում գտնվող խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Մարտական գործողություններին մասնակցած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար․ ԱՆ

14:40 05.11.2020

Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում՝ կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք:

̰
Պյատիգորսկից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը

14:30 05.11.2020

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից Հայաստան ժամանեց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը: «Մինչ օրս մեր գրասենյակի համակարգմամբ տեղի հայ համայնքից ցամաքային ճանապարհով հայրենիք է ուղարկվել 6 բեռնատար, իսկ օդային ճանապարհով՝ շուրջ 25 տոննա հումանիտար աջակցություն»,- հաղորդում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

̰
Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է քննարկումները

14:14 05.11.2020

Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ամենահավանական տարբերակը, որ այսօր առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք՝ այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն և […]

̰
Էջմիածնում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ

14:04 05.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում Էջմիածնում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ: «Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Շատերը չեն պատկերացնում լրջությունը և, ցավոք, մինչև իրենց տուն չի մտնում, այդպես էլ չեն պատկերացնում․ Ա․ Սարգսյան

14:00 05.11.2020

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ամիսների ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, ովքեր, ցավոք սրտի, կորցրել են հարազատներ: Խոսեք, բարձրաձայնեք, պատմեք համացանցում այդ վարակի և հետևանքների մասին, քանի որ շատերը չեն պատկերացնում լրջությունը և, ցավոք, մինչև իրենց տուն չի մտնում, այդպես էլ չեն պատկերացնում: […]

̰
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիները նպաստների համար դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով. Զ․ Բաթոյան

13:23 05.11.2020

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով. 1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու […]

̰
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին. ԱՀ նախագահ

13:12 05.11.2020

«Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը»,- գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու […]

̰
Կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովելու համար սահմանված են առանձին նորմեր․ ԱԱՏՄ

12:56 05.11.2020

ԱԱՏՄ-ն իրազեկում է․ «Կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովելու համար սահմանված են առանձին նորմեր։ Մասնավորապես․ • Հյուրանոցը պետք է ունենա կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու: • Հյուրանոցում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը պարտադիր է: • Անհրաժեշտ է ապահովել հերթափոխային աշխատանք: […]

̰
Իսպանացի պատգամավորը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից

12:51 05.11.2020

Ինյառիտուն միջազգային հանրությանը կոչ է արել արագ գործել նոր ցեղասպանությունից խուսափելու համար։

̰
Կասեցվել է Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերքի իրացումը․ ՍԱՏՄ

12:38 05.11.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար: Այսպես. Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն […]

̰
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի կյանքին վտանգ չի սպառնում

12:17 05.11.2020

Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այժմ բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։ «Սասուն Միքայելյանը գտնվում է հետվիրահատական, վերականգնողական փուլում, այս պահին կյանքին սպառնացող վտանգ չկա»,- այս մասին Shantnews.am-ին փոխանցեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

̰
Վերջ դնել Թուրքիայի ագրեսիվ միջամտությանը. Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների նամակը Մակրոնին

11:46 05.11.2020

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի անդամները նամակ են հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիան տեղեկացնում է, որ շրջանավարտների համայնքը խնդրում է նախագահ Մակրոնին օգտագործել իր կառավարության տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ռազմական գործողություններին և Թուրքիայի ագրեսիվ միջամտությանը վերջ դնելու համար: Ասոցիացիան խնդրում է հետևել, որ միջազգային մարդասիրական իրավունքի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2413 նոր դեպք, 28 մահ

11:01 05.11.2020

Նոյեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99563 դեպք, որոնցից 60135-ն` առողջացած, 1476-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 37562 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 423485 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2413 նոր դեպք: Ունենք 1324 առողջացած և 28 մահվան դեպք: […]

̰
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է

10:23 05.11.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Նախարարությունից վարորդներին հորդորում են լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

̰
BACK_TO_TOP