11:40 28.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության փոխնախարարին ազատել է աշխատանքային պարտականությունների կատարումից «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից: 2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով […]
11:18 28.10.2020
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ժողովորդ, դուք նկատել ե՞ք, որ արդեն 25 օր է մեր երկրում նույն եղանակն է։ Նույն ջերմաստիճանը, նույն երկնքի ֆոնը և առաջիկայում դեռ որևէ փոփոխություն չի սպասվում։ Այսքան արևոտ և միևնույն ժամանակ այսքան մռայլ հոկտեմբեր․․․․»։
11:02 28.10.2020
Հոկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82651 դեպք, որոնցից 52508-ն` առողջացած, 1243-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 387633 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Ունենք 694 առողջացած: Մահվան 21 դեպքերի վերաբերյալ […]
10:51 28.10.2020
ԱԺ-ի նիստն այսօր առավոտյան սկսվեց, սակայն չշարունակվեց, քանի որ քվորում չկար: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք այս ռազմական դրության պայմաններում «Իմ քայլում» կա որոշում, որ քվորում չապահովվեն, որպեսզի կառավարության հետ հարցուպատասխան տեղի չունենա: «Ես կարծում եմ, որ ռազմական դրությունից զատ, բավականին հարցեր կան, որոնք գաղտնիք չեն պարունակում, օրինակ՝ մեր […]
09:23 28.10.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի […]
09:07 28.10.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին` ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության, Աբովյան, Թավրիզյան, Վասիլյան, Երևանյան, Թևոսյան, Չարենցի, Երիտասարդական և Մայիսի 28-ի փողոցների գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
08:07 28.10.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ֆիրդուսի փ. 1-32 սեփական տներ, Խանջյան նրբ. 5-10 սեփական տներ, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Տիգրան Մեծի պող. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդանանց փ. 4 շենք, Դեմիրճյան […]
00:25 28.10.2020
Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը կամ օգտագործումը մարտական գործողությունների գոտում։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս հարցում ամբողջությամբ աջակցում եմ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններին։ Դա հատկապես պարտադիր է զինծառայողների կյանքի ու առողջության պաշտպանության համար»,- գրել է նա:
00:10 28.10.2020
Հոկտեմբերի 27-ին` ժամը 19։55-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վալերի Ա․, ծնված […]
23:59 27.10.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլիզա Փափազյանը: «Մեր քաղաքային խորհուրդն այսօր երեկոյան է քննարկելու այդ հարցը, ժամը 18:00-ին (ՀՀ-ում 05:00-ին) պետք է սկսվի այդ նիստը»,- ասաց Փափազյանը: Պատասխանելով հարցին` կընդունվի արդյոք բանաձևը քաղաքային խորհրդի կողմից, Էլիզա Փափազյանը նշեց՝ […]
23:57 27.10.2020
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի ցերեկը կնվազի 2-3, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:54 27.10.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը «հիասթափեցնում է»: Այսպես է նա արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև հրադադարի խախտմանը, հաղորդում Է Reuters գործակալությունը: «Հիասթափեցնող է, երբ տեսնում ես նման բան։ Ահա թե ինչ է պատահում, երբ երկու երկրներ երկարոտև թշնամանք են ունենում»,- ասել է Թրամփն ու հավելել, որ հրադադարը ապագայում կվերսկսվի։
22:15 27.10.2020
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Պետքարտուղարը կողմերին կոչ է արել կատարել կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ պարտավորությունները, ինչպես նաև վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը: «Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու»,-գրել է Պոմպեոն: During separate calls with @NikolPashinyan and @presidentaz, […]
21:51 27.10.2020
Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։ «Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր: Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու […]
21:34 27.10.2020
Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։ «Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, […]
21:29 27.10.2020
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել: Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի […]
21:24 27.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև․ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, Եղբայրներ եւ քույրեր. Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի եւ հայության դեմ։ Արցախի բանակի եւ քաղաքացիական բնակչության վրա […]
20:52 27.10.2020
Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Սիրելի կանայք և աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 310077 եւ 044 010551։ Իմ օգնականները անմիջապես կներկայացնեն հետագա քայլերը»,- գրել […]
20:40 27.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
20:31 27.10.2020
Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին ժամը՝ 18։30-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 8/863/223-99-39 8/863/266-57-39 8/863/300-77-51 8/863/206-16-70 Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ […]
20:21 27.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հակառակորդի գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը: Հանդիպմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորակցությունն է արտահայտվել Հայաստանի և Արցախի կառավարություններին՝ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ […]
20:13 27.10.2020
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութը գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում: Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նա բուժման ինտենսիվ սեանս է անցնում, ապաքինման պրոցեսում է և առաջիկայում կվերադառնա […]
19:48 27.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: