TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Հորիզոնի» նկարահանող խմբի տեսանյութը՝ հրթիռակոծված Մարտունուց

23:15 11.10.2020

«Հորիզոն»-ի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Արցախում։ Գործընկերներս այսօր եղել են Մարտունի քաղաքում, զրուցել տեղացիների հետ։ Չնայած հրադադարին` Մարտունին, Մարտակերտը և Արցախի խոշոր գյուղական մի շարք բնակավայրեր ողջ գիշեր  հրթիռակոծվել են։ Տեսանյութն՝ առանց մեկնաբանության։

̰
Երևանում Արցախի անկախության միջազգային ճանաչման պահանջով ավտոերթ է իրականացվել

23:04 11.10.2020

Այսօր՝ ժամը 18։00-ին, Արցախի անկախության միջազգային ճանաչման պահանջով ավտոերթ է իրականացվել Երևանում։ Քաղաքացիները մեքենաներով հավաքվել են Հրազդան մարզադաշտի մոտ, որտեղից էլ մեկնարկել է RecognizeArtsakh կոչով ավտոերթը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հակառակորդը խախտել է  հումանիտար հրադադարը զրահատեխնիկայով և հրթիռային զինատեսակներով․ Ա․ Հովհաննիսյան

22:56 11.10.2020

«Հակառակորդը, այսօր խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, գրոհ է կազմակերպել հարավային և հյուսիսային ուղղություններով զրահատեխնիկայով և հրթիռային զինատեսակներով։ Մասնավորապես՝ հյուսիսային ուղղությամբ կորցնելով երկու զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ևս եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք հետ են շպրտվել: Օրվա ընթացքում խոցվել է մեկ ԱԹՍ, որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ: Գիշերը  հրթիռակոծվել են Շուշին և […]

̰
̰
Աշտարակի խճուղում մեքենաներ են բախվել․ կա տուժած

21:45 11.10.2020

Հոկտեմբերի 11-ին` ժամը 16:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտակայքում բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակի խճուղում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արծրուն Գ․, ծնված 1986 թ․) և […]

̰
Հայերի կողմից տարբերակիչ նշաններ ունեցող ադրբեջանական սանիտարական մեքենայի խոցման լուրը կեղծ է. Արծրուն Հովհաննիսյան

21:39 11.10.2020

Հայերի կողմից տարբերակիչ նշաններ ունեցող ադրբեջանական սանիտարական մեքենայի խոցման լուրը կեղծ է։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի հետ

21:31 11.10.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:  

̰
Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ ՀՀ-ի հասցեին․ ՀՀ ԱԳՆ

21:26 11.10.2020

Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։ «Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։ […]

̰
Կա տեղեկություն երկու այլ անձանց սպանության մասին. Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի դիվերսիոն խմբի՝ Հադրութ ներթափանցելու մասին

21:11 11.10.2020

«Երեկ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներթափանցելով Հադրութ, ահաբեկել է բնակչությանը, վառել որոշ տներ, սպանել քաղաքացիական անձանց։ Գնդակահարելով սպանել են հաշմանդամ երիտասարդի և իր մորը։ Դրանից բացի կա տեղեկություն երկու այլ անձանց սպանության մասին»,-Արցախի Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

̰
Ռազմագերիների, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի միջնորդությամբ, ինչն այս պահին ադրբեջանական զինուժի գործողությունների պատճառով տեղի չի ունենում. ՊՆ խոսնակ

21:00 11.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման […]

̰
Եկեղեցու և շենքերի վրա կրակողը բուժաշխատողներին էլ կթիրախավորի. առողջապահության նախարարի խորհրդական

20:48 11.10.2020

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Առաջնագծից այսօր վերադարձած մեր շտապ օգնության մեքենաներից է, որով տեղափոխում էին վիրավորների։ Էլ տեռորիզմը ոնցա՞ լինում, բուժաշխատողների ուղղությամբ են կրակել։ Փառք Աստծո ողջ են և առողջ։ Եկեղեցու և շենքերի վրա կրակողը բուժաշխատողներին էլ կթիրախավորի։ Հ.Գ. Աշխարհի օրենք է, պատերազմի ժամանակ բուժաշխատողները անձեռնմխելի են։ Սա կոչվում է տեռորիզմ»։

̰
Լրագրողներին թիրախավորելու պատաճառներից մեկն էլ վախ առաջացնելն է. Արտակ Բեգլարյան

20:43 11.10.2020

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյաննն անդրադարձել է նաև լրագրողների թիրախավորմանը: Բեգլարյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի մեկին Մարտունի քաղաքում լրագրողների խումբը հարվածի տակ է եղել ադրբեջանական կողմից. սահմանագծից հեռու, Մարտունքի քաղաքի հենց կենտրոնում 4 քաղաքացի սպանվել է, վիրավորվել են քաղաքացիական անձինք, նաև լրագրողները: Հոկտեմբերի 2-ին լրագրողների միկրովատոբուսը թիրախավորվել և հետապնդվել է, բարեբախտաբար զոհեր ու […]

̰
Զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է. ՊՆ

20:40 11.10.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է։ Զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների հետ անցկացվում են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ:

̰
Ադրբեջանում խռովություն է հասունանում. TolishMedia

20:31 11.10.2020

Ինչպես հայտնում է TolishMedia– ի թղթակիցը, Բաքվի իշխանությունները ծայրաստիճան անհանգստացած են բնակչության շրջանում ամեն օր աճող հակակառավարական գործողություններով: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ իշխող ռեժիմն արդեն սկսել է նախապատրաստվել՝ կանխելու առաջիկա հնարավոր հանրահավաքները, մասնավորապես՝ ոստիկանության և ներքին զորքերի աշխատանքը կատարվում է ուժեղացված ռեժիմով: Հավաքները ցրելու համար տեխնիկական միջոցների մեծ պաշարներ արդեն հասցվել են ոստիկանություն՝ զրահապատ հատուկ մեքենաներ, […]

̰
Հարավը կրկին անհանգիստ է. Վահրամ Պողոսյան

19:52 11.10.2020

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարավը կրկին անհանգիստ է, բայց Պաշտպանության բանակը գերազանց է կատարում իր առջև դրված մարտական խնդիրը»։

̰
Հոկտեմբերի 11-ի ժամը 17․00 -ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք. ՀՀ ոստիկանություն

19:45 11.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 11-ի ժամը 17․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող մեկ անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, երկու լրատվական կայք՝ 700 […]

̰
Ռուսաստանը ծայրաստիճան շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով. Զախարովա

19:37 11.10.2020

Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, ծայրաստիճան շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով: Այս մասին Воскресный вечер с Владимиром Соловьевым հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ստեղծված իրավիճակի յուրահատկությունը այն է, որ մեր ազգային շահերի առկայության դեպքում, իսկ մենք դրանք ունենք և պաշտպանում ենք դրանք, առաջնային պլանում, մեզ համար կարևոր է […]

̰
Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ. Շուշան Ստեփանյան

19:23 11.10.2020

«Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Խոցված Իսրայելական ԱԹՍ-ների դետալները. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել

19:20 11.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են խոցված Իսրայելական ԱԹՍ-ների դետալները։ «RAFAEL ընկերության լոգոն պարզ երևում է»,-գրել է նա։

̰
Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա հումանիտար օգնություն. կառավարությունը տեսանյութ է հրապարակել

19:15 11.10.2020

ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։ «Համազգային ջանքերի համախմբում. Համահայկական հիմնադրամի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա հումանիտար օգնություն»,-գրված է տեսանյութին կից:

̰
Վարչապետն ԱԺ խորհրդի անդամների հետ քննարկել է արտաքին քաղաքականության ոլորտում հետագա անելիքները

19:05 11.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ […]

̰
Հոկտեմբերի 11-ին Արցախի երկնքում խոցված հերթական թշնամական անօդաչու թռչող սարքը

18:58 11.10.2020

Պաշտպանության Բանակը տեսանյութով ներկայացրել է հոկտեմբերի 11-ին Արցախի երկնքում խոցված հերթական թշնամական անօդաչու թռչող սարքը:

̰
Ադրբեջանական ԶՈւ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի

18:55 11.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի և վնասվել են բնակելի տներ:

̰
Հռոմի պապը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով հրադադարի հաստատումը

18:44 11.10.2020

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով հրադադարի հաստատումը։ Նա հույս է հայտնել, որ դրան կհաջորդի առավել հաստատուն խաղաղություն: «Հայաստանն ու Ադրբեջանը հասել են հումանիտար հրադադարի: Հուսով եմ` դա կհանգեցնի առավել ամուր խաղաղության պայմանագրի` չնայած ներկա հրադադարի խոցելիությանը»,- ասել է նա։ Հռոմի պապն իր վշտակցությունն է  հայտնել բոլոր նրանց, ովքեր մարդկային […]

̰
ՊԲ-ն տեսանյութով ներկայացրել է հակառակորդի զինտեխնիկայի հերթական կորուստները

18:26 11.10.2020

Հյուսիս-արևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ: ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացրել է հակառակորդի զինտեխնիկայի հերթական կորուստները։

̰
Եվրոպական Խորհրդի նախագահը կոչ է արել պահպանել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը

18:24 11.10.2020

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ում կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադարը կարևոր քայլ է ապաէսկալացման ճանապարհին: Ես կողմերին կոչ եմ անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և խուսափել հետագա բռնությունից ու խաղաղ բնակչությանը վտանգնի ենթարկելուց: Առանց նախապայմանների բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ»,- գրել է […]

̰
Ալիևը հայտարարել է, թե պատրաստ են անմիջապես բանակցություններ սկսել հայկական կողմի հետ

18:12 11.10.2020

Բաքուն պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Երևանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք պատրաստ ենք սկսել վաղը, այնպես որ ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, նրանց աշխատանքային գրաֆիկից: Մեր կողմը պատրաստ է անմիջապես սկսել», – ասել է Ալիևը РБК-ին տված հարցազրույցում:

̰
Հայկական կողմը ադրբեջանական գյուղերին հարվածներ չի հասցնում. Շուշան Ստեփանյան

18:10 11.10.2020

Հայկական կողմը ադրբեջանական գյուղերին հարվածներ չի հասցնում: «Արմենպրես»-ին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գնդակոծում է ադրբեջանական գյուղերը: «Այդպիսի բան չկա, հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասել է Ստեփանյանը:

̰
Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում. Արծրուն Հովհաննիսյան

18:05 11.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» գրել է.  «Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում: Սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ»:

̰
Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին

18:00 11.10.2020

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդաշարի տաղավարում Զատուլինը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ավելի շուտ է […]

̰
BACK_TO_TOP