00:19 06.10.2020
Հոկտեմբերի 5-ին` տեղական ժամանակով ժամը 23:10-ին, (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 44.07⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]
23:59 05.10.2020
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, 7-10-ն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։ […]
23:24 05.10.2020
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հրապարակել են եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»-ն։ Հայտարարության մեջ նշված է, որ Սերգեյ Լավրովը, Ժան‑Իվ Լե Դրիանը և Մայք Պոմպեոն «վճռականորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»: «Վերջին հարձակումները, որոնց նպատակը, […]
23:17 05.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի: Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:
22:25 05.10.2020
«Այսօր առավոտյան հատկապես հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել է լայնածավալ հարