11:28 09.10.2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով: 1. Զանգվածային լրատվության միջոցներով և հատկապես սոցիալական ցանցերով տարածվում են ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում […]
11:08 09.10.2020
Հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55087 դեպք, որոնցից 45528-ն` առողջացած, 1010-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8246 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 319791 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք: Ունենք 216 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
10:00 09.10.2020
SHANTNEWS-ի աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին Շուշիում ադրբեջանական հարվածների հետևանքով վիրավորված 3 ռուս լրագրողներից մեկը տեղափոխվել է Հայաստան։ Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել, որ «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել նաև երկրորդ վիրավորը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախում տուժել են ՌԴ քաղաքացի 3 լրագրողներ, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր: Պաշտպանը […]
08:10 09.10.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Գայի, Խանջյան, Զաքարյան, Սայաթ-Նովա, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Սաֆարյան, Շիրակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր, Ծիրանանոց թաղամասեր, 10։00-16։30 Կամարիս, Կապուտան, Գեղաշեն գյուղեր, Պտղնի համայնք մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Ծովագյուղ հանայնք մասնակի, […]
00:55 09.10.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը կոչ է անում մարդասիրական նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում […]
00:30 09.10.2020
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ ծանր վիրավորված ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրող Ալան Կավալը ներկայացրել է իր հետ կատարվածը և շնորհակալություն հայտնել իր կյանքը փրկած անձանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալան Կավալը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հոկտեմբերի 1-ին իր գործընկեր լրագրող Հերմինե Վիրաբյանի, ֆոտոլրագրող Ռաֆայել Յագոբզադեի հետ շփման գծից ոչ […]
23:57 08.10.2020
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:54 08.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին, որը ներկայացնում ենք ստորև. Tv5Monde – Արդեն 12 օր է, ինչ շարունակվում են բախումներն Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև: Հատուկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բարի երեկո պարոն վարչապետ, շնորհակալություն Հայաստանի մայրաքաղաք Երևանից ուղիղ եթերում մեզ հարցազրույց տալու համար: […]
23:35 08.10.2020
Պատերազմ մեկնաբանելը ծանր ու պատասխանատու աշխատանք է, քանի որ մարդիկ անընդհատ սպասում են նորության: Իրականում անցնող օրը հերթականն էր. Պաշտպանության բանակը շարունակ ծանր կորուստներ էր հասցնում թշնամուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Իհարկե, թուրքը իրեն հատուկ ձևով այսօր թիրախավորեց նաև Աստծո տունը, բայց ինչքանո՞վ դա օգնեց ծուղակի […]
23:24 08.10.2020
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, […]
23:06 08.10.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ՛ Արտակ Պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի […]
22:58 08.10.2020
Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ: Այս մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
22:24 08.10.2020
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը գրել է․ «Տեղեկացանք այսօր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման և միտումնավոր ռմբակոծության մասին։ Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին՝ աջակից ունենալով ցեղասպան Թուրքիային և վերջինիս կողմից վարձած ահաբեկչական-ծայրահեղական զինյալներին։ Աստծո հետ մեր ուխտն ամուր […]
22:00 08.10.2020
Այսօր Ադրբեջանի զինված ուժերն ավելի մեծ ուժերով հարձակում են նախաձեռնել հարավային ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ թշնամին հրթիռակոծել է Արցախի տարբեր բնակավայրերը: Անդրադառնալով այն հարցին, որ այսօր Շուշիում ռմբակոծությունից տուժել է նաև լրագրող՝ Հովհաննիսյանը շեշտել է, որ Ադրբեջանի զինված ուժերը դա անում են քաջ […]
21:54 08.10.2020
ՀՀ կառավարությամբ որոշմամբ՝ ռազմական դրություն սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվել․ «Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» […]
21:36 08.10.2020
Արցախի համար ուղարկվող հումանիտար օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում: Մեծ քանակությամբ սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են ուղարկում նաև արտերկրի մեր հայրենակիցները: Ստացված բեռներն ակտավորվում, տեսակավորվում և խմբավորվում են, որից հետո մի մասն ուղարկվում է Արցախի Հանրապետություն, մյուս մասը փոխանցվում է Արցախից ժամանակավոր Հայաստան եկած ընտանիքներին: Հարցերի դեպքում կարող եք […]
21:26 08.10.2020
Առաջնագծում կռվող տղաների համար գյումրեցի կանայք անձրևանոցներ ու քնապարկեր են կարում։ Այսօր խիստ անհրաժեշտ իրերն են՝ անձրևից ու ցրտից պաշտպանվելու համար։ Կամավորների խմբեր են աշխատում, բոլոր ռեսուրսներն ու հումքը կենտրոնացրել են, արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն հասել է դիրքեր։ Հասմիկը մասնագիտությամբ մոդելավորող ու դիզայներ է, այժմ դուստրերի հետ միայն զինվորների համար անձրևանոցներ է կարում։ Տան սենյակները […]
21:19 08.10.2020
Հայերի ցույցին միանալու համար Վաշինգտոն է մեկնել նաև «Վուդրո Ուիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ Դոնալդ Ուիլսոն Բուշը:
21:11 08.10.2020
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարում է՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի […]
20:47 08.10.2020
Ցուցարարները ակցիային են եկել Հայաստանի դրոշներով՝ վանկարկելով «Ղարաբաղը մերն է», «Սփյուռք, Արցախ, Հայաստան» և այլ կարգախոսեր:
20:37 08.10.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի […]
20:24 08.10.2020
Այն համախմբումը, որ տեղի է ունենում սփյուռքում պատերազմի վերսկսման առաջին իսկ օրվանից, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աննախադեպ է համարում: Մեր տաղավարում Զարեհ Սինանյանը, սակայն, նշել է, որ հավաքված ավելի քան 80 միլիոն դոլարն իրեն դեռ չի բավարարում: Նա կոչ է արել համայն հայությանը շարունակել մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությանը: Բազմաթիվ են օրինակները, երբ տնտեսապես […]
20:15 08.10.2020
Զախարովան հույս է հայտնել, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնական այցը Մոսկվա լրացուցիչ խթան կհանդիսանա ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության համար և կնպաստի Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը:
19:56 08.10.2020
Թիկունքը շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել առաջնագծին: Շիրակի մարզում ևս ձևավորվեց նախաձեռնություն, որը կանոնակարգում է այս գործընթացը: Պատերազմի առաջին օրերի համեմատությամբ հիմա անհրաժեշտ պարագաների հավաքագրման ու կանոնակարգման ձևը փոքր-ինչ փոխվել է: Ամեն օր ճշտում են, թե ինչի կարիքն է ավելի շատ զգացվում, որպեսզի աջակցությունը զինվորին լինի նպատակային: Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճը սեպտեմբերի 27-ից […]