00:11 04.11.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ. «Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների […]
00:07 04.11.2020
Լոմբարդիան Իտալիայի առաջին ռեգիոնն է, որ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
23:58 03.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։ Նոյեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
23:42 03.11.2020
Պատերազմի ու դիրքերում կռվող հերոսների մասին պատմող ամեն ինչ այս օրերին մարդկանց ուշադրության կենտրոնում է, ամբողջ օրը գրեթե հեռուստացույցը չի անջատվում։ Արցախի տարբեր շրջաններից Գյումրիում ապաստանած տարեցների ուշադրությունը ռազմաճակատի ուղղությամբ է, որտեղ կռվում են իրենց ամուսիններն ու որդիները։ Այնտեղ են թողել նաև շատ հարազատների, որոնք ապաստարաններում են օրերն անցկացնում։ Արցախի գոյամարտի անցած տարիներն ապրած տարեցները […]
23:23 03.11.2020
Նոյեմբերի 3-ին` ժամը 18:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Մ․, ծնված 1993 թ․) […]
23:02 03.11.2020
Արցախյան պատերազմի օրերին առաջնագծում հայ զինվորի հետ կողք կողքի մարտնչում և մեր երկրի սահմաններն են պահում նաև Գեղարքունիքի մարզից մեկնած կամավորական ջոկատների տղաները, որոնց շարքում են նաև մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչներ, այլ առարկաների գծով բազմաթիվ մանկավարժներ, ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներ: Այս պահին նրանք մարտի դաշտում մասնակցում են հայրենի երկրի պաշտպանությանը՝ ցուցաբերելով արիություն […]
22:44 03.11.2020
Մեր երկու հարևանների միջև պատերազմը դառը իրադարձություն է և պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Այս մասին այսօր հեռուստատեսային ելույթում ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին։ «Միջազգային սահմանները չպետք է խախտվեն, և ահաբեկիչները չպետք է մոտենան մեր սահմաններին, հակառակ դեպքում, եթե նրանք մոտենան մեր սահմաններին, հակահարված կստանան»,- ասել է Խամենեին:
22:38 03.11.2020
Ի՞նչ իրավիճակ է Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում և ինչ զինատեսակով է այն հրթիռակոծվել. հարցն այսօր ուղղվել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին։ «Հրետանային միջոց էր՝ ոչ մեծ տրամաչափի: Ինչո՞ւ այս համայնքը՝ եթե ուշադիր նայեք քարտեզին, կարծում եմ, որոշակի պարզ կլինի: Այս պահին համեմատաբար հանգիստ է»,- ասել է Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այսօր բնապահպաններն էլ կարծիք են […]
21:49 03.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ «Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից […]
21:15 03.11.2020
«Սա սովորական պատերազմ չէ․ այստեղ 2-րդ ցեղասպանության ռիսկ կա»․ այս ամենն արձանագրել են եվրոպական 11 երկրներից Հայաստան ժամանած պատգամավորները, լրագրողներն ու երիտասարդները։ Պատվիրակությունը Հայաստանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախաձեռնությամբ։ Հյուրերն արդեն հասցրել են լսել Հայաստան եկած արցախցիների գլխով անցածը և պատրաստվում են վաղն էլ մեկնել Արցախ ու անձամբ տեսնել այդ ամենը։ Այցի […]
20:41 03.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրույցի ամբողջական տարբերակը ներկայացվում է ստորև: The Jerusalem Post – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար: Երկու կողմից էլ հարյուրավոր, հազարավոր զոհեր կան: Ինչպե՞ս է այս ամենն ավարտվելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր տրամաբանությունից: Որովհետև […]
20:33 03.11.2020
«Այնտեղ ծանր հումանիտար իրավիճակ է: Ավելի քան մեկ ամիս շարունակվող մարտական գործողությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իրավապաշտպան կառույցները հայտնում են Արցախում հազարավոր վիրավորների, սպանված բազմաթիվ խաղաղ բնակիչների մասին»: Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը մեկնաբանել է S.I.R.-ին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կիրակի՝ նոյեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից արված ուղերձի լույսի ներքո: «Կցանկանայի վերահաստատել սրտագին կոչս հակամարտության […]
20:19 03.11.2020
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Հարությունյանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են խորհրդակցությունները: Դրանց արդյունքում կորոշվեն Ռուսաստանի միջամտության չափը, տեսակը և անհրաժեշտությունը: «Այնպես որ ամեն ինչ ընթանում […]
20:13 03.11.2020
Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից շարունակաբար Հայաստան է հասնում հումանիտար մեծաթիվ օգնություն: Մինչ օրս համայնքի ջանքերով և մեր գրասենյակի համակարգմամբ հայրենիք է ուղարկվել 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար աջակցություն: Օգնության այս խմբաքանակը Երևան է հասել ցամաքային ճանապարհով: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
19:40 03.11.2020
«Աշխարհն այս պահին դեռևս լավ տեղեկացված չէ, ճիշտ է՝ երեկ առաջին փորձը կատարվեց, նամակը ուղղվեց, բայց դա շատ քիչ է: Պետք է ավելի մեծ թափով սկսենք»,- այս մասին այսօր ասել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը՝ ավելացնելով, որ պետք է լուսանկարներ անել Արցախի անտառների այն հատվածներից, որտեղ քիմիական տարրեր պարունակող […]
19:10 03.11.2020
Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. նոյեմբերի 1-ին ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցող Սիրիայի Արաբական Հանրապետության երկրորդ քաղաքացին՝ Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Յուսեֆ էլ Աբեդ էլ Հաջին: Վերջինս 2020թ. նոյեմբերի 2-ին ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի […]
18:30 03.11.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայցեր են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված Covid-թեստավորման լաբորատոր նմուշառման կետերում։ Աշխատանքի ընթացքին տեղում ծանոթացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։ Ստուգայցի ընթացքում հանգամանորեն դիտարկվել է, թե որքանով են լաբորատոր այս կետերը պահպանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված կանխարգելիչ […]
18:25 03.11.2020
«Գանձասար-Կապանը» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան․ «Այսօր՝ նոյեմբերի 3-ին, պետք է կայանար VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի հոդված 17-ի 01 կետի՝ մասնակից թիմերը պարտավոր են ժամանել մարզադաշտ խաղի նշանակված ժամից նվազագույնը 75 րոպե առաջ: «Գանձասար-Կապան» թիմը չի ներկայացել խաղին: […]
18:00 03.11.2020
Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը, հրթիռակոծել Շահումյանի շրջանը։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
17:50 03.11.2020
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: «Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային […]
17:43 03.11.2020
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ Արձագանքելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը՝ պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների վերաբերյալ և, ըստ այդմ, վերջիններիս աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, հարկ ենք համարում հայտարարել, որ Արցախի խորհրդարանն իր պատրաստակամությունն է […]
17:30 03.11.2020
Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ հաջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդի: «Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա»։ Բանաձևում մասնավորապես նշված է․ Մեր ցավն ու անհանգստությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին: […]
17:14 03.11.2020
Հակառակորդը վերջին շրջանում պատահական չի թիրախավորում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքը. «Դավիթ Բեկում մեծ ջրամբար կա, որից սնվում է ամբողջ շրջանը: Քանի անգամ հարձակվեցին Արծվանիկի վրա: Արծվանիկինը տարածքի ամենամեծ պոչամբարն է՝ թունավոր պոչերով, թունավոր թափոններով: Եթե հանկարծ այս պոչամբարը վնասվի… բա Թեղուտի պոչամբարը, դա էլ սահմանին մոտ է»,- ասել է Ինգա Զառաֆյանը՝ անդրադառնալով այն փաստին, […]
17:07 03.11.2020
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Դա կիրառվում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Այս զինատեսակի օգտագործումը, այն էլ նման պայմաններով, արգելված է միջազգային իրավունքով: «Շատ երկարատև ազդեցություն ունեցող զենք են կիրառել: Նույնիսկ այս հրդեհով չի ավարտվելու, այն ինքնահրդեհվելու հատկություն ունի. մինչև 3000 աստիճան […]
16:42 03.11.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։
16:35 03.11.2020
Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
16:29 03.11.2020
Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում զոհված իր զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում […]