10:30 19.10.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։ Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին և ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին: Նշենք, որ Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից […]
10:25 19.10.2020
ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ: Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ […]
10:16 19.10.2020
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով անցած օրերի ընթացքում վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։
09:27 19.10.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, Իսահակյան, Պռոշյան, Արա Գեղեցիկ, Մ․ Եղվարդեցու փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Ջերմոցներ, Կոոպ Քարագործ, Կոոպ Երանոս, […]
09:00 19.10.2020
ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է հայերի մասին: «Հայերը լավ մարդիկ են, նաև լավ գործարարներ են։ Ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով: Նախանձում եմ ձեր ոգուն, հայերը մեծ ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը։ Upi.com-ը հայտնում է, որ մինչ այդ բազմաթիվ հայեր հավաքվել […]
08:50 19.10.2020
Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ` հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային […]
08:16 19.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։ 2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։ 3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետև […]
08:10 19.10.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 18.00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Նիգավան, Չքնաղ, Ծիլքար, Կանիաշիր, Վարդենիս, Երնջատափ, Ռյա-Թազա, Լեռնապար, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Շողակն, Ծաղկաշեն, Ալագյազ, Մադունց գյուղերի գազասպառողների, ԱԳԼՃԿ-ների և հանրային օբյեկտների […]
00:55 19.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: «Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- գրել է նա:
00:51 19.10.2020
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Արտգործնախարարները քննարկեցին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային […]
00:49 19.10.2020
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել […]
00:47 19.10.2020
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է […]
00:37 19.10.2020
Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կոչ է արել հարգել Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: «Քիչ առաջ խոսեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Կանադան ողջունում է հումանիտար զինադադարը Լեռնային Ղարաբաղում: Այն պետք է […]
00:00 19.10.2020
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև նրանց, ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, կոչ է անում զինվորագրվել։ «Հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ […]
23:57 18.10.2020
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ը, 22-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում […]
23:09 18.10.2020
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի ընթացքում կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը: «Ես քիչ առաջ խոսեցի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որպեսզի համոզեմ նրանց, որ հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից: Ես նաև ընդգծել […]
22:13 18.10.2020
Ադրբեջանական զինուժն կոպտորեն խախտել է հրադադարի երկրորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունը: Վաղ առավոտյան հարավի ուղղությամբ հարձակողական գործողություններ ձեռնարկել: Իսկ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ: Օրվա ընթացքում հակառակորդը պարբերաբար խախտել է հումանիտար հրադադարը: Մանրամասները` տեսանյութում:
22:09 18.10.2020
Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայելու իրենց դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նիստին՝ դեպարտամենտի խորհրդի անդամ Ժոզիան […]
22:03 18.10.2020
Միջազգային խաղաղության աղոթքը կնվիրվի կորոնավիրուսի համավարակի պատճառով մահացածների հիշատակին, ինչպես նաև պատերազմական իրավիճակներում գտնվողներին:
21:24 18.10.2020
Արցախում են Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ, որոնց նպատակն է ծանոթանալ պատերազմական իրավիճակին ու Եվրոպայում ներկայացնել իրականությունը ոչ միայն պատերազմի, այլև Ղարաբաղյան հակամարտության մասին: Նրանք այսօր Արցախի տեղեկատվական շտաբում ասուլիսով են հանդես եկել: Խոսել են քաղաքացիական բնակավայրերի վրա Ադրբեջանի հարձակումների մասին, հայտարարել, որ պատրաստ են ամեն գնով նպաստել խաղաղությանը: Իսկ դրա ճանապարհը, ըստ գերմանացի պատգամավորների, […]
21:15 18.10.2020
Ակցիային մասնակցող մեքենաների վրա ամրացված են եղել Հայաստանիմ Արցացխի, Ֆրանսիայի և Եվրամիության դրոշները։
20:45 18.10.2020
Ինչպես հայտնում են ՆԱՍԱ-ից, Երկիր մոլորակին մոտեցող «աստերոիդը» իրականում 1966-ին դեպի Լուսին արձակված ամերիկյան հրթիռի մի մասն է:Ըստ կանխատեսումների այդ «աստերոիդը» Երկրի ուղեծիր պետք է հասնի նոյեմբերին։ Խորհրդավոր առարկան նկատվել էր սեպտեմբերին ՝ Հավայան կղզիներում գտնվող աստղադիտակի միջոցով: Այսպես կոչված՝ աստերոիդը ստացել է 2020 SO անունը: Սակայն հետագայում պարզվեց, որ սա պարզապես հրթիռ է, որը […]
20:27 18.10.2020
Անտոնիու Գուտերեշը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումները և անընդունելի համարում դրանց հետևանքով խաղաղ բնակիչների և երեխաների սպանությունները:
20:10 18.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերա»-ին: Հարցազրույցի հիմքով պատրաստված հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Փաշինյանը մատնանշում է. «Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում», այնուհետև շարունակում է. «Նա սիրիացի ջիհադիստների է ուղարկել այստեղ կռվելու, մենք ապացույցներ ունենք»: «Թուրքերը Վիեննայո՞ւմ: Դա կարող է նորից տեղի ունենալ»: Մինչ […]
19:54 18.10.2020
Արամ Աբրահամյանը զրուցել է Լյուքսեմբուրգի ամենախոշոր՝ Քրիստոնյա սոցիալական-ժողովրդական կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանկ Էնգելի և Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր Հյուպատոս Տաթև Մանուկյան Էնգելի հետ: Զրուցակիցները նշել են, որ եվրոպական հանրային կարծիքը դրական տրամադրված չէ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների նկատմամբ: Նրանց խոսքով՝ Եվրոպայում լավ գիտեն, որ սա Ադրբեջանի սանձազերծած պատերազմն է: Սակայն թուրքաադրբեջանական քարոզն ավելի շատ […]
19:40 18.10.2020
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը, առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին:Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից ։ Այցի ընթացքում նրանք ծանոթացել […]
19:35 18.10.2020
Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 37 զինծառայողների անուններ: Քոչարյան Զոհրաբ Հրաչիկի, ծնվ. 1991թ. Խաչատրյան Ցոլակ Սամվելի, ծնվ. 1990թ. Հարությունյան Կարեն Սեյրանի, ծնվ. 2000թ. Մանուկյան Նարեկ Սուրենի, ծնվ. 2000թ. Էլիզբարյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ. Գրիգորյան Գոռ Սերգեյի, ծնվ. 2000թ. Հայրապետյան Սասուն Տիգրանի, ծնվ. 2000թ. Պողոսյան Արման Մանվելի, ծնվ. 2002թ. […]