16:00 29.10.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Քիչ առաջ հեռախոսով խոսեցի Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի տեղի ունեցած քայլերթի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ: Գևորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շուտափույթ ապաքինում մաղթեցի Գևորգին ու շնորհակալություն […]
15:22 29.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում անդրադարձել է Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային և կոչ արել ճանաչել Արցախի անկախությունը։ «Թուրքական կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը, ահաբեկիչների հետ մեկտեղ, շարունակում են ինտենսիվ ռազմական գործողությունները առաջնագծի տարբեր ուղղություններում, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերում: Նրանց նպատակն է Արցախում հայերի էթնիկական զտումները»,- գրել է նա: Turkish led Azerbaijani forces along with terrorists […]
15:00 29.10.2020
Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների և մատակարարելով […]
14:40 29.10.2020
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը բարձր ներկայացուցիչ Բորելին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական […]
14:31 29.10.2020
Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները տեսակոնֆերանսի միջոցով քննարկել են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման կիրառմամբ ռիսկերի վերլուծություն իրականացնելու և հարկային ստվերը բացահայտելու հնարավորությունները: Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է ՊԵԿ-ում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեն տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված գործարքների մասին […]
14:24 29.10.2020
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի դեմ ագրեսիային։ «Արցախի դեմ ագրեսիան պետք է հենց հիմա դադարեցվի։ Եթե Ադրբեջանը դադարեցնի իր հարձակումները Արցախի դեմ, հակամարտությունն անմիջապես կավարտվի»։ Նա Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի tweet-ի միջոցով հիշեցրել է, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի մոր և մանկան առողջության […]
14:18 29.10.2020
Հոկտեմբերի 29-ին, Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինները: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ: Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար […]
14:04 29.10.2020
Ժնևում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Սակայն «ՌԻԱ Նովոստի» գործակալության Telegram-ի ալիքը տեղեկացրել էր, որ ըստ իրենց աղբյուրի՝ այն հետաձգվել է և կկայանա վաղը։ SHANTNEWS.am-ն այս տեղեկատվությունը փորձեց ճշտել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից: Վերջինս պատասխանեց, որ դեռևս […]
13:55 29.10.2020
Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ: «Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով […]
13:52 29.10.2020
Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ կողմից արված գրառման մեջ բառացիորեն ընդգծվել է, որ «վիրավորական արտահայտությունները, ահաբեկչության սատարումը, ատելության սերմանման համար կրոնական հարցերի շահարկումը տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»: Հայաստանի այս սկզբունքային դիրքորոշումը շահարկելու և այլ համատեքստում ներկայացնելու փորձերն անընդունելի են»:
13:48 29.10.2020
Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքով այդ երկրում բնակվող հայերին թիրախավորելու թեմային։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Տանձիկյանը, ակնարկելով մասնավորապես Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սրված թուրքական իշխանությունների և գաղափարակից շրջանակների ատելության խոսք քարոզող հռետորաբանությունը, նշել է, որ հոկտեմբերի 28-ին Թուրքիայում բնակվող […]
13:40 29.10.2020
ТАСС գործակալության թղթակցի հարցին պատասխանելիս ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը հայտնել է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության շրջանակներում իրենք փորձում են հասնել հրադադարի և բնակավայրերի թիրախավորման դադարեցման։
13:35 29.10.2020
Ադրբեջանը մի քանի ժամ ծանր հարվածներ է հասցրել Ստեփանակերտին, տասնյակ հրթիռներ են արդեն հարվածել: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր/վիրավորներ, կան ավերածություններ. մանրամասները ստուգվում են: Այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտի համար թերևս ամենաագրեսիվ օրն է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ #Breaking!#Azerbaijan has heavily struck #Stepanakert for a few hours, tens of […]
13:25 29.10.2020
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար, […]
12:56 29.10.2020
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ուրուգվայի գործող նախագահ Լուիս Լակալե Պոուն 2019թ.-ին, երբ դեռ Սենատի անդամ էր, հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։
12:55 29.10.2020
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։ Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը […]
11:18 29.10.2020
Պաշտպանության բանակից հայտնում են, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության […]
11:07 29.10.2020
Հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, որոնցից 53257-ն` առողջացած, 1272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5027 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք: Ունենք 749 առողջացած և 29 մահվան դեպք: […]
10:51 29.10.2020
Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի առաջին իսկ օրվանից թե Հայաստանի, թե աշխարհի տարբեր երկրների ասորիներն իրենց աջակցություն են հայտնում հայ ժողովրդին: Ոչ միայն տարբեր նախաձեռնություններով օգնության ձեռք են մեկնում, այլև Հայաստանում բնակվող շատ ասորիներ զինվորագրվում են և մեկնում Արցախ: «Արմենպրես»–ի հետ զրույցում Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան, նշեց, որ արդեն մոտ 150 […]
10:47 29.10.2020
Հոկտեմբերի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում՝ 400 քմ, Կոտայքոի մարզի Չարենցավան քաղաքում՝ 200 քմ, 250 քմ, Թալին-Գյումրի ավտոճանապարհին՝ 6 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր […]
10:26 29.10.2020
2020 թ․ հունվար-սեպտեմբերին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 23.932 վերահսկողական գործողություն․ 2019 թ․ ողջ տարվա նկատմամբ դրանց թիվն ավելացել է շուրջ 1329.6%-ով։ 23.932 վերահսկողական գործողության շրջանակում հարուցվել է 788 վարչական վարույթ, համավարակով պայմանավորված արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23.144 մշտադիտարկում: Նշված ժամանակահատվածում տեսչական մարմնի կողմից նշանակվել է 242 տուգանք: Համավարակի տարածումը կանխելու […]
10:16 29.10.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին` ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Սեմյոնովկա գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Արծափշին», ՍՊԸ-ի և «Ալիք» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, հոկտեմբերի 30-ին` ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 21.00-ն, Կոտայքի մարզում գործող «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» […]
09:29 29.10.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մաշտոցի պող. 49, 51, 58 շենքեր, Փարպեցի փ. 26 շենք, Պուշկինի փ. 58, 64 շենքեր, Թումանյան փ. 21 շենք, Հանրապետության փ. 83, 85, 85ա շենքեր, Սայաթ Նովա պող. 20, 22, 24, 26 շենքեր և […]
01:19 29.10.2020
Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը: Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն: Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը: Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: