«Իսկական գազաններ». ով է գաղտնի եկել պատերազմելու Լեռնային Ղարաբաղում․ ՌԻԱ «Նովոստիի» անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

«Իսկական գազաններ». ով է գաղտնի եկել պատերազմելու Լեռնային Ղարաբաղում․ ՌԻԱ «Նովոստիի» անդրադարձը

01:17 20.10.2020

Մոլեռանդ, մինչև ատամները զինված, մոտիվացված և պատրաստված. այն, որ սիրիացի գրոհայինները մասնակցում են ղարաբաղյան նոր պատերազմին, հաստատել է միանգամից մի քանի հեղինակավոր աղբյուր։ Ինչպես օրերս հայտնել է ամերիկյան The Wall Street Journal-ը, ծայրահեղականներին հակամարտության գոտի են տեղափոխում մոտավորապես հարյուր հոգանոց խմբերով: Լավ վճարում են։ ՌԻԱ «Նովոստի»-ն փորձել է պարզել, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպված և ինչ մարդիկ են։

Արաբները տեսանյութում
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղում գործում են հազարավոր ծայրահեղականներ։ Նրանք «Ջաբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաև մի քանի քրդական խմբավորումների զինյալներն են:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ 300 ծայրահեղականներ Սիրիայից Բաքու են տեղափոխել թուրքական Գազիանթեփով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջել ՝ ընդգծելով, որ իր բանակը վարձկանների ծառայություններից չի օգտվում։ Բայց ցանցի բազմաթիվ հոլովակները հակառակի մասին են խոսում։

Ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերից տեսանյութ չեն հրապարակում, սակայն սիրիացի գրոհայինները համեստություն չեն անում։ Այսպես, հոլովակներից մեկի հեղինակը գնում է հայ զինվորների դիակների կողքով հողաթմբի երկայնքով և մաքուր արաբերենով նրանց «խոզեր» է անվանում ՝ մեկնաբանություններն ընդմիջելով «Ալլահ աքբար» բացականչություններով։

Մեկ այլ տեսանյութում տարբեր տեսակի կամուֆլյաժ հագած զինյալների խումբը կրակ է բացում անձնական հրաձգային զենքից և խոշոր տրամաչափի գնդացիրից, որը տեղադրված է պիկապի թափքում: Gantraki-ն սիրիացի ահաբեկիչների սիրած զենքն է։ Նրանց ազգային պատկանելության մասին կարելի է համոզվել արաբերենով հստակ լսելի հրամաններից։

«Լեռնային Ղարաբաղում գործում է մինչև հինգ հազար զինյալ։ Հիմնականում, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակից, որը հիմնված է Իդլիբում։ Սա բավականին բազմաբնույթ կազմավորում է բազմաթիվ խմբավորումներից։ Օրինակ ՝ սիրիական ազգային բանակում կա «Ալ Համզա» դիվիզիա։ Հենց այդ բանդայի զինյալներն են հայտնվել առաջին հավաստի տեսանյութում, որն ապացուցում է նրանց մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը։ Այնտեղ նրանք ուղղակիորեն մատնանշում էին խմբավորման պատկանելությունը և «գործընկերներին» կոչ էին անում շտապել Ադրբեջան։ Մասնագետները որոշել են նկարահանման տեղադիրքը ՝ ադրբեջանական Հորադիզ քաղաքը»,-ՌԻԱ «Նովոստիին» պատմել է լրագրող-միջազգայնագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Աբբաս Ջուման:

Փորձագետը վստահ է, որ «Ալ Համզա»-ի գրոհայինները Լեռնային Ղարաբաղ են ժամանել Լիբիայից, որտեղ նրանք կռվել են գեներալ Խալիֆա Հաֆթարի բանակի դեմ Թուրքիայի կողմից աջակցվող Անցումային ազգային խորհրդի կողմում: Նրանց Ադրբեջան են տեղափոխել թուրքական տրանսպորտային ինքնաթիռներ։ Մինչև մարտերի վայրերը նրանք հասել են ավտոմեքենաներով։

Հայկական կողմի տվյալներով ՝ մարտերին անմիջականորեն մասնակցում են մոտ երկու հազար գրոհայիններ։ Զոհված արմատականների մարմինների բացակայությունը Երևանն ու Ստեփանակերտը բացատրում են նրանով, որ ծայրահեղականներն արագ վերցնում են իրենց սպանվածներին ու վիրավորներին մարտի դաշտից: Անցած շաբաթ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը», հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են մոտ հարյուր վարձկանների։

«Սիրիական ազգային բանակի այդ խմբավորումն ամենամարտնչողներից մեկն է։ Ղարաբաղյան «գործուղման» համար ընտրել են մեծ փորձ ունեցող զինյալներին։ Ղարաբաղը նրանց համար ավելի գրավիչ է, քան Սիրիան կամ Լիբիան. ավելի շատ են վճարում և պայմաններն այնքան էլ ծանր չեն։ Շատերն այս պատերազմը ընկալում են որպես «վճարովի արձակուրդ»։ Սիրիական ազգային բանակի զինյալները շատ լավ զինված են և լավ նախապատրաստված թուրքական հրահանգիչների կողմից»,- ընդգծել է Աբաս Ջուման:

Փորձագետը խոստովանել է, որ Ադրբեջանն ունի թվային և տեխնոլոգիական առավելություն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ: Ըստ էության, այդ խաղաքարտը խաղարկում է Բաքուն, երբ հերքում է գրոհայինների հետ համագործակցությունը՝ «Ինչու են մեզ վարձկաններ պետք, եթե մենք լավ բանակ ունենք»։

Սակայն սիրիացիները մարտական մեծ փորձ ունեն։ Նրանք գնում են ավանգարդում, լուծում ամենադժվար խնդիրները, կեղտոտ աշխատանք են կատարում։ Ըստ էության, նրանք թնդանոթի միս են, որոնց չեն խղճում: Բնակչության համար Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունեցող գրոհայինների մահը ոչինչ չի նշանակում։

Ի դեպ, այդ կեղտոտ հանցագործների համար էլ պատերազմը Լեռնային Ղարաբաղում հեշտ զբոսանք չի դարձել։ Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, սիրիացի գրոհայինների կորուստները շատ արագ են աճում, և շուրջ 200 արմատականներ արդեն ուզում են տուն վերադառնալ: Ամենայն հավանականությամբ, «վճարովի արձակուրդ» չի տրվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

11:36 22.07.2025

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 22.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

11:25 22.07.2025

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...

Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը

11:20 22.07.2025

Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը

Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...

Bloomberg. Կոռուպցիան կարող է խոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին եվրոպական զենքի մատակարարմանը

11:14 22.07.2025

Bloomberg. Կոռուպցիան կարող է խոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին եվրոպական զենքի մատակարարմանը

Կոռուպցիան մնում է Ուկրաինայի «Աքիլեսյան գարշապարը» և կարող է հանգեցնել երկրին եվրոպական ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Այս կարծիքը հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (NABU) SBU-ի կողմից նախորդ օրը տեղի ունեցած խուզարկությունները։ «Երբեք լավ նշան չէ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող կառավարությունները խուզարկում են այն գործակալություններին և ակտիվիստներին, որոնք նրանց պատասխանատվության […] ...

BACK_TO_TOP