TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպե՞ս է ձևավորվելու աշխարհազորը պատերազմական իրավիճակում. կառավարության նախագիծը ԱԺ-ում

19:25 27.10.2020

««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը ևս կառավարության առաջարկով այսօր քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում: «Օրենքով սահմանվում է աշխարհազոր եզրույթը՝ որպես ՀՀ վրա զինված հարձակման, վտանգի առկայության պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ: Այն գործելու է տարածքային սկզբունքով և բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Այն իրականացվելու է […]

̰
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքը օգտագործելու պայմանները. ԱԺ-ն քննարկում է կառավարության առաջարկը

19:14 27.10.2020

ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում կառավարության առաջարկով: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը: «Նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում, այդ գույքն օգտագործման վերցնելու հետ հարաբերությունները, սահմանվում են վնասվելու դեպքում անհրաժեշտ փոխհատուցում տալու պայմանները»,-ներկայացրել է փոխնախարարը: Իմ […]

̰
Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման լուրը  կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք․ ՊՆ խոսնակ

18:25 27.10.2020

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Այս մասին  գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ո՛չ ՀՀ ԶՈւ-ը, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»,- գրել է նա:

̰
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

18:21 27.10.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում Պոմպեոն կոչ է արել կողմերին  կատարել հրադադարի պահպանման վերաբերյալ պարտավորությունները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։ «ԱՄՆ պետքարտուղարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պոմպեոն […]

̰
Վստահ եղեք՝ մեր միտքը, մեր կամքը, մեր տոկունությունն են վճռելու այս պատերազմի ելքը․ Տիգրան Ավինյան

18:13 27.10.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել․ «Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը։ Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ շարունակում է խախտել արդեն երրորդ հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ մերժելով խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Ադրբեջանի նպատակը մեկն է․ ամբողջությամբ հայաթափել Արցախը, հնարավորության դեպքում նաև ռազմական գործողությունները տեղափոխել […]

̰
«Դժվար պահերին մենք միանում ենք, ու դա է մեր ազգի ուժը»․ Կոմանդոս

17:54 27.10.2020

Պատմության էջերը կրկնվում են, հայի ոգին մնում է նույն անկոտրումը։ «Հորիզոնին» տված հարցազրույցում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայ ազգը միշտ էլ կռվել է իրենից տասնապատիկ մեծ ուժեր ունեցող թշնամու դեմ և պատվով հաղթել։ Կոմանդոսը վստահ է, որ այս պատերազմում հայ ազգն արդեն հաղթել է, քանի որ 31 օրվա ընթացքում հակառակորդը […]

̰
ԱԱՏՄ-ն շարունակական ստուգայցեր է իրականացնում կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաներում

17:22 27.10.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը կորոնավիրուսի (COVID19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում՝ դիտարկելով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Այդ նորմերն ամրագրված են նշված հրամանի 8-րդ հավելվածում։ Դրանցով, մասնավորապես, սահմանվում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման, ներհիվանդանոցային վարակման կանխարգելմանը բժշկական օգնություն […]

̰
Թաթոյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով

16:49 27.10.2020

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։ Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 […]

̰
ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանն ազատվել է պաշտոնից

16:41 27.10.2020

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ ԱԱԾ մամուլի կենտրոնից նշեցին, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետի պաշտոնում նշանակվել է ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Արման Գասպարյանը։

̰
Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերում ջրամատակարարումը 12 ժամով կդադարեցվի

16:27 27.10.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08։00-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
ՊՆ-ը և ԶՈՒ Գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ գործողություններից

16:17 27.10.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Առավել ևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության […]

̰
Իսպանացի սենատորը ԼՂ խնդրի վերաբերյալ հարցեր է ուղղել երկրի կառավարությանը

16:09 27.10.2020

Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված հարցում է ուղարկել երկրի կառավարությանը։ Դիմելով կառավարությանը՝ նա մասնավորապես հարցրել է, թե ինչպիսի՞ ջանքեր է գործադրում Իսպանիան ոչ միայն Արցախի ճանաչման, այլև միջազգային հանրության կողմից ճանաչմանը նպաստելու համար։ «Ադրբեջանը խախտում և խափանում է 3-րդ հրադադարը: Եվրոպան լռում է: Նույնը հարցնում եմ կառավարությանը՝ ի՞նչ գումարի զենք […]

̰
̰
Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են․ Փաշինյան

15:46 27.10.2020

Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խոնարհումս նրանց վառ հիշատակին: Հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է»,- գրել է վարչապետը:

̰
Թաքֆիր-ահաբեկիչների դեմ Իրանի ռազմական ուժերը երկրի սահմանների մոտ կոշտ գործողություններ կձեռնարկեն. ԻԻՀ բանակի հրամանատար

15:36 27.10.2020

Իրանը մեծացրել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներկայությունը երկրի հյուսիսարևմտյան տարածքներում, Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ԻԻՀ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է այդ տարածքներում ավելի մեծաթիվ ուժերի տեղակայումը: Նա ընդգծել է, որ թաքֆիր-ահաբեկիչների դեմ Իրանի ռազմական ուժերը երկրի սահմանների մոտ կոշտ գործողություններ կձեռնարկեն:    

̰
Բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման, կիբերհանցագործության դեպքեր․ կան ձերբակալվածներ

15:22 27.10.2020

Այսօր ՀՀ ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի պաշտոնյաները մամուլի ասուլիսում հերթական անգամ անդրադարձել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և դրա շրջանակներում բացահայտված մի շարք հանցագործություններին: ԱԱԾ տնօրենի տեղակալը տեղեկացրել է, որ բացահայտվել են պետական դավաճանության, լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման, կիբերհանցագործության դեպքեր: Կան ձերբակալվածներ: Նա նաև նշել է, որ իրենց ծառայությունը մեծածավալ աշխատանք է […]

̰
UPS-ները, որոնցով հնարավոր կլինի լիցքավորել էլեկտրոնային սարքերը դիրքերում, հասել են հարավ․ ԿԳՄՍ նախարար

15:12 27.10.2020

UPS-ները, որոնցով հնարավոր կլինի լիցքավորել էլեկտրոնային սարքերը դիրքերում, հասել են հարավ։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ձեր աշխատանքի արդյունքը հասավ հարավ: Ապրե՛ք: Հ.Գ. Այս UPS-ներն ձևափոխված են, ինչը թույլ է տալիս լիցքավորել էլեկտրոնային սարքերը դիրքերում: Karen Derdzyan Vahag Rapyan»,- գրել է Արայիկ Հարությունյանը։  

̰
Մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ․ ՊՆ

15:07 27.10.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։ «Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-ից 14:00-ն: Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության: […]

̰
Ղարաբաղի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Պեսկով

15:04 27.10.2020

Ցանկացած երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում պետք է համաձայնեցված լինի Հայաստանի և Ադրբեջանի հետ, շեշտել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջորդ փուլում: «Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի տեսակետը, նկատի ունեմ հակամարտող երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին։ […]

̰
Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է իրավիճակը ՀՀ հարավային սահմանին

14:55 27.10.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը և առաջիկա քայլերն ու խնդիրները։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։ Պաշտպանության նախարարությունն, արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ սահմանի հրետակոծությունը, […]

̰
Մենք կանգնած ենք մեր պատմության ամենաբախտորոշ ճամփաբաժնում․ Արման Եղոյան

14:50 27.10.2020

Մենք կանգնած ենք մեր պատմության ամենաբախտորոշ ճամփաբաժնում։ Մեր ամբողջ երեքհազարամյա պատմության ընթացքը փամփուշտի վառոդի նման եկել խտացել է մի կետում ու սպասում է ձգանը քաշելու մեր կամային որոշմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ «Մենք ու միայն մենք կարող ենք մեկ […]

̰
̰ ̰
Ձեր լռությունը սպանում է մեզ. Հենրիխ Մխիթարյան

14:23 27.10.2020

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում 3D լուսանկար է հրապարակել։ «Ձեր լռությունը սպանում է մեզ»,- լուսանկարին կից գրել է նա։

̰
̰
Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է. ՊՆ խոսնակ

14:02 27.10.2020

Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
ԱԺ-ն քննարկել է ֆինանսական համաձայնագրերի մասհանումների ժամկետները երկարաձգող նամակ-համաձայնագրեր

13:25 27.10.2020

Խորհրդարանում այսօր մեկնարկել է հերթական լիագումար նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակ հարցեր: Իսկ նիստին ներկա էր գտնվել մոտ 70 պատգամավոր, միայն երկրորդ գրանցումից հետո է հաջողվել քվորում ապահովել: Օրակարգում ներառված են եղել միայն անհետաձգելի հարցերը: Դրանք մեծ մասամբ միջազգային բանկերի հետ վարկային պայմանագրերը երկարացնելու վերաբերյալ նախագծեր են եղել, որոնց քննարկումն ընթացել է […]

̰
Եվս 35 զոհված զինծառայող ունենք․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

13:17 27.10.2020

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 35 զինծառայողի անուն․   Բաղդիշյան Գևորգ Ստեփանի, ծնվ. 2000թ. Մուրադյան Հարութ Ֆրիկի, ծնվ. 2000թ. Խորենյան Սևակ Սուրենի, ծնվ. 1987թ. Հակոբյան Հայկ Արարատի, ծնվ. 1996թ. Հովհանիսյան Հովիկ Կարապետի, ծնվ. 1984թ. Ավետիսյան Շալիկո Սեդրակի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Ղազարյան Հայկ Էդվարդի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Քարտաշյան Գևորգ Նշանի, ծնվ. […]

̰
Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ, ուրիշ տարբերակ պարզապես չկա․ Արարատ Միրզոյան

13:11 27.10.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ։ Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։ Էնպես որ պիտի կռվենք։ Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք […]

̰
Հոկտեմբերի 26-27-ը բացահայտվել է հանցագործության 29 դեպք

13:00 27.10.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 29 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 7, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, թմրանյութի հայտնաբերման, ընտանեկան բռնության, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի […]

̰
BACK_TO_TOP