TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անընդհատ տեղեկություններ են ստացվում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում. Վահրամ Պողոսյան

16:37 05.10.2020

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ են ստացվում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։ «Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը»,- նշում է նա։

̰
ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները ԼՂ հարցով հայտարարություն են պատրաստում. Լավրով

16:34 05.10.2020

Այս մասին Սերգեյ Լավրովը հայտնել է Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ:

̰
Ստեփանակերտում եմ. հաղթանակը մերն է լինելու. Աննա Հակոբյան

16:31 05.10.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեփանակերտում եմ։ Հաղթանակը մերն է լինելու»։

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

16:22 05.10.2020

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածաշրջանի համար:

̰
ՆԱՏՕ-ն կոչ է անում բանակցություններ սկսել Ղարաբաղի հարցով

16:14 05.10.2020

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կողմ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը սկսեն խաղաղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ: Այս մասին նա ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ: Ստոլտենբերգը երկօրյա այց է սկսել Թուրքիա և Հունաստան: Չավուշօղլուի հետ հանդիպմանը նա մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ: Նաև, գլխավոր […]

̰
Արցախի Հանրապետությունը չէր կարող հարձակվել 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի վրա, որին ամեն կերպ, կրկնում եմ` ամեն կերպ աջակցում է 80 միլիոնանոց Թուրքիան. Վրաստանում ՀՀ դեսպան Ռ. Սադոյան

16:10 05.10.2020

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը  Արցախա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հարցազրույց  է տվել  վրացական հեղինակավոր «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթին։ Հարց – Կողմերը միմյանց մեղադրում են իրադարձությունների էսկալացիայի մեջ։ Պարոն դեսպան, ըստ Ձեզ, ի՞նչ է տեղի ունեցել սեպտեմբերի 27-ի առավոտյան, որը պատճառ է հանդիսացել ռազմական գործողությունների սկսման։ Պատասխան – Իմ կարծիքով այնքան ակնհայտ է, թե որ կողմը սկսեց այս […]

̰
Չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը. Մանե Գևորգյան

16:04 05.10.2020

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, որը հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն»։

̰
Հերոսական սխրանքները ճակատային գծի բոլոր հատվածներում շարունակվում են…

15:58 05.10.2020

ԱՀ Պաշտպանության բանակից հայտնում են, որ շարքային Կարեն Ալեքսանյանը, դրսևորելով մարտական բարձր վարպետություն ու սառնասրտություն, կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար: Հակաօդայինների սխրանքները շարունակվում են: Թշնամական 2 […]

̰
Ադրբեջանը լկտիություն ունի ասելու, որ Հայաստանն առաջինը հարձակվեց իր վրա. բացարձակ անհեթեթություն. Ջոն Դի

15:55 05.10.2020

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը գնդակոծում Արցախի քաղաքացիական բնակավայրերը։ «Սա հայկական անկլավ է: Ադրբեջանը լկտիություն ունի ասելու, որ Հայաստանն առաջինը հարձակվեց իր վրա. բացարձակ անհեթեթություն»,- գրել է նա:

̰
Էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում. խնդրում ենք խուճապի չմատնվել․ ԱԻՆ

15:43 05.10.2020

Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Զոհրաբ Մնացականյանն ու Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն հեռախոսազրույց են ունեցել

15:41 05.10.2020

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Պեկկա Հաավիստոյի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտեց ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ և զանգվածային թիրախավորումը, ինչը […]

̰
Հանրային քննարկման են ներկայացվել ուսուցիչների վերապատրաստման կարգի փոփոխությունները

15:31 05.10.2020

Չնայած ռազմական դրությանն ու համավարակին` դրանից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքների հետ միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հետևողականորեն շարունակում է նախարարության նախատեսված մյուս աշխատանքները՝ նպատակ ունենալով կրթական համակարգը դարձնել էլ ավելի կենսունակ ու որակյալ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է […]

̰
Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանը կծառայի որպես տեղեկատվության փոխանցման հարթակ

15:21 05.10.2020

Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանը կծառայի որպես տեղեկատվության փոխանցման հարթակ։ Այն լիարժեք կսկսի գործել այսօր երեկոյան։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։

̰
Հերոսական դրվագներ․ Արամայիս Թևանյանը խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա

15:00 05.10.2020

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը: Այս մասին հայտնել է […]

̰
Էլթոն Ջոնը սատարել է հայերին՝ Instagram-ում տեղադրելով red block

14:48 05.10.2020

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը սատարել է հայերին՝ Instagram-ում տեղադրելով red block։ Նա նաև հետևյալ գրառումն է արել. «Ես այսօր միանում եմ մյուսներին՝ red block տեղադրելով, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն հայերի համար։ 2018-ի մայիսին ես այցելեցի այս գեղեցիկ երկիրը և համակված էի հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարությամբ ու մարդասիրությամբ: Այժմ Հայաստանն ու Արցախը […]

̰
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան տուժածներ

14:19 05.10.2020

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:14-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարո Դ., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Հայաստան են այցելում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբեր. ՀՀ ԱԳՆ

14:06 05.10.2020

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին։ Համացանցում տարածվում է օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից տեղեկություն այն մասին, որ Հայաստան է ուղևորվել ռուսական կառավարական ինքնաթիռ. […]

̰
Լուսանկարում կասետային չպայթած ռումբեր են․ հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ

13:58 05.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբից լուսանկարներ են հրապարակել՝ զգուշացնելով․ «Լուսանկարում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել` կասետային չպայթած ռումբեր են: Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ: Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։ Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։ 911, 101,112»։

̰
Եվս 21 զոհված զինծառայող ունենք․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

13:52 05.10.2020

Արցախի Հանրապետության ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 21 զինծառայողի անուն։ Բուռնուսուզյան Վալենտին Շավարշի, ծնվ. 1985թ. Մաթևոսյան Էդգար Արթուրի, ծնվ. 1984թ. Վանեսյան Գարիկ Միշայի, ծնվ. 1975թ. Դավիդյան Արթուր Բորիսի, ծնվ. 1989թ. Թորոսյան Հովհաննես Յուրայի, ծնվ. 2002թ. Կարապետյան Արմեն Էդիկի, ծնվ. 2001թ. Պետրոսյան Էրիկ Լևոնի, ծնվ. 2001թ. Մալխասյան Ռուդիկ Արկադիի, ծնվ. 1976թ. […]

̰
Կառավարությունն առաջարկում է ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերն ու դեֆիցիտը լրացնելու համար պարտք ներգրավել. ԱԺ-ն քննարկել է նախագիծը

13:19 05.10.2020

Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո տասնօրյա ժամկետում կառավարությունը ԱԺ-ին է ներկայացնում բյուջեի փոփոխությունների նախագիծ: Այսօր գործադիրի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ մենք այսպիսի փորձ ունենք, բովանդակությամբ […]

̰
Փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի կարծիքով՝ Ալիևը պետք է կանգնի միջազգային դատարանի առջև

13:15 05.10.2020

Ըստ Ռոբերտսոնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դիմի Միջազգային քրեական դատարանին, որպեսզի վերջինս սկսի ագրեսիայի հանցագործության հետաքննությունը, «որը Ալիևն իրագործել է Թուրքիայի նախագահն Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ»:

̰
̰
Կրակի գոտում գտնվող թանգարաններն ու հավաքածուները ոչնչացման մեծ վտանգի տակ են. Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

12:41 05.10.2020

Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանը երբեք գաղտնի չի պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու իր ռազմավարական նպատակը և մեծ լարվածության տակ է պահել թե՛ շփման գծի ամբողջ տարածքը, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը: 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին, Ադրբեջանի […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 417 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, արձանագրվել է 19 մահ

12:28 05.10.2020

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 417 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 104 հրդեհի, երկու փլուզման, երկու պայթյունի, չորս դիակի հայտնաբերման, վեց ինքնասպանության փորձի, 21 օձի հայտնաբերման դեպք, 86 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 127  կենցաղային կանչ. տուժել է 116 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ […]

̰
Ինչպե՞ս հեռացնել հեռախոսահամարը Getcontact-ի բազայից

12:20 05.10.2020

Ինչպե՞ս հեռացնել հեռախոսահամարը Getcontact-ի բազայից։ Այս քայլերն անելուց հետո անհրաժեշտ է նաև հեռացնել հավելվածը հեռախոսից, եթե այն ներբեռնված է։ Այս մասին ուսուցողական հոլովակ է ներկայացրել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

̰
Ինչքա՞ն գումար է հավաքվել թիկունքի համար

12:07 05.10.2020

««Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը «Հայաստան» հիմանդրամին փոխանցել է 3 մլն դոլար: Նույնն արեց նաև «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահը՝  Քրիստին Սիմոնը, նույնպես 3 մլն դոլար փոխանցեց: Ալ Եսայանը հավաքագրեց Լոս Անջելեսում 3 մլն դոլարը ընդամենը  մի քանի ժամում: Երեկ խոսել եմ ՀԲԸՄ հետ, որոշեցինք, որ եթե իրենց հաշվեհամարներին կհավաքագրվի 5 մլն դոլար, իրենք կկրկնապատկեն այդ […]

̰
Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ

11:53 05.10.2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին հանդիսավոությամբ ռազմաճակատ է ճանապարհվել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտը։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, նախարար Բադասյանը ողջույնի խոսքում նշել է, որ բոլորը գիտեն, թե ինչ մարտահրավեր է նետված Հայաստանի Հանրապետությանը: «Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի […]

̰
«Ավրորա»-ի հիմնադիրները 2 մլն դոլար օժանդակություն կտրամադրեն Հայաստանին և Արցախին

11:41 05.10.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանն այսօր հայտարարեցին 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն տրամադրելու իրենց հանձնառության մասին՝ Հայաստանի և Արցախի անմիջական կարիքները հոգալու և հայկական երկու հանրապետությունների՝ պատերազմից տուժած երիտասարդ սերնդի կրթական և այլ օժանդակության ֆինանսավորումն ապահովելու համար: «Մենք խորապես անհանգստացած ենք և վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով եւ […]

̰
Հայ դատի հանձնախումբը ստորագրահավաք է սկսել Ալիևին և Էրդողանին պատժամիջոցների ենթարկելու համար

11:34 05.10.2020

«Նրանք երկուսն էլ ռազմական հանցագործներ են, և ԱՄՆ Կառավարությունը պետք է նրանց հետ այդպես վերաբերվի», – հայտարարել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

̰
ՀՀ տարածքից հարվածներ հասցնելը կեղծ է, պրովոկացիայի հող մի պատրաստեք. Արծրուն Հովհաննիսյան

11:30 05.10.2020

ՀՀ տարածքից հարվածներ հասցնելը կեղծ է, որևէ ապացույց չկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հորդորելով. «Պրովոկացիայի հող մի պատրաստեք»։

̰
BACK_TO_TOP