TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ. Լևոն Արոնյան

11:57 20.10.2020

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն ասել է, որ վերադառնում է Հայաստան: «Այժմ աշխարհում ամեն հայի համար գլխավոր հիմնախնդիրը պատերազմն է։ Ես վերադառնում եմ հայրենիք և կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։ Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ»,- ասել է Լևոն Արոնյանը:

̰
ԱԹՍ-ներով դպրոցին հարվածելը պատերազմական հանցագործություն է․ Սերժ Թանկյան

11:26 20.10.2020

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցցանցերի իր էջերում ակտիվորեն դատապարտում է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած ագրեսիան։ Այս անգամ նա իր միլիոնավոր հետևորդների ուշադրությունը հրավիրել է ԱԹՍ-ների հարվածներից դպրոցների վնասման դեպքերի վրա։ «Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով Հայաստանում դպրոցին հարվածելը պատերազմական հանցագործություն է»,- գրել է նա։ Drone strikes on a school in Armenia by […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1234 նոր դեպք, 10 մահ

11:00 20.10.2020

Հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 66694 դեպք, որոնցից 48734-ն` առողջացած, 1101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 352764 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք: Ունենք 526 առողջացած: Մահվան 10 դեպքերի վերաբերյալ […]

̰
Քննարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման նախագիծը

10:49 20.10.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը պետք է ներդրվի մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի։ Համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով նախագծով առաջարկվում […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6.5 հա տարածքում բռնկված հրդեհները

09:24 20.10.2020

Հոկտեմբերի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 7000 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 2 հա , Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 550 քմ, Ձորակապ գյուղում՝ 1000 […]

̰
Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ 3 մարզի մի քանի համայնքներում գազամատակարարումը կդադարեցվի

08:53 20.10.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10.00-ից 18.00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան, Նոր Ախուրյան գյուղերի և Գյումրի քաղաքի Օդանավակայան թաղամասի, ժամը 10.00-ից 17.00-ն՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի, ժամը 09.00-ից 18.00-ն՝ Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ. «Ռազմինֆո»

08:19 20.10.2020

Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ։ Այս մասին գրում է Razm.Info-ն։ Արցախի ՊԲ-ն երեկ երեկոյան տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվել են խոցված ադրբեջանական ԱԹՍ-ները: Ըստ կայքի՝ կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն […]

̰
«Իսկական գազաններ». ով է գաղտնի եկել պատերազմելու Լեռնային Ղարաբաղում․ ՌԻԱ «Նովոստիի» անդրադարձը

01:17 20.10.2020

Մոլեռանդ, մինչև ատամները զինված, մոտիվացված և պատրաստված. այն, որ սիրիացի գրոհայինները մասնակցում են ղարաբաղյան նոր պատերազմին, հաստատել է միանգամից մի քանի հեղինակավոր աղբյուր։ Ինչպես օրերս հայտնել է ամերիկյան The Wall Street Journal-ը, ծայրահեղականներին հակամարտության գոտի են տեղափոխում մոտավորապես հարյուր հոգանոց խմբերով: Լավ վճարում են։ ՌԻԱ «Նովոստի»-ն փորձել է պարզել, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպված […]

̰
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

01:00 20.10.2020

Ֆրանսիայի Վիեն քաղաքը հենց նոր ճանաչեց Արցախի Հանրապետությունը: Այդ մասին «Դիզակ թերթ»-ին տեղեկացրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը:

̰
Միջազգային կառույցները պետք է արձանագրեն ողջ եղելությունը՝ ֆիզիկապես լինելով Արցախում․ ՀՀ ՄԻՊ

00:35 20.10.2020

Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն: Այս մասին ֆեյսբուքյան […]

̰
Այսօր խոցվել է թշնամական 5 ԱԹՍ

23:59 19.10.2020

Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական թվով 5 անօդաչու թռչող սարք: ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել։

̰ ̰
Պատերազմի 23-րդ օրվա ժամանակագրությունը

23:47 19.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին արդեն երկրորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններով: ՊԲ-ից հայտնում են, որ բանակի ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:32 19.10.2020

