Երկիր մոլորակին մոտեցող աստերոիդը իրականում նախորդ դարում տիեզերք արձակված հրթիռ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+10.09 oC

Երկիր մոլորակին մոտեցող աստերոիդը իրականում նախորդ դարում տիեզերք արձակված հրթիռ է

20:45 18.10.2020

Ինչպես հայտնում են ՆԱՍԱ-ից, Երկիր մոլորակին   մոտեցող «աստերոիդը» իրականում  1966-ին դեպի Լուսին արձակված ամերիկյան հրթիռի  մի մասն է:Ըստ կանխատեսումների այդ  «աստերոիդը» Երկրի ուղեծիր պետք է  հասնի նոյեմբերին։

Խորհրդավոր առարկան նկատվել էր սեպտեմբերին ՝ Հավայան կղզիներում  գտնվող աստղադիտակի միջոցով: Այսպես կոչված՝ աստերոիդը  ստացել է 2020 SO անունը: Սակայն հետագայում պարզվեց, որ սա պարզապես հրթիռ է, որը ժամանակ առ ժամանակ վերադառնում է Երկիր:

«Տիեզերական ժայռի փոխարեն մենք հայտնաբերեցինք մի օբյեկտ , հետո պարզվեց,որ դա  հրթիռ է ,որի վայրէջքը Լուսնի  վրա ձախողվել էր  54 տարի առաջ », – ասել է  ՆԱՍԱ-ի աստերոիդների առաջատար փորձագետը:

Ենթադրվում է, որ   վայրէջքի ժամանակ  սարքի  շարժիչը  խափանվել է, իսկ հրթիռը, թռչելով Լուսնի կողքով, մտել է արեգակնային ուղեծիր:Փորձագետների կանխատեսումների համաձայն, օբյեկտը կմնա Երկրի մերձակայքում չորս ամիս: Դրանից հետո այն  նորից կմտնի իր ուղեծիրն ու կշրջի  Արևի շուրջ:

Նշենք,որ հրթիռը արդեն  թռչել է  Երկրի   կողքով 1984  և 2002 թվականներին։Ըստ մասնագետների,բացառված է,որ այն  ընկնի Երկիր  մոլորակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) սեպտեմբերի 15-ին 129,4 միլիոն եվրո արժողության պայմանագիր է կնքել գերմանական OHB արբանյակային ընկերության կողմից ղեկավարվող արդյունաբերական  HERA տիեզերանավի ստեղծման արդյունաբերական կոնսորցիումի հետ, որը նախատեսված է Երկիրը սպառնալից աստերոիդներից պաշտպանելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

23:51 07.05.2025

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

BACK_TO_TOP