09:43 05.11.2020
Լավալ քաղաքը Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում անել իրենց ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար։
08:20 05.11.2020
Բժիշկ Սաշա Ռուստամյանի բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին, հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի, կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով, սակայն հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ և զոհվել: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտնում են, որ ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և […]
08:10 05.11.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հանրապետության փ. 62, 62ա շենքեր, Վարդանանց փ. 16, 16/1 շենքեր, Չարենցի փ. 25 շենք, Սայաթ-Նովա պող. 29 շենք, Մաշտոցի պող. 29 շենք, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կոմիտասի պող. […]
01:12 05.11.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում գերեվարված անձանց նկատմամբ հետևել միջազգային չափանիշներին: Ստրասբուրգի դատարանի համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի ստացվել է ՏԱՍՍ-ի փարիզյան ներկայացուցչությունը: Դատարանը նշել է, որ «շատ դիմումներ է ստացել կոնկրետ գերիների վերաբերյալ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից » և երկու երկրների կառավարություններին խնդրել է […]
00:50 05.11.2020
Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի մոտ կա՞ արդյոք դրական տեղաշարժ։ «Իմ տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Ջալալ Հարությունյանը բնական շնչառության է անցել, արհեստական շնչառությունն անջատել են»։
00:00 05.11.2020
Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն. խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
23:57 04.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 4-ի ցերեկը և 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 5-6-ը շրջանների զգալի մասում, 7-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 4-ի ցերեկը և 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ […]
23:50 04.11.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն […]
23:42 04.11.2020
«Էրդողանը և «Գորշ գայլերը», Էրդողանը և մուսուլման եղբայրությունը, Էրդողանը և նեոօսմանական ծրագիրը։ Համոզվա՞ծ ենք, որ Եվրոպան կարող է շարունակել անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում»,- այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի լրագրող Մարկո Գոմբաչչին։
23:33 04.11.2020
Պատերազմի հենց առաջին օրերից «Շանթ» հեռուստաընկերությունը ցուցադրում է «Սահմանին» հեռուստաֆիլմը։ Այս ֆիլմի առաջացրած զգացողություններն ու ընկալումները պատերազմից առաջ այլ էին, հիմա բոլորովին այլ։ Ֆիլմի սցենարային մտահաղացումներն ու զարգացումները ուղղակիորեն այս օրերի իրականությունն են։ Ներկայացվող տեսանյութը «Սահմանին» հեռուստաֆիլմի և այսօրվա իրականության զուգահեռների մասին է։
23:27 04.11.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 4-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 369 դեպք, որոնցից 168-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 201-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 70-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ […]
23:21 04.11.2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը կազմակերպել էր առցանց հեռարձակվող բացօթյա Բարեգործական համերգ-դրամահավաք: Համերգների ընթացքում հանգանակված բոլոր միջոցները փոխանցվելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Տեղի է ունեցել 4 բարեգործական համերգ մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում: Հանգանակությունները կատարվել են թե’ տեղում, թե’ https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։ Դրանց մասնակցել են ինչպես քաղաքացիները, այնպես էլ կազմակերպություններ, հիմնադրամներ և անհատ […]
22:31 04.11.2020
Ադրբեջանաթուրքական ագրեսիա, պատերազմ Արցախի դեմ՝ ինչո՞ւ սկսվեց այն, ի՞նչ դերակատարում ունի Թուրքիան և ինչո՞ւ է ոտնձգություն կատարում Հարավային Կովկասի նկատմամբ, ինչո՞ւ աշխարհի գերտերությունները չեն կարողանում ազդել Թուրքիայի վրա, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այս հարցերի շուրջ քննարկում էր կազմակերպվել, որից ներկայացնում ենք մի հատված: Քննարկումը վարել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը: «Ադրբեջանն իրապես երբեք պատրաստ չի եղել […]
21:55 04.11.2020
Նյու Յորքից փաստաբան Հարութ Եկմանյանը, որը մասնագիտացած է միջազգային օրենդրության և մարդու իրավունքների ոլորտում, The National Interest -ում անդրադարձել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիային։ «Պատմությունն ու ճակատագիրը ծանր բեռ են դրել փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող Հայաստանի ժողովրդի վրա. նրանք ստիպված են տանել մեկի փոխարեն երկու թշնամական հարևաններ (Ադրբեջանն ու Թուրքիան) ունենալու դժբախտությունը: Այս երկրների […]
21:25 04.11.2020
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 38 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 […]
21:14 04.11.2020
ՀՀ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են որոշ դրվագներ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների զգոնության, աչալրջության և մարտական առաջադրանքի պատշաճ կատարման արդյունքում առաջնագծում գրանցված նշանակալի հաջողությունների ու հակառակորդի զգալի կորուստների վերաբերյալ:
20:16 04.11.2020
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով. Արգամ Ռադիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ […]
20:05 04.11.2020
Այսօր տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:Նախարարական հանդիպման շրջանակներում նշվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը: Այս համատեքստում Մնացականյանն ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին: Մանրամասները՝ տեսանյութում․
19:40 04.11.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող այցելությունները: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական հանդիպումն է ունեցել քաջարի սահմանապահների, նրանց ծնողների ու ընտանիքների անդամների հետ: ԱԱԾ տնօրենի տեղակալն իր խոսքում […]
19:30 04.11.2020
Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, որը շուրջ 23 մլն դրամով ավելի պակաս է, քան 2020 թվականի համար հաստատված բյուջեն։ Այս մասին տեղեկացնում են ՍԴ աշխատակազմից ։ «ՍԴ 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերվում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատություն իրականացնելուն։ […]
19:07 04.11.2020
Վերահսկողական հերթական աշխատանքների շրջանակում դիտարկվել է Լոռու մարզի Բազում գյուղի այն հաստատությունը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցիները։ ԱԱՏՄ մասնագետների դիտարկումները փաստել են՝ այստեղ բնակվողներն ապահովված են անհրաժեշտ հիգիենիկ բոլոր պարագաներով՝ ձեռքերի մշակման ախտահանիչներ՝ սանհանգույցներում, ընդհանուր օգտագործման միջանցքներում, սենյակներում, սպիրտ, քլոր պարունակող նյութեր, հոսող տաք և սառը ջուր։ Նկատի առնելով, որ այս կացավայրում նախորդիվ արձանագրվել […]
19:00 04.11.2020
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի […]
18:25 04.11.2020
ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է որ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեցին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ […]
18:00 04.11.2020
«Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է, որի դերն առավել ընդգծվեց 2020 թվականին: Թե՛ COVID-19-ի և թե՛ երկրի համար դժվարին պատերազմական օրերին որպես ամուր թիկունք սոցիալական աշխատողները լուռ և պատասխանատու կերպով կատարում են իրենց աշխատանքը: Երևանի քաղաքապետարանը կարևորում է բոլոր սոցիալական աշխատողների կատարած աշխատանքը և շնորհավորում մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանալով ուժ և կորով հաղթահարելու բոլոր […]