12:40 08.11.2020
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ТАСС-ը։ Հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման: Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ևս հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։
12:25 08.11.2020
Պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկամներ, սիրով տեղեկացնում եմ, որ շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու […]
11:40 08.11.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Հաջողությամբ հանձնեցինք մարտական պատրաստության քննությունը»։
10:55 08.11.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106424 դեպք, որոնցից 64179-ն` առողջացած, 1559-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 438816 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2175 նոր դեպք: Ունենք […]
10:05 08.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան […]
09:30 08.11.2020
«Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՀ ԱԻՊԾ-ը։ «Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։ Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են»,-նշված է հաղորդագրության մեջ։
00:19 08.11.2020
The National Interest կայքը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ հանուն խաղաղության ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինը գրել է. «Ստեփանակերտը պատմականորեն հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, որն այս պահին ենթարկվել է ադրբեջանական զորքերի, Թուրքիայի կողմից տեղափոխված վարձկանների լայնածավալ հարձակմանը՝ […]
00:07 08.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:53 07.11.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Պուտինը և ու Էրդողանը հեռախոսազրույցում հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ […]
23:38 07.11.2020
Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Թուրքիայի նկատմամբ հանդուրժողականությունը հանգեցնում էվերջինիս կողմից նոր հանցագործությունների Կիպրոսի, Հունաստանի, Հայաստանի, Արցախի, Սիրիայի դեմ: Եվրոպական Միությունը կարող է և պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի […]
23:27 07.11.2020
Պատերազմն արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում և հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը: Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն նման գործելաոճը չի կարող ապահովել այն ամուր թիկունքը, […]
23:15 07.11.2020
Նոյեմբերի 2-ին դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը։ Այս մասին հաղորդեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Դեսպանը նախարարին ներկայացրեց և կոչ արեց դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան, Թուրքիայի ռազմաքաղաքական ներգրավվածությունը պատերազմին և վերջինիս կողմից Արցախի բնակչության դեմ պատերազմելու համար տարածաշրջան վարձկան զինյալների և ահաբեկիչների տեղափոխումը, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հումանիտար զինադադարի մասին […]
23:07 07.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև. ARD – Պարոն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Երբ Դուք 2018 թվականին ժողովրդավարական բողոքի շարժման միջոցով խաղաղ իշխանափոխության հասաք, հնարավոր համարո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ կբռնկվեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում, երբ ես դեռևս խորհրդարանի պատգամավոր էի՝ 2016 կամ գուցե 2017 թվականն […]
22:49 07.11.2020
«Ես 10 րոպե առաջ խոսում էի Դավիթ Բեկի տղաների հետ, որոնց մարտական ոգին շատ բարձր էր, պատրաստակամ էին, մարտական հերթափոխից էին գալիս»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում տիրող իրավիճակին: Հովհաննիսյանն ասել է, որ օրվա ընթացքում կրակելու փորձեր ադրբեջանական կողմն իրականացնում է, պատասխան էլ է […]
22:47 07.11.2020
Նոյեմբերի 7-ին` ժամը 18:27-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ճամբարակ-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ռուբեն Ա․) և «Ford Transit» (վարորդ՝ Արթուր […]
22:07 07.11.2020
Մարմնի մեծության ու փոքրության մեջ չէ, հոգու մեծության ու փոքրության մեջ է այն, ինչ ունեն այսօրվա երիտասարդները։ Այս մասին ասել էդերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։
20:50 07.11.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 7-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 401 դեպք, որոնցից 180-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 221-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 74-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, […]
20:18 07.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
20:11 07.11.2020
Ծանր մարտեր են ընթանում հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
19:50 07.11.2020
ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, հանձնառություն է ստանձնել օժանդակել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կողմից հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու հարցում: Հատուցման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ստացմանն առնչվող իրավական խորհրդատվություն ստանալու համար զոհված զինծառայողի ընտանիքի՝ շահառու հանդիսացող անդամները (ծնող, կին/ամուսին, երեխա) […]
19:26 07.11.2020
Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համատեքստում Ֆրանսիան շտապ բժշկական օգնություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին։Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը հայտնել է , որՀայաստան են այցելելու օրթոպեդիայի և վերականգնողական ոլորտներում մասնագիտացած վիրաբույժներ։Բացի այս առաքելությունից , Ֆրանսիան բժշկական սարքավորումների և դեղորայք կուղարկի Հայաստան։ «Այս օգնությունը ցույց է տալիս […]
18:17 07.11.2020
«Մեզ ոչինչ չի հաղթի»․ Հայ երգիչների կատարմամբ նոր երգի դիտումների ողջ հասույթը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:Հայ զինվորներին նվիրված նոր երգը կատարում են նաև «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական մի շարք նախագծերից հայտնի դարձած երգիչ-երգչուհիները։
17:51 07.11.2020
«Կումայրի» արգելոցի տարածքում , Շիրազի փողոցի չբնակեցված թիվ 17 տունն ամբողջությամբ փլվել է։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Այն արգելոցի ֆոնդի վթարային տներից հերթականն է, որոնցում պարբերաբար փլուզումներ գրանցվում են։ Մի քանի օր տեղացող անձրևները նպաստեցին դրան: Վեց ամսում սա փլուզման արդեն երկրորդ դեպքն էնույն հասցեում։ Առաջին անգամ տան հետնամասի պատերն էին փլուզվել, կիսականգուն […]
16:34 07.11.2020
«Զանգվածային լրատվամիջացների ներկայացուցիչներն ու լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հատուկ անցաթղթի առկայության դեպքում, իսկ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչները բացառապես ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։ Կոչ ենք անում բոլորին՝ պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները»,-տեղեկացնում են ՀՀ […]
15:16 07.11.2020
Արցախի Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը տեղեկացնում է. «Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում: Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ […]
15:10 07.11.2020
Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սեյրան Օհանյանը ողջ և առողջ է, նա ներգրավված է #Շուշի/ի պաշտպանության գործողություններում։ Երբ #ադրբեջան/ական քարոզչամեքենան այդ լուրեը տարածեց, դրանից 4-5 ժամ հետո ես ևՍեյրան Օհանյանը #Ստեփանակերտ/ում շատ բովանդակալից մի շարք քննարկումներ կատարեցինք։ Սեյրան Օհանյանը ողջ և առողջ է․ նա շարքերում է»: «Ես […]