17:30 04.11.2020
Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, ևս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ […]
17:23 04.11.2020
«Քիչ առաջ Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ և 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվեց բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Բանաձևում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումներն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաև վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը […]
17:12 04.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, […]
17:06 04.11.2020
«Անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ: Grazie Grazie»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքի ավագանին ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին դիմել Իտալիայի ազգային իշխանություններին Արցախի Հանրապետության ճանաչման համար, Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Պալերմոյի քաղաքային խորհուրդը ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին դիմել […]
17:00 04.11.2020
Հայաստանը կորոնավիրուսային հիվանդացության ընդհանուր թվով արդեն առաջ է անցել համաճարակի բռնկման առաջնային օջախ համարվող Չինաստանից: Այս մասին գրել է ԵՊՀ դոցենտ Վանիկ Հակոբյանը։ «Պատերազմի մասին մտքերը մի պահ կորոնայով կտրեմ… Որևէ մեկը ուշադրություն դարձրե՞լ է, որ Հայաստանը կորոնավիրուսային հիվանդացության ընդհանուր թվով արդեն առաջ է անցել համաճարակի բռնկման առաջնային օջախ համարվող Չինաստանից: 97 150 VS 86 […]
16:34 04.11.2020
«Արագածոտնի արծիվներ» կամավորական ջոկատն իմ գլխավորությամբ արդեն շուրջ 10 օր է առաջնագծում է՝ կյանքի ու մահվան սահմանագծին: Այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը: Եվ մենք ուս-ուսի տված՝ եղբայրական պատերազմի մեջ ենք ընդդեմ չարիքի, ընդդեմ մի նոր ցեղասպանության: Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ «Շատ են խոսակցությունները, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանի […]
16:09 04.11.2020
Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը նույնպես ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։
16:01 04.11.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 08։00-22:00, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:48 04.11.2020
Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանին ուղղված իր շնորհակալական նամակում Ռումինիայի Ռոման քաղաքի քաղաքապետ Լեոնարդ Ակիրիլոաեյը նաև իր սատարումն է հայտնել հայ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը շուտափույթ կերպով և բարենպաստ ձևով կկարգավորվի: Այս մասին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։
15:32 04.11.2020
Նոյեմբերի 4-ին` ժամը 11:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ` Գագիկ Բ.) […]
15:25 04.11.2020
ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքները կազատվեն հարկերից։ Ապրանքների ցանկը՝ այստեղ։
15:07 04.11.2020
Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ընթանում է պատերազմը, և այն բառի բուն իմաստով արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում ու հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը: Ի՞նչ փոփոխություններ բերեց պատերազմն այս ոլորտում և ինչպե՞ս […]
14:59 04.11.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են․ «Արցախցի Լուսինեի ընտանիքը, որն իր յոթ երեխաների հետ ապրում է տնակում, մշտական կապի մեջ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Լուսինեի ընտանիքը այդ տնակում ապաստանել է ոչ նախարարության միջնորդությամբ կամ իմացությամբ: Ընտանիքի մասին տեղեկանալուց անմիջապես հետո նախարարությունը կապ է հաստատել նրանց հետ, առաջարկել աջակցություն: Ընտանիքի անդամներից […]
14:41 04.11.2020
Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ երկրներին և եվրոպական հաստատություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ռեժիմի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած հարձակումը դատապարտելու և կանխելու համար։ Կառույցը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները, որոնցով հնարավոր կլինի տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորել՝ կանխելով Արցախի ժողովրդի էթնիկ զտումները։ ԵՈւՄ կառավարման խորհրդի 79-րդ […]
14:23 04.11.2020
Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս կարևոր որոշման մասին այսօր ինձ տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական […]
14:20 04.11.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է սոցիալական աշխատողներին սոցիալական աշխատողի ազգային տոնի առթիվ․ «Այսօր մենք նշում ենք սոցիալական աշխատողի ազգային տոնը: Արդեն շուրջ մեկ ամիս է՝ պետության, մասնավոր սեկտորի, նախաձեռնող խմբերի և անհատ կամավորների բոլոր ջանքերն ուղղված են մեկ նպատակի՝ թեթևացնելու մեր հայրենակիցների առջև ծառացած սոցիալական խնդիրները: Սոցիալական […]
