TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բանկերը կներեն մարտերում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները

12:39 21.10.2020

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ քննարկումն այսօր ավելի ուշ կկազմակերպվի: Առաջարկվում է բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն տալ առանց որևէ հարկային հետևանքի ներել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Այն խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Իսկ […]

̰
Ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու․ Փաշինյանի հարցազրույցն «Իրան» օրաթերթին

12:30 21.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Իրան» օրաթերթին։ Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջն առանձնացրել է մի քանի կարևոր շեշտադրում․ «Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն ցուցաբերել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր […]

̰
Հայ երիտասարդները բողոքի ակցիան կշարունակեն Իտալիայի դեսպանատան առջև

12:14 21.10.2020

Երևանում երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան շենքի դիմաց, վանկարկումներով դատապարտել են ադրբեջանաթուրքական տեռորիզմը, պահանջել, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը, անգամ փակել են փողոցը: Այս ամենից հետո դեսպան Մայքլ Բանցավն ընդունել է ակցիայի մասնակիցներից մեկին, լսել նրա պահանջը և նշել, որ իրենք քաջատեղյակ են կատարվող պատերազմական իրադարձություններից և մտահոգ են այդ առթիվ: Երիտասարդները, […]

̰
Ջրի անվտանգության հարցն ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում է․ հարուցվել է մեկ տասնյակից ավելի վարչական վարույթ

11:55 21.10.2020

ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում։ Հարուցվել է մեկ տասնյակից ավելի վարչական վարույթ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել է առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգը։ Որպես «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման […]

̰
«Արյունոտ» լվացք․ բողոքի լուռ ակցիա Տորոնտոյում

11:44 21.10.2020

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Կանադայի Տորոնտո քաղաքում հայ երիտասարդները գեղարվեստական ինստալյացիա են ցուցադրել: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող պատերազմական հանցագործությունները ներկայացվել են պատկերների ու լռության լեզվով: Տեսանյութը հասանելի է այս հղմամբ։    

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1836 նոր դեպք, 20 մահ, այդ թվում՝ առաջին անգամ երեխայի

11:04 21.10.2020

Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն` առողջացած, 1121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Ունենք 485 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Հարկային արտոնությունների սահմանումը ռազմական դրության ժամանակ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

11:00 21.10.2020

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

̰
Հայաստանում աննշան նվազել է տեղային սպառնալիքների բախված օգտատերերի մասնաբաժինը

10:33 21.10.2020

Հայաստանում օգտատերերի համակարգիչների 29,3%-ը 2020-ի առաջին եռամսյակում ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի։ Նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 22,6%, Ադրբեջանում՝ 30%։ 2020-ի հունվար-մարտին հայաստանցի օգտատերերի համակարգիչների 28,7%-ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 23,5%, իսկ Ադրբեջանում՝ 33,9%։ 2019-ի երկրորդ եռամսյակում հայաստանցի օգտատերերի 33,5%-ն է […]

̰
Հայ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանում Գերմանիայի դեսպանատան շենքի դիմաց

10:27 21.10.2020

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան շենքի դիմաց բողոքի ակցիայի են դուրս եկել հայ երիտասարդները: «Պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ագրեսոր թշնամուն և հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին», -նշեց ցուցարաներից մեկը: Երիտասարդները կմնան դեսպանատան շենքի առջև այնքան, մինչև դեսպանը լսի իրենց և խոստանա, որ պահանջի վերաբերյալ քայլեր կձեռնարկի: Ակցիայի մասնակիցները գերմաներենով կոչեր են անում և այդկերպ ևս մեկ […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

10:05 21.10.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ: Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը […]

̰
Փրկարարները Մայակովսկի գյուղում դուրս են բերել փոսն ընկած քաղաքացուն

09:06 21.10.2020

Հոկտեմբերի 20-ին, ժամը 18:43-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Հովհաննես Գ.-ն (ծնված 1956 թ.) ընկել է փոսը (մոտ 3 մ): Փրկարարները Հովհաննես […]

̰
Մոնակոյի իշխանը հույս է հայտնել, որ ԼՂ-ում խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի

08:32 21.10.2020

Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ զրույցում հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ առանձնազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, երբ դեսպան Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխանին: «Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում

08:20 21.10.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

08:10 21.10.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Կողբացի փ. 42 շենք, Թումանյան փ. 40 շենք, Թումանյան փ. 32, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան 3, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան փ. […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:01 21.10.2020

