TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հոկտեմբերի 11-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ` խաղաղության հայցով

13:43 10.10.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության հայցով՝ ի զորակցություն մեր հայրենի երկրի ու ժողովրդի և հայոց բանակի։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:

̰
Ձեր առաքելությունն է հայ քաղաքական ու մշակութային միտքն աշխարհին հասցնելը․ ԿԳՄՍ շնորհավորանքը Թարգմանչաց տոնի առիթով

12:34 10.10.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի առիթով․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության համար այս կարևոր մշակութային օրվա՝ Թարգմանչաց տոնի կապակցությամբ։ Այն նվիրված է հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, և իր մեջ կրում է գրի ու դպրության, գիտելիքի ու իմաստնության լույսը՝ սկիզբ առնելով Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներից: Սա առիթ է շնորհակալության և փառքի խոսք […]

̰
Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը, կա 1 զոհ. Արծրուն Հովհաննիսյան

12:20 10.10.2020

«Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանն արդեն հայտնել է»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ով քիչ առաջ հայտնել էր Կապանին հասցված հրթիռային հարվածի մասին։ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Կա 1 զոհ։

̰
Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն փորձնական նախագիծ՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները․ ԱԱՏՄ

12:19 10.10.2020

Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն փորձնական նախագիծ՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները։ Հայաստանում և Ռուսաստանում հավատարմագրված լաբորատորիաների կողմից թեստավորման բացասական պատասխանի դեպքում անձի մուտքը մյուս երկիր կթույլատրվի։ Լաբորատորիաների թեստավորման պատասխանները կփոխանցվեն երկու երկրների սահմանային անցակետերին թվային պլատֆորմի միջոցով, որի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին։ Աշխատանքային մակարդակում այս պայմանավորվածության ձեռքբերման մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանի […]

̰
Զինծառայողներին առնչվող հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով

12:03 10.10.2020

Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով: Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425: Հիշեցնենք, որ գործում են նաև ՀՀ ՊՆ թեժ գծի 1-28, +374 10 29-46-76 և +374 10 66-00-54, ինչպես նաև […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 649 նոր դեպք, 6 մահ

11:24 10.10.2020

Հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55736 դեպք, որոնցից 45771-ն` առողջացած, 1016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8646 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 322528 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք: Ունենք 243 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 28 զինծառայող

11:03 10.10.2020

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 28 զինծառայող։ Նրանք են՝ Պետրոսյան Ստեփան Զոհրակի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Պողոսյան Արշավիր Աշոտի, ծնվ. 1966թ. Թևանյան Դավիթ Սամվելի, ծնվ. 1989թ. Գոգինյան Տիգրան Էդվարդի, ծնվ. 1990թ. Մելիքսեթյան Վահե Սամվելի, ծնվ. 1988թ. Շուշանյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2000թ. Եղիազարյան Էրիկ Էդուարդի, ծնվ. 2001թ. Սարգսյան Պողոս Արտյոմի, ծնվ. 2001թ. Ավետիսյան Գեղամ […]

̰
Հարվածային ԱԹՍ է կիրառվել Երիցվանք գյուղական համայնքի և Կապանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ

10:17 10.10.2020

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Քիչ առաջ խոսնակը տեղեկացրել էր, որ ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ԱԹՍ-ի օգտագործումն ուժգնացել է

̰
Այսօր՝ ժամը 12:00-ից հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար

08:39 10.10.2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունը․ «Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ. 1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում

08:33 10.10.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Ակնալիճ, Տարոնիկ և Առատաշեն գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կամարիս, Կապուտան, Պտղնի և Գեղաշեն գյուղեր մասնակի, Սյունիքի մարզում՝ 09:30-15:00 Բռնակոթ գյուղ մասնակի, 10:00-16:00 Անգեղակոթ գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ […]

̰
Անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հետո խոսել խաղաղ գործընթացի մասին. Զոհրաբ Մնացականյան

08:21 10.10.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից: Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված մեկնաբանությունում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր: «Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրն էր, որպեսզի մենք հասնեինք մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային: Ագրեսիան այս պարագայում […]

̰
Քիչ անց սպասվում Է Սերգեյ Լավրովի հայտարարությունը մոտ 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո

03:53 10.10.2020

Մոտ 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո քիչ անց սպասվում Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ Երեք երկրների արտգործնախարարների հանդիպումն անցել է կարճատև դադարներով։ Ընթացքում նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ընդունելությունների տան շենքից, եղել իր երկրի դեսպանատանը, այնուհետև վերադարձել։ Սպասվող համատեղ ճեպազրույցը, ամենայն հավանականությամբ, չի լինի։ SHANTNEWS-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողներին հրավիրել են հայտարարությունների սենյակ, որտեղ միայն […]

̰
Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

02:19 10.10.2020

ԱՄՆ Ռոյ Այլենդ նահանգում բողոքի ցույց է անցկացվում ի աջակցություն Արցախի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցույցին մասնակցում են նաև սենատոր Ջեք Ռիդը և կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը: Ցույցի ընթացքում սենատոր Ռիդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությունը և իր ելույթում արտասանել Հայոց ցեղասպանություն եզրույթը: Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինն իր հերթին ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի […]

̰
Արդեն շուրջ 9 ժամ է, ինչ շարունակվում են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները

02:06 10.10.2020

ՌԴ արտգործնախարարության ընդունելությունների տանն արդեն շուրջ 9 ժամ է, ինչ շարունակվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Հոկտեմբերի 9-ին մեկնարկած բանակցությունները մի քանի անգամ ընդմիջվել են: Ադրբեջանի արտգործնախարարն առաջին ընդմիջման ընթացքում դուրս է եկել ՌԴ արտգործնախարարության շենքից: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Ջեյհուն Բայրամովն այցելել է Ադրբեջանի դեսպանատուն և վերադարձել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և […]