13:57 04.11.2020
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը խորհրդարանում անդրադարձել է Դեսինում տեղի ունեցած վանդալիզմի դրսևորմանը: Օրեր առաջ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները պղծել էին Հայոց ցեղասպանության հուշարձանը: «Ես վճռականորեն դատապարտում եմ Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը Դեսինում: Այդ անկարգություններն անընդունելի են: Ֆրանսիական իշխանությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկել նման գործողությունների կրկնությունը կանխելու համար»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի […]
13:18 04.11.2020
Անցած գիշեր ինտենսիվ կերպով թիրախավորվել են Շուշիի քաղաքացիական օբյեկտները, ինչի հետևանքով կան վիրավորներ ու մեծ ծավալի ավերածություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ թշնամին թիրախավորել է նաև Մարտունին, մի շարք գյուղեր, որտեղ ևս ավերածություններ են եղել: «Երեկ Ստեփանակերտը թիրախավորվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ […]
12:59 04.11.2020
Ադրբեջանի շիա գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ, հայտնում է Wargonzo-ի Telegram-ալիքը։ «Որպես Ստամբուլում Wargonzo- ի աղբյուրներից ստացված տեղեկատվության շարունակություն՝ մեզ ասում են հետևյալը. Բաքվի գեներալիտետը, թուրքերի կողմից բանակի ղեկավարումից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում է ապստամբություն սկսել կառույցի ներսում: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ ռազմաճակատի իրենց մարդկանց իրականում ղեկավարում […]
12:57 04.11.2020
ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված վերահսկողական աշխատանքները Վանաձորում արձանագրել են անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում տնտեսավարողների աշխատողների կողմից։ Ստուգայցն ընդգրկել է, մասնավորապես, շուրջ երեք տասնյակ վաճառասրահ ունեցող առևտրի կենտրոն: Բոլոր սրահներն ունեցել են Covid-19 համավարակի տարածման հսկողության պատասխանատուներ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման մատյանները: ԱԱՏՄ-ն, շարունակելով համավարակի տարածման դեմ պայքարը, արձանագրում է, որ հաճախ […]
12:37 04.11.2020
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, հրացան, սաղավարտ, զրահաբաճկոններ, սվին-դանակներ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 15 փամփշտատուփ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 700-ից ավելի փամփուշտ և այլն։ «Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանության տարբեր […]
12:29 04.11.2020
Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Հերթականն արձանագրվեց նոյեմբերի 2-ին։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։ Սրահում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր ու երկու պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի ընդհանուր 75 փամփուշտով, ինչպես […]
12:11 04.11.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 32 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության` 6, անձնական ունեցվածքի գողության՝ 4, յուրացման կամ վատնման՝ 2, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, ինքնավնասման, պետական սահմանն ապօրինի հատելու, ընտանիքում բռնության կանխարգելման, […]
11:21 04.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Պողոս Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Պողոս Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
11:02 04.11.2020
Նոյեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 97150 դեպք, որոնցից 58811-ն` առողջացած, 1448-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 36502 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 418080 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4565 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք: Ունենք 1212 առողջացած և մահվան 35 դեպք: […]
10:47 04.11.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի […]
10:15 04.11.2020
«Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային մյուս անցակետերում ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն արդեն նոր գործառույթ են իրականացնում․ ստուգում են՝ արդյո՞ք երկիր մուտք գործող անձինք ունեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։ Եթե այո՝ անձը ազատվում է ինքնամեկուսացումից։ Սահմանված սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացնում է […]
08:21 04.11.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի փ. 25 շենք, Չարենցի փ. 4 շենք, Նալբանդյան փ. 15 շենք, Թումանյան փ. 64ա շենք, Մոսկովյան անցուղի 5 շենք, Պուշկինի փ. 42, 44, 46, 60 շենքեր, Մաշտոցի պող. 29 շենք, Ամիրյան փ. […]
00:54 04.11.2020
Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատվիրակության այցն անչափ կարևոր է՝ որպես արցախահայությանը ցուցաբերվող զորակցության և […]