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, 23-25-ը՝ նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, […]

̰
Բանակի հզոր ժպիտը

00:00 21.10.2020

Բանակի հզոր ժպիտը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը լուսանկար է հրապարակել։ Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի, Արցախ, առաջնագիծ

̰
ՀՀ ՊՆ-ի 5 զինծառայող պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով

23:25 20.10.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները պարգևատրվել են. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Վյաչեսլավ Վալերևիչ ՈՍԿՈՎՍԿԻԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ (հետմահու) Վահագն Արամի ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ (հետմահու) «Մարտական խաչ» […]

̰
Նախագահը դատավորներ է նշանակել

23:05 20.10.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել Ջոն Հայրապետյանը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Հրաչյա Մեխակյանը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 15-ի ԲԴԽ-66-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Հրաչյա ՄԵԽԱԿՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի […]

̰
Առաջին խոցումը մեծ ոգևորություն պարգևեց մեզ բոլորիս, ու հասկացանք, թե ինչի ենք մենք ընդունակ.  Հարություն Դոխոյան

22:40 20.10.2020

Առաջին խոցումը մեծ ոգևորություն պարգևեց մեզ բոլորիս, ու հասկացանք, թե ինչի ենք մենք ընդունակ. հակառակորդի 7 զրահատեխնիկա խոցած Հարություն Դոխոյանն ապաքինվելուց հետո ռազմաճակատ կվերադառնա: Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել  ադրբեջանական «Բայրաքթար». Արծրուն Հովհաննիսյան

22:37 20.10.2020

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական  ուժերը  հարձակում են սկսկել   հյուսիսային և հարավային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Այդ  ընթացքում մեր զորքին հաջողվել  է  կասեցնել  հակառակորդի գրոհները: Երեկվանից  մեր ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել  ադրբեջանական ԱԹՍ-ներ, ընդ որում, մեկը  1920 թվականի արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ  է: Մարտերը  այժմ էլ շարունակվում են, բայց ոչ այնքան ինտենսիվ, որքան […]

̰
Աստծո օրհնությամբ, հզոր հավատքով ելնում ենք մարտի․ կա՛մ հիմա, կա՛մ երբեք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

22:06 20.10.2020

Աստծո օրհնությամբ, հզոր հավատքով ելնում ենք մարտի։ Կա՛մ հիմա, կա՛մ երբեք։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դիմում է կոչով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

21:51 20.10.2020

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ»,-գրել […]

̰
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք

21:36 20.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 20-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք, որոնցից 28-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 93-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 32-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 22-ը՝ […]

̰
Համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր․ ԱԱԾ-ն կոչ է անում բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից

21:30 20.10.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի,  ինչպես նաև […]

̰
Գնդապետ Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

21:17 20.10.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գնդապետ Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել […]

̰
Մեր աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում, գործելու ժամանակն է. Բուայե

21:07 20.10.2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն քիչ առաջ հայտնել է, որ Սենատի բոլոր խմբակցություններին կոչ է արել միանալ՝ Ադրբեջանին ու Թուրքիային դատապարտելու, ինչպես նաև ԼՂ անկախությունը ճանաչելու իր նախաձեռնությանը: «Մեր աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում, գործելու ժամանակն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բուայեն:

̰
Թուրքիան միացել է Ադրբեջանին՝ Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով․ Ջոն Ինյառիտուն՝ Իսպանիայի Կոնգրեսում

21:05 20.10.2020

«Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի և Միջին Արևելքի մշտական հակամարտություններում, միացել է Ադրբեջանին՝ Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»,- Արցախի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այսօր Իսպանիայի Կոնգրեսում հայտարարել է պատգամավոր Ջոն Ինյառիտուն: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատերազմի 24-րդ օրվա ժամանակագրությունը

20:53 20.10.2020

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին։   Պատերազմի 24-րդ օրվա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը՝ տեսանյութում:

̰
Լոռու և Արարատի մարզերում պլանային գաանջատումներ կլինեն

20:42 20.10.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 22-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի առանձնատների, Նարեկացու փողոցի 2, 4, 6, Տ.Մեծի պողոտայի 22ա, 24, 26, Նժդեհի փողոցի 9, 11 բազմաբնակարան շենքերի ու հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 08։00-ից մինչև հոկտեմբերի 23-ի ժամը 20։00-ն՝ Արարատի […]

̰
BACK_TO_TOP