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Արցախի անկախության ճանաչումը՝ առաջնահերթ. քայլ կանե՞ն արդյոք ՄԱԿ-ի ու ԱՄՆ դեսպանատան երևանյան գրասենյակները

23:08 19.10.2020

«Կույր մի՛ եղեք», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Ճանաչե՛ք Արցախը». այսպիսի կոչերով այսօր արցախցի կանայք ու երեխաներ, հարյուրավոր հայաստանցիների հետ բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև: Նրանք պատմել են, որ այն, ինչ կատարվում է Արցախում, պատերազմ չէ, այլ ահաբեկչություն, և որ իրենց հայրերն ու ամուսինները կռվում են միջազգային ահաբեկիչների դեմ: Այսօր բողոքի ակցիա է իրականացվել նաև […]

̰
Եթե ուզում եք մեր զինվորների կողքին լինել, ապա այս հիմնադրամի միջոցով դա արեք. Զարուհի Բաթոյան

22:50 19.10.2020

«Խնդրում եմ, մի մասնակցեք կասկածելի դրամահավաքների: Եթե ուզում եք մեր զինվորների կողքին լինել, ապա այս հիմնադրամի միջոցով դա արեք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

̰
Սահմանի համար ցանցեր են հյուսվում և պատրաստվում նաև բնակարաններում. ԿԳՄՍ նախարար

22:41 19.10.2020

Սահմանի համար ցանցեր են հյուսվում և պատրաստվում նաև բնակարաններում: Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից լուսանկարներ հրապարակել։ #ՀենցՍենց էլ #ՀաղթելուԵնք

̰
Ամուր թիկունք՝ ավելի մոտ տարածությունից. կանանց կամավորական ջոկատ է ձևավորվել

22:36 19.10.2020

Ամուր թիկունք՝ ավելի մոտ տարածությունից. կանանց կամավորական ջոկատ է ձևավորվել: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
̰
ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

21:18 19.10.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Politico կայքը: Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին […]

̰
Վարչապետը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին

20:44 19.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին: Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև մի շարք հարցերի:    

̰
Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ

20:14 19.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունենում կառավարության շենքում: ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով և դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընգրկված հանդիպման օրակարգում: Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետի նախորդ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 12-ին:

̰
Հոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք․ ՀՀ ոստիկանություն

19:55 19.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք, որոնցից 26-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 31-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 21-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից […]

̰
«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում»․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսադասեր կանցկացնի

19:50 19.10.2020

Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմական իրավիճակը, ինչպես նաև նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը Հանրապետությունում` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է հոկտեմբերի 21-23-ը իրականացնել տեսադասերի շարք՝ մի քանի առանցքային թեմաներով, որոնք անմիջականորեն առնչվում են սոցիալական ոլորտի մասնագետների ամենօրյա աշխատանքին՝ հատկապես արտակարգ և […]

̰
̰
Հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի վիճակը կայուն է

19:35 19.10.2020

Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ։ «Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց […]

̰
Ռաֆայել Նազարյանը կգլխավորի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը

19:12 19.10.2020

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Այս մասին տեղեկացնում են  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ռաֆայել Նազարյանի միջև, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության երկամյա պայմանագիր: Ռաֆայել Նազարյանը, սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ–ն: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ Նիկոլայ Սարգսյանը:  «Հայաստանի Մ-21 հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ժամանակին […]

̰
14-ամյա Նարեկի վիճակը կայուն է․ նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

18:56 19.10.2020

«Վարդենիսում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։ Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս էին եղել դաշտ հողագործական աշխատանքի: […]

̰
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». վարչապետի հարցազրույցը ТАСС-ին

18:43 19.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև. ТАСС – Պարոն վարչապետ, վերջին շրջանում Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցներին: Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է արագորեն փոխվել: Այդ պատճառով մենք կցանկանայինք կանգ առնել, մեր կարծիքով, առավել սկզբունքային, հիմնական կետերի վրա, որոնք առանձնապես փոփոխությունների ենթակա չեն […]

̰
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի  նամակը՝ ուղղված Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին

18:36 19.10.2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ  Լենա Նազարյանը նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, որում ասվում է․ «Սիրելի Անն Իդալգո, Դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից: Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, […]

̰
BACK_TO_TOP