14:43 30.10.2020
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Պասկուալե Տերաչանոյին: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Մտքեր են փոխանակվել մի շարք այլ հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։
14:32 30.10.2020
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին` ժամը 23:40-ի սահմաններում, պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ. Մ-ի կողմից վարվող «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան: Բ. Մ.-ն ներկայացվել է ՌՈ Սիսիանի բաժին, որտեղ մեքենայի խցիկում և բեռնախցիկում զննությամբ հայտնաբերվել են «ՏՏ» […]
14:19 30.10.2020
Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, հայտնում է Times Now-ն: «Կարմիր խաչը, որը ներկայումս միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը մուտք ունի դեպի հակամարտությունից տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը 9 միլիոն եվրո տրամադրել շտապ օգնության […]
14:13 30.10.2020
Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Meeting of Foreign Minister of Armenia Zohrab Mnatsakanyan with the Co-Chairs of the OSCE Minsk Group commenced
14:09 30.10.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ «Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
14:03 30.10.2020
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: «Ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։ Ընդգծել եմ, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային […]
13:29 30.10.2020
Արցախում ապաստարաններ տեղափոխված կանայք ու ռազմաճակատ չմեկնած տղամարդիկ զինվորների համար քնապարկ, հագուստ են կարում։ Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։
13:00 30.10.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 11, ծեծի՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, կենդանիների նկատմամբ […]
12:56 30.10.2020
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն Twitter-ում տեղադրել է ֆրանսիական Դիժոնում թուրքական դրոշներով քայլերթի տեսանյութը։ «Թուրք ազգայնականներն ամեն օր ընդհանուր անտարբերության մեջ մարտահրավեր են նետում Ֆրանսիայի իշխանություններին: Այսօր հերթը Դիժոնինն էր: Բավական է»,- տեսանյութին կից գրել է նա։ Chaque jour les nationalistes turcs défient les autorités françaises dans l’indifférence générale. Ce soir c’est au tour de […]
12:52 30.10.2020
Ֆրանսիական Դեսինում, որտեղ երկու օր առաջ թուրքական խմբերն ահաբեկչական կոչերով հայերի էին փնտրում, այս գիշեր հայ համայնքի ներկայացուցիչներն ուղերձ են հղել: «Իմացե՛ք, որ ավելի քան մեկ ամիս հայերը խաղաղ ցույցեր են կազմակերպում՝ հանուն Արցախի խաղաղության: Հոկտեմբերի 28-ին շուրջ հարյուր հայ կրկին խաղաղ ցույց էր կազմակերպել մայրուղիներից մեկում: Այդ ժամանակ հինգ անձ՝ զինված մուրճերով ու մահակներով […]
12:20 30.10.2020
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախցի փրկարարներին․ «Սիրելի՛ գործընկերներ, արցախցի փրկարարներ, հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է, և այս տարի պատերազմելու պարտադրված Արցախում դուք նաև զինվոր եք ու ձեր մասնագիտական տոնը նշում եք մարդասիրական ոչ մի սահման, ոչ մի արժեք չճանաչող թշնամու հրթիռակոծությունից ու ռմբակոծությունից խաղաղ […]
12:05 30.10.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը համաժամանակյա ուժեղացված ստուգայց է իրականացնում Երևանի ողջ տարածքում: ԱԱՏՄ գլխամասի թիմն ու Երևանի տարածքային կենտրոնը՝ մարզային տարածքային ստորաբաժանումների մասնագիտական թիմերի աջակցությամբ, «խոշորացույցի» տակ են առնել ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտներ՝ դիտարկելու նրանց կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված անվտանգության կանոնների պահպանումը։ Ստուգայցերն իրականացվում են Երևանի բոլոր վարչական շրջաններում միաժամանակ՝ անակնկալ […]
11:47 30.10.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է […]
11:43 30.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 7 մարզերում փոխմարզպետներ են նշանակվել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նորիկ Ամիրխանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռազմիկ Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի […]
11:35 30.10.2020
Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է հավանության արժանանա հակամարտության բոլորի կողմերի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է «The Telegraph»-ին տված հարցազրույցում: «Ես կողմ եմ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքին: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից […]
11:09 30.10.2020
Կանանց առաջին վաշտը պատրաստություն է անցնում։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել։
11:02 30.10.2020
Հոկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ն` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 397596 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4936 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Ունենք 1059 առողջացած և 28 մահվան դեպք: […]
10:16 30.10.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացրեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու […]
10:05 30.10.2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ: Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում […]
09:36 30.10.2020
ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա այսօր, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին Նշվում է, որ նիստին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի զինվորական պատվիրակությունները։ «ԱՊՀ պետությունների զինվորական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության համալիր […]
09:25 30.10.2020
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:07-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի երկաթգծի «Արաքս» կայարանի մոտակայքում այրվում է էլեկտրաքարշ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ երկաթգծի Արաքս-Դալարիկ հատվածի 2817 կմ-ին՝ ՊԿ 4 հատվածում, այրվում է «ВЛ-8-122» էլեկտրաքարշի սրահը. տարածման վտանգ չկա: […]
09:21 30.10.2020
Հոկտեմբերի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ 1000 քմ, Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ 1.5 հա, Սիսավան գյուղում՝ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 400 քմ, Ճամբարակ քաղաքում՝ 10 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1500 […]
08:20 30.10.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Պուշկին փ. 42, 44, 46, 48 շենքեր, Սայաթ-Նովա պող. 33 շենք, Նալբանդյան փ. 45, 47, 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կիևյան փ. 24 շենք, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր […]
08:10 30.10.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զորհաբ Մնացականյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր […]
01:32 30.10.2020
Հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ուրուգվայի ԱԳ նախարար Բոստիժո Բոնասոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ համապարփակ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին: Արձանագրելով, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվում են կենսական նշանակության […]
01:28 30.10.2020
Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ […]
01:12 30.10.2020
Միացյալ Նահանգները կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի 29-ին […]
01:00 30.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների […]
00:06 30.10.2020
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:10-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։30-ին, մարվել՝ 22։55-ին։ Այրվել են տան տանիքի կառուցատարերը մոտ (10 […]