18:05 11.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում: Սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ»:
18:00 11.10.2020
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդաշարի տաղավարում Զատուլինը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ավելի շուտ է […]
17:47 11.10.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու որևէ մարդասիրական գործողության մեջ ներգրավվել նման իրավիճակում, որովհետև այդ հումանիտար հրադադարը […]
17:41 11.10.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արծրուն Հովհաննիսյանի հետ գտնվել ենք մի վայրում, որտեղ մարտական ծանր առաջադրանքը գերազանց կատարելուց հետո սառը գետնին քնած էին մեր քաջարի մարտիկները։ Նկատեցինք, որ նրանց մեջ կային նաև երիտասարդ աղջիկներ։ Հրամանատարն ասաց, որ նրանցից մեկը (անունը առայժմ չեմ նշի), մի քանի ժամ առաջ միայնակ […]
17:27 11.10.2020
Սիրիայում վարձկանների հավաքագրման պատասխանատու Աբու Ջաբերը մահափորձի է ենթարկվել և ծանր վիրավորել է, այդ մասին հայտնում է SHANTNEWS-ի աղբյուրը։ Նա համարվում է «Ալ Համզաթ» խմբավորման հրամանատարներից։ Նա ծանր վիրավորվել է Ջաբալ Բարադում՝ իր մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով։
17:06 11.10.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է. ✅Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ: ❗️Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» կատարվել են լրացումներ և փոփոխություններ, որոնցով զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև՝ […]
16:39 11.10.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիներին, որոնք ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք։ Նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ վերջիններս կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով: Աջակցող միջոցի կարիք ունեցող […]
16:21 11.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։ Հզոր ենք միասին»։
16:09 11.10.2020
Երևանը հաստատում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կժամանի Մոսկվա` նախապես պլանավորված այցով: Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: «Այցի մասին հայտարարված է եղել դեռ նախորդ շաբաթ` նախքան եռակողմ հանդիպումը: Սա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցն է Մոսկվա: Նա ժամանում է այս գիշեր: Մնացականյանն այժմ Երևանում է»,- […]
15:49 11.10.2020
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։ «Ինչպես հայտնի է, Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ հրահանգով, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Թուրքիայի օժանդակությամբ տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ և տարատեսակ ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչներ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և այլ տարածաշրջաններից։ Այս արդեն իսկ հանրահայտ փաստը հաստատում են […]
15:39 11.10.2020
Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 11-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը: Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նշվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին […]
15:18 11.10.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել պատերազմական այս ծանր պայմաններում նրանց իրականացրած մասնագիտական աշխատանքը՝ նշելով, որ այս օրերին նրանց ցուցաբերած նվիրումն արժանի է միայն մեծարանքի: Նախագահ Հարությունյանը հատուկ երախտագիտություն է հայտնել նաև […]
14:50 11.10.2020
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագի արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի ավարտին, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվել է խաղաղության մասնավոր աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը պետք է վերառաքվեր նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։ Հայոց […]
14:41 11.10.2020
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին մասնավոր աղոթք է հնչեցնում խաղաղության հայցով՝ ի զորակցություն մեր հայրենի երկրի, ժողովրդի ու հայոց բանակի։
14:35 11.10.2020
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը «СоловьевLIVE» հաղորդման ժամանակ մի շարք կարևոր դիտարկումներ է արել։ «ՌԴ -ի գործուն մասնակցությամբ կրակի դադարեցման պայմանավորվածությունը կողմերին հնարավորություն է տալիս փրկելու հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր, այդ թվում Ադրբեջանում: Պատերազմական գործողությունների շարունակման դեպքում հարևան պետությունը կկանգնի հումանիտար աղետի առաջ։ Արցախում թիկունքն ամուր է, պետական բոլոր գերատեսչություններն աշխատում են օպերատիվ ռեժիմում։ Տասնյակ […]
14:30 11.10.2020
Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ:
14:11 11.10.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ։
14:01 11.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է համախմբվածության ուժը Ջավախքում։
13:40 11.10.2020
Դիվանագիտական առումով ձեռք բերված պայմանավորվածությունից հետո այս պահին էլ հայկական և ադրբեջանական կողմերի հետ Մոսկվան ինտենսիվ կերպով աշխատանքներ է տանում։ Հայկական կողմը շարունակում է մնալ իր այն հստակ դիրքորոշմանը, որն արտահայտել է Մոսկվայում, իսկ Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածությունները խախտում է։ Այս մասին Արցախում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ «Ադրբեջանի իշխանությունները շարունակում […]
13:21 11.10.2020
«Հորիզոն»-ի նկարահանող խումբն Արցախում առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Արտյոմ Երկանյանը Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաստատվել են Հադրութից եկող այն տեղեկությունները, որ առաջնագծում «Ալլահ աքբար» և արաբերեն այլ գոչյուններ կիրառող գրոհայիններ կան։ «Այո, նման տեղեկություն կա, գրոհայինները հարձակման ընթացքում կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում»,- ասաց Վահրամ Պողոսյանը։ Ըստ նրա՝ տեղեկություններ են […]
13:05 11.10.2020
«Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ հզոր, հզոր, հզո՛ր ազգ Այսօր Կալիֆորնիայի հայ համայնքը կազմակերպեց Արցախում անհապաղ լուծում պահանջող կարիքներին ուղղված դրամահավաք, որի արդյունքում հանգանակվեց 30 523 692 ԱՄՆ դոլար։ Հանգանակության ամենաերիտասարդ մասնակիցներից էր Ռուբեն Թելունցը, որը նվիրաբերեց մեկ տարվա իր հավաքած խնայողությունները»։
12:51 11.10.2020
Այս օրերին Ստեփանակերտն ու Արցախի քաղաքային և գյուղական այլ բնակավայրեր հրթիռակոծելու համար հակառակորդը հիմնականում օգտագործել է «Սմերչ», «Պոլոնեզ», կասետային ռումբեր և միջազգային տարբեր կոնվենցիաներով արգելված այլ զինատեսակներ։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Չնայած հրադադարին՝ ողջ գիշեր հակառակորդը հրթիռակոծել է և՛ Մարտունին, և՛ Մարտակերտը, և՛ մի շարք […]
12:39 11.10.2020
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները՝ Նիկողոսյան Տարոն Թադևոսի, ծնվ. 1992թ. Շահնազարյան Ասատուր Սուրենի, ծնվ. 1996թ. Մկրտչյան Հայկ Արամի, ծնվ. 1997թ. Մահտեսյան Հրաչ Վարուժանի, ծնվ. 2001թ. Սահակյան Պավել Միրանի, ծնվ. 2000թ. Ըռքոյան Մանվել Դարվինի, ծնվ. 2000թ. Խաչատրյան Արթուր Միսակի, ծնվ. 2001թ. Ղուզանյան Գևորգ Յուրայի, ծնվ. 2001թ. Տիգրանյան Արթուր Սերոբի, ծնվ. 2000թ. Ղազարյան Փայլակ Դավիթի, […]
12:27 11.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։
12:24 11.10.2020
ԱՀ պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան առաջնագծում Արցախի պաշտպանների համար երգում է։
12:12 11.10.2020
Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess մրցաշարի 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր, հայտնում է armsport.am-ը։ 5-րդ տուրում հայ շախմատիստը առավելության հասավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, ում հետ կմրցի նաև այսօր՝ 6-րդ տուրի շրջանակում։ Հաջորդ տուրի հանդիպումները (հոկտեմբերի 11) Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Յան-Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան) Արյան […]