TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ադրբեջանական ագրեսիա. քաղաքացիական զոհերն ու կորուստները

19:56 08.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կրած կորուստները։   https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/803850313784231

̰
«Ստեփանակերտում օգտագործվել է իսրայելական արտադրության Մ095 կասետային զինամթերք». The Guardian-ի հերթական անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը

19:44 08.10.2020

Պարբերականը հիշեցնում է, որ կասետային զենքի օգտագործումը դատապարտել է նաև Կասետային զինամթերքի դեմ պայքարող կոալիցիան՝ նշելով, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է պարտավորվեն չօգտագործել կասետային զինամթերք և քայլեր ձեռնարկեն՝ կասետային զինամթերքի կիրառման դեմ պայքարող կոալիցիային անհապաղ միանալու ուղղությամբ:

̰
Ադրբեջանը, որը բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում, այժմ փորձում է պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը․ ՀՀ ԱԳՆ

19:25 08.10.2020

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել  Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորման վերաբերյալ․   «Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։ Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային էությունը։ […]

̰
Սահմանին պատերազմ է, իսկ Շուշիի տիկնիկային թատրոնը թիկունքում արցախցի երեխաների համար ներկայացում է խաղում

19:17 08.10.2020

Թշնամու արկը չշրջանցեց նաև հայոց բերդաքաղաք Շուշին: Առաջին հարվածն եղավ հենց մշակույթի և երիտասարդության կենտրոնի վրա, որտեղ գործում էր նաև Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական տիկնիկային թատրոնը: Մշակույթի կենտրոնը մեկ ակնթարթում ավերակների վերածվեց… Անվախ արցախցու համար անհնարին ոչինչ չկա: 90-ականների արցախյան գոյամարտում «Հարսանիք լեռներում» օպերացիան, Շուշիի ազատագրության համար էր։ Հաղթանակից հետո քաղաքը վերականգնեցին ու շարունակեցին զարգացնել, […]

̰
«Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները»․ Փաշինյանի հարցազրույցը Spiegel շաբաթաթերթին

18:48 08.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որը տեղադրվել է նաև շաբաթաթերթի կայքում: Ներկայացնում ենք այն ստորև. Spiegel – Պարոն վարչապետ, Դուք նոր եք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը: Ի՞նչ տեսաք Դուք Ստեփանակերտում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեսա հրթիռակոծվող քաղաք և հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Եվ կարծում եմ, […]

̰
Հավատավոր մարդկանց կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին․ Մայր Աթոռ

18:41 08.10.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հրթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն […]

̰
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ

18:13 08.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ:

̰
ԵԱՀԿ Մինսկի խումբը Ժնևում Բաքվի հետ բանակցություններ է սկսել. «ՌԻԱ Նովոստի»

17:55 08.10.2020

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկվանից գտնվում է Ժնևում:

̰
Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, որոնց ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ տարածում է ապատեղեկատվություն. Հովհաննիսյան

17:48 08.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ կոչ է արել հետևել միայն պաշտոնական լուրերին ու չտարածել ապատեղեկատվություն: «Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, որոնց ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ տարածում է ապատեղեկատվություն։ Զգույշ եղեք և հետևեք միայն պաշտոնական լուրերին»,- գրել է Հովհաննիսյանը։

̰
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է մասնագիտացված մի շարք տնտեսվարողների մոտ զինվորական համազգեստի գների բարձրացման հարցը

17:26 08.10.2020

Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները զինվորական համազգեստի գների բարձրացման վերաբերյալ՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է խնդիրը: Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել զինվորական համազգեստի գները, այլև որոշ դեպքերում վաճառքն իրականացնում են նվազեցված գներով: Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք […]

̰
Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

16:52 08.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական […]

̰
Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել․ ԱՆ

16:07 08.10.2020

Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս օրհասական պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` […]

̰
Պետք է անել ամեն ինչ, որ մարտի դաշտում ձեռքբերումը դիվանագիտական մակարդակում արձանագրվի. խորհրդարանական ուժերի ճեպազրույցները

15:53 08.10.2020

Ժամանակն է, որ ռազմաճակատում հայկական զինուժի արձանագրած հաջողությունը նաև դիվանագիտական մակարդակում հաստատվի ու հիմք դառնա բանակցությունների: Այս համոզմանն են խորհրդարանական խմբակցությունները, որոնք այսօր ճեպազրույցներով են հանդես եկել: Իրենց ելույթներում նրանք անդրադարձել են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի. Արցախի ճանաչման, բանակցություններում հայկական կողմի առավելության խնդիրներ, ահաբեկչական Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունք և միջազգային […]

̰
Հայաստանն օգնության կարիք ունի. Քորթնի Քարդաշյանը նշել է հայերի էթնիկ զտման վտանգի մասին

15:47 08.10.2020

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը Instagram-ում իր հարյուր միլիոնը գերազանցող հետևորդների համար «սթորի» բաժնում Հայաստանում արված լուսանկարներ է հրապարակել։ «Հայաստանն օգնության կարիք ունի»,- գրել է նա։ Մյուս հրապարակման մեջ էլ նշված է, որ Արցախում հայերն ադրբեջանական հարձակման տակ են։ «Մենք պետք է համաշխարհային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին զգուշացնենք անկանխատեսելի հարձակումների […]

̰
Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի. Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին

15:41 08.10.2020

Ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող Սևակ Խանաղյանը ներկայացրել է «Արցախ» ստեղծագործության տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, խոսքերի հեղինակը՝ Սոսի Խանիկյանը։ Երգից ստացվող ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի»,- գրված է տեսահոլովակին կից։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։ Միացի՛ր […]

̰
SHANT PREMIUM ալիքը հասանելի է ամբողջ աշխարհում անվճար տարբերակով

15:36 08.10.2020

ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված՝ SHANT PREMIUM ալիքը հասանելի է ամբողջ աշխարհում անվճար տարբերակով։ Ներբեռնե՛ք SHANT Digital TV հավելվածը և ստացե՛ք հավաստի տեղեկատվություն՝ դիտելով «Հորիզոն» լրատվական ծրագրի հատուկ թողարկումները SHANT PREMIUM-ի եթերում։

̰
Ի՞նչ անել «Օդային տագնապի»  ժամանակ․ ԱԻՆ-ն իրազեկում է

15:30 08.10.2020

Ի՞նչ անել «Օդային տագնապի» ժամանակ. ներկայացնում է արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:

̰
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը

15:24 08.10.2020

Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ «Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել ԱՆՀԱՊԱՂ, ԿՈՆԿՐԵՏ և […]

̰
Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ. ՊՆ խոսնակ

15:13 08.10.2020

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա»,- […]

̰
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ ԱԻՆ

15:03 08.10.2020

ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: «Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Կոպենհագենում հայ համայնքը ցույցի է դուրս եկել

14:51 08.10.2020

Կոպենհագենում հայ համայնքի ներկայացուցիչները Արցախի և Հայաստանի դրոշները և պաստառները ձեռքներին դուրս են եկել ցույցի։

̰
Լեռնային Ղարաբաղն այսօր և 30 տարի առաջ. РИА Новости-ն լուսանկարներ է հրապարակել

14:27 08.10.2020

«Լեռնային Ղարաբաղն այսօր և 30 տարի առաջ»,- РИА Новости-ն զենքով տատիների լուսանկարներ է հրապարակել։

̰
Ուրուգվայի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ բողոքի ակցիայի են դուրս եկել

14:12 08.10.2020

Ուրուգվայի հայկական համայնքի խոսնակ Դանիել Կարամանուկյանն ասել է, որ բոլոր նրանք, ովքեր չեզոքություն են պահպանում այս իրավիճակում, Ադրբեջանի հանցակիցն են:

̰
Դիմակ կրե՛ք, խնայե՛ք բժիշկներին, որոնք զբաղված են վիրավոր զինվորներին փրկելով․ ԿԳՄՍ նախարար

13:39 08.10.2020

Դիմակ կրե՛ք, խնայե՛ք բժիշկներին, որոնք զբաղված են վիրավոր զինվորներին փրկելով, գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Դիմակի պատշաճ կրումը, ձեռքերի ախտահանումը և ֆիզիկական տարածության պահպանումը երաշխավորում է կորոնավիրուսի տարածման կանխումը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրել էր, որ վերջին օրերին ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս […]

̰
Դրվագներ մեր զինծառայողների սխրագործություններից

13:35 08.10.2020

Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր հակատանկային ստորաբաժանումները: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Այսպես, N զորամասի հակատանկային մարտկոցը հակառակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում, հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր […]

̰
Ամենքս դեպի մեր խրամատը. Արծրուն Հովհաննիսյանը սփյուռքահայերին ուղղված կոչով է հանդես եկել

13:31 08.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր կոչով տեսանյութ է տեղադրել սփյուռքի մեր հայրենակիցների համար։ «Մենք դիմակայում ենք ողջ աշխարհին սպառնացող չարին և ահաբեկչությանը։ Մենք չունենք նավթի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ. և, ի վերջո, մենք, […]

̰
Լոռու և Գեղարքունիքի մարզերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

13:23 08.10.2020

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կոմերիտմիության, Թումանյան, Էվոյան փողոցներով պարփակված թաղամասի, «Էնգելս», «Փիրուզյան» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, հացի գործարանի, «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի […]

̰
Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով․ Զինվորական դատախազություն

13:17 08.10.2020

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով և բնականոն հունով շարունակվում է ընդհանուր զորահավաքի իրականացումը, որի շրջանակներում զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր և պատվով ու անձնվիրաբար կատարում իրենց առջև դրվող մարտական խնդիրներն ու պարտականությունները: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ զինվորական դատախազությունը հանրային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև նախազգուշացման նկատառումներով հարկ է համարում տեղեկացնել […]

̰
Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից․ նոր նշանակում է կատարվել

12:55 08.10.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,-նշված է հրամանագրի մեջ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին […]

̰
Ալեն Սիմոնյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

12:37 08.10.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հանդիպեցի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը` արձանագրելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը և նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության և անվտանգության տեսակետից: Կարևորելով Ռուսաստանի դերակատարումը` թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, և թե՛ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հիմնական դերակատար, […]

̰
BACK_TO_TOP