̰
Լուսանկարի Ալբերտը

01:42 10.10.2020

«Զինուժ մեդիայի» ռեպորտաժը արցախյան այս պատերազմի հերոսներից մեկի՝ Ալբերտ Հովհաննիսյանի մասին։

̰
Արտաշիսյան փողոցում չբնակեցված շինության փայտյա տանիքն այրվել է

00:43 10.10.2020

Հոկտեմբերի 9-ին` ժամը 20:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող թիվ 27 դպրոցի մոտակայքում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 27 հիմնական դպրոցի մոտակա կիրճում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։53-ին, […]

̰
Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

00:35 10.10.2020

Հոկտեմբերի 9-ին`ժամը 20:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գևորգ Ո․) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Գևորգ Խ․) մակնիշի ավտոմեքենաները: […]

̰
Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի ԱՆ-ի կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում

00:01 10.10.2020

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ «Ըստ այդմ, ՀՀ-ից ժամանող բոլոր ուղևորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, կիրառվելու է նաև 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:21 09.10.2020

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ավելի քան 5 ժամ է, ինչ շարունակվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները

22:55 09.10.2020

ՌԴ արտգործնախարարության ընդունելությունների տանն արդեն ավելի քան 5 ժամ է, ինչ շարունակվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ասուլիսների սրահում երեք երկրների դրոշներն են, և դա հույս է ներշնչում, որ նախարարները դուրս կգան և որոշակի տեղեկություններ կհաղորդեն։ Հիշեցնենք, որ   Նիկոլ Փաշինյանի և   Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը […]

̰
Պատերազմի 13-րդ օրվա զարգացումները՝ ըստ ժամանակագրության

22:38 09.10.2020

Բոլոր հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծ կորուստներ: Պատերազմի 13-րդ օրվա ժամանակագրությունը՝ տեսանյութում։

̰
Երեկ ծանոթացել ենք աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել ծառայության. Արծրուն Հովհաննիսյան

22:26 09.10.2020

Այսօր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ պատասխանել է բանակցությունների ազդեցության մասին հարցին, նշել է, որ դրանց ընթացքում, համենայնդեպս, գոնե մարտական գործողությունները շարունակվում էին իր աչքի առաջ: Լրագրողները հարց էին ուղղել նաև ռազմաճակատում կռվող կանանց հերոսությունների մասին: «Ես այսօր իմ աչքերով տեսել եմ 5 հակատանկիստ կնոջ, ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ովքեր շահագործում են […]

̰
Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև

22:20 09.10.2020

Այսօր Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: Ներկայացուցիչների պալատը դատապարտել է նաև Թուրքիայի լիակատար աջակցությունն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ վարել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի […]

̰
Եկեղեցու մեկ հատվածում գերճշգրիտ հարված է հասցվել երկու անգամ․ դա չի կարող լինել պատահական հարված. Ա․Հովհաննիսյան

22:07 09.10.2020

Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նոր թափով են սկսվել ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում, այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ հյուսիսում նախորդ օրերի համեմատ ավելի շատ մարտեր են եղել,  բայց ծանր մարտական գործողությունները շարունակվում են հարավում: Բացի առաջնագծում իրավիճակը ներկայացնելուց, նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի վերջին […]

̰
Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. ԿԳՄՍ նախարարը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

21:46 09.10.2020

Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. նամակով դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ի պատասխան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման՝ ես ի թիվս մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, նամակ եմ ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գլխավոր տնօրենին՝ այս հեղինակավոր կառույցի ուշադրությունը հրավիրելով […]

̰
Ինչպե՞ս առաջին օգնություն ցույց տալ կոտրվածքների դեպքում. իրազեկող տեսանյութ

21:39 09.10.2020

Ինչպե՞ս առաջին օգնություն ցույց տալ կոտրվածքների դեպքում. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ Ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն: Այդ նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ի՞նչ տույժեր կկիրառվեն ռազմական դրության սահմանափակումները խախտելու դեպքում. խորհրդարանը հաստատեց

21:35 09.10.2020

Կառավարության առաջարկությամբ խորհրդարան այսօր արտահերթ նիստ է գումարել և հատուկ ընթացակարգով քննարկել վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը: Կառավարության և «Իմ քայլը» խմբակցության օրենսդրական այս նախաձեռնությունները ընդունվել են թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Միլանում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել

21:25 09.10.2020

Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար։ Այդ մասին պատմեց Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլեանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից։ «Հոկտեմբերի 4-ին նամակ ենք գրել Իտալիայի Արտաքին գործերի նախարարին՝ բացատրելով մեր հարցը, Արցախի կարևորությունը և Արցախի դե ֆակտո […]

̰
Շիրակի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու  «ԳԱԶել»-ը, վերջինն էլ կողաշրջվել է և բախվել այլ մեքենայի

21:13 09.10.2020

Հոկտեմբերի 9-ին` ժամը 13:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի փակուղու տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շիրակի փողոցի փակուղու […]

̰
Կաթնառատի ջրատարների կարգավորիչ ջրավազանների  կրկնակի զննություն է կատարվել․ԱԱՏՄ

21:03 09.10.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները նախորդիվ հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարել են երկրորդ աշխատանքային այցը Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ ջրատարների՝ բարձրադիր վայրում գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանները զննելու նպատակով։ Ուսումնասիրվել է, համաձայն Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարին ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարագրի, Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու եւ բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։ ԱԱՏՄ աշխատակիցները […]

̰
BACK_TO_TOP