TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը խոսքից անցնի գործուն քայլերի. Արցախի ԱԳՆ

22:43 17.10.2020

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանա-թուրքական ուժերի չդադարող հարձակումների վերաբերյալ․ «Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև քաղաք Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից: Քաղաքացիական օբյեկտների վրա այդ կանխամտածված հարձակման արդյունքում վիրավորում է ստացել առնվազն վեց խաղաղ […]

̰
Մարտունու հիմվանդանոցն արդեն գործում է որպես զինվորական հոսպիտալ. Գնել Սանոսյան

22:34 17.10.2020

«Մարտունու հիմվանդանոցն արդեն գործում է որպես զինվորական հոսպիտալ։ Աշպատանքներ են իրականացվում նաև Վարդենիսի հոսպիտալում և մնացած բոլոր ենթակառուցվածքներում»,- այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը մանրամասնանդրադարձել է իրականացվող աշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ից հաստատել մարդասիրական զինադադար

22:28 17.10.2020

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և […]

̰
Աշխարհի հայերը չեն լռում․ դարձյալ փակվել են եվրոպական մի շարք մայրուղիները

22:27 17.10.2020

Աշխարհի հայերը չեն լռում: Արցախի անկախության ճանաչման ու թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան դադարեցնելու կոչերն այս օրերին հնչում են աշխարհի տարբեր երկրներում: Դարձյալ փակվել են եվրոպական մի շարք մայրուղիները: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը Հայաստանի ու Արցախի կողքին է. բողոքի ցույցերը շարունակական են լինելու

21:53 17.10.2020

Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը յուրահատուկ համախմբվածություն ցուցաբերեց այս օրերին։ Ցույցեր, քաղաքական, քարոզչական աշխատանք, նվիրատվություններ  «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Ռոքսաննա Մաքասջյանի խոսքով՝ պատերազմի լուրը ստանալուն պես անմիջապես ժողով են հրավիրել՝ հասկանալու առաջնահերթ անելիքները Հայաստանին ու Արցախին օգնելու համար։ «Նախևառաջ լուր տարածեցինք, որ դրամահավաք կա, պետք է գումար […]

̰
Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

21:44 17.10.2020

Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Սերգեյ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ս. թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը: Զրույցի ընթացքում […]

̰
̰
Բայդեն-Հարիս վարչակազմը կաշխատի կանխել Թուրքիայի նման պետությունների և օտարերկրյա վարձկանների միջամտությունը Արցախում

21:36 17.10.2020

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ներկայացրել են, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի հետ կապված և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում, գրում է Asbarez-ը։ Հայտարարությունն արվում է Բայդենի ու Հարիսի առանձին կոչերից՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» խորագրով հայտարարության […]

̰
Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

20:57 17.10.2020

2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը, երիտասարդական կամավորության խթանումը, նորարարական գաղափարների […]

̰
73-ամյա գյումրեցի պապի պատմությունն ու լուսանկարը՝ համախմբվածության ևս մեկ օրինակ

20:53 17.10.2020

73 ամյա գյումրեցի Ստյոպա Զաքարյանի պատմությունն ու լուսանկարը պատերազմական այս օրերին դարձան ոգևորիչ ու համախմբվածության ևս մեկ օրինակ։ Ստյոպա պապը մարտական ուղի անցած մարդ է, Արցախի ու հայրենիքի ինքնապաշտպանության համար միշտ պատրաստ մեկնելու սահման։ Նոր է վերադարձել պատերազմի ամենաթեժ կետից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արսեն Թորոյսանն այցելել է Սյունիքի մարզ

20:17 17.10.2020

Առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով: Նախարարը եղել է Գորիսի, Կապանի և Սիսիանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալում: Մայրաքաղաք վերադառնալիս նախարարն այցելել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արսեն Թորոսյանը շրջել է վերակենդանացման բաժանմունքներով, հիվանդասենյակներով` զրուցել […]

̰
Սյունիքի մարզի փրկարարները միջոցառումներ են իրականացրել հրթիռակոծված տարածքներում ․ֆոտոշարք

19:04 17.10.2020

  Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ:    

̰
Նախապատրաստվում է Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն․ The Hill

18:41 17.10.2020

Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: «Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,- տեղեկացնում է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի […]

̰
Ամեն ինչ Արցախի ու առաջնագծի համար.Գյումրիում կամավորական աշխատանքները շարունակվում են

18:05 17.10.2020

  Գյումրիի Հայորդաց տան դիմաց հերթական բեռնատարն է կայանել: Րոպեների ընթացքում մեքենան  բեռնվում է սնունդով, հագուստով ու դեղորայքով: Այստեղից ուղիղ առաջնագիծ են շարժվում, այն զորամասեր, որտեղ առաջին անհրաժեշտության պարագաների կարիքը կա: Պատերազմի առաջին օրերից գյումրեցի վարորդները ստանձնել են զինվորի օգնությունը տեղ հասցնելու պարտավորությունը: Արամը Գյումրիից Արցախ ճանապարհի կիլոմետրերի հաշվարկով է ներկայացնում, թե սեպտեմբերի 27-ից մինչ […]

̰
Թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում կառավարությունը կսատարի տնտեսվարողներին գտնել նոր շուկաներ․ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

17:55 17.10.2020

Առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Կառավարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը իր ամբողջ գործիքակազմով կսատարեն տնտեսվարողներին վերադասավորվել և գտնել նոր շուկաներ։Այս մասին է հայտնել  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ։ https://www.facebook.com/armgovernment/videos/693127168226755/

̰
Իսրայելի հայ համայնքը բողոքի ավտոերթ է անցկացրել

16:51 17.10.2020

Ի աջակցություն Արցախի՝ այսօր բողոքի ակցիա է իրականացրել նաև Իսրայելի հայ համայնքը: Հայկական դրոշները պարզած՝ հայերն ավտոերթ են անցկացրել՝ հայտարարելով, որ գնում են Երուսաղեմ:  

̰
Ստեփանակերտի գիշերային հրթիռակոծության հետևանքները

16:27 17.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ֆոտոշարք, որը պատմում է Ստեփանակերտի գիշերային հրթիռակոծության հետևանքների մասին: Հիշեցնենք, դրա հետևանքով  վիրավորվել էր ևս երեք խաղաղ բնակիչ:   https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/197400578567397

̰
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլային խաղում հանդես կգա Արցախին նվիրված համազգեստով

16:19 17.10.2020

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում հանդես կգա Արցախին նվիրված համազգեստով: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարզաշապիկի վրա կլինի Artsakh Strong գրառումը:   https://www.facebook.com/fcpyunik/videos/737501736804738

̰
Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են. Արտակ Զեյնալյան

15:58 17.10.2020

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։ Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ […]

̰
Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին զինողը հայ ժողովուրդն է. Արծրուն Հովհաննիսյան

15:54 17.10.2020

«Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին զինողը հայ ժողովուրդն է»,-այսպիսի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  

̰
Չեխիայի հայ երիտասարդական միության բողոքի ակցիան Պրահայից

15:35 17.10.2020

Չեխիայի հայ երիտասարդական միությունը ևս բողոքի ակցիաներ է իրականացնում: Ընդդեմ ադրբեջանաթուրքական և ահաբեկչական դաշինքի՝ հերթական ակցիան է անցկացնում Պրահայում՝ հայտարարելով. «Մենք միասին ենք այս պայքարում»: https://www.facebook.com/czecharmyouth/videos/1060504487753575

̰
Գանձակի (Գյանջա) առավել կարևոր ռազմական օբյեկտների տեղը քաղաքի արբանյակային լուսանկարի վրա

15:20 17.10.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կիսվել է «Ռազմինֆո» կայքի տեղեկատվությամբ, որում  ներկայացվում է Գանձակի (Գյանջա) առավել կարևոր ռազմական օբյեկտների տեղը քաղաքի արբանյակային լուսանկարի վրա: • Գյանջայի ավիաբազա – օդանավակայանը մինչև 2020-ի օգոստոս Ադրբեջանը օգտագործում էր քաղաքացիական նպատակներով, սակայն օգոստոսին զորավարժությունների համար տեղակայեցին այդտեղ Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչներ, որոնք այդտեղից հետո չհանեցին: • ՀՕՊ – […]

̰
Խոշոր հարկ վճարողների կողմից 2020թ-ի երրորդ եռամսյակում վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ

15:10 17.10.2020

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists Ըստ այնմ՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին […]

̰
Ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

14:42 17.10.2020

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ»,-գրել է նա:

̰
Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն մեր առաջնագծում պայքարող տղերքի. Արմեն Մուրադյան

14:31 17.10.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին կոչ է արել խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները: Մասնավորապես գրել է. «Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․․․ Սիրելի՛, հարգելի՛ քաղաքացիներ, թիկունքից մի՛ հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։ Խնդրում եմ, հորդորում եմ, խստագույնս պահպանե՛ք հակահամաճարակային բոլոր կանոնները: Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արե՛ք դա […]

̰
Ադրբեջանական կեղծիքը Գյանջայի մասին. Զինուժ մեդիայի անդրադարձը

13:56 17.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն անդրադարձել է Գյանջայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ապատեղեկատվությանը: «Զինուժ մեդիայի» տեսանյութում բացահայտվում է ադրբեջանական կեղծիքը:   https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/357051815731525

̰
Տարոն Քոչարյանը հստակորեն կազմակերպել է իր ստորաբաժանման պաշտպանությունը. Շուշան Ստեփանյան

13:18 17.10.2020

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված փոխգնդապետ Տարոն Քոչարյանը հստակորեն կազմակերպել է իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով փոխգնդապետի հետ իր արխիվային հարցազրույցը:

̰
Եթե տուժում է քաղաքացիական բնակչությունը, դա նրանց մեղքով է, որ ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում. Դավիթ Բաբայան

13:11 17.10.2020

ԱՀ նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին ու մյուս խաղաղ բնակավայրերը, ի՞նչ է, սպասում են, որ մենք տեղներս նստենք ու պատերազմենք միայն մարտի դաշտո՞ւմ, ինչպես եղել է Արցախի առաջին կամ 2016 թվականի ապրիլյան պատերազմների ժամանակ։ Բնական է, որ եթե նրանք […]

̰
Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար․ ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյան

12:55 17.10.2020

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանի՝ «Ֆիգարո» պարբերականում հրապարակած նամակն ամբողջությամբ․ ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ. ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆ Հայ ժողովրդին սատարող նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հայրահայտ «Ֆիգարո» պարբերականում, ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան և մեղադրել էրդողանին, որ պանթյուրքական նկրտումներից ելնելով, դրդել է Ադրբեջանին […]

̰
Իրանը սատարում է ԼՂ հարցով Ռուսաստանի նախաձեռնությանը

12:49 17.10.2020

Թեհրանը սատարում է Ռուսաստանի դիվանագիտական ​​աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը: Ըստ նրա՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նույնպես տեղին կլինի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ, Աստանայի ձևաչափի մոդելով։ «Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ […]

̰
BACK_TO_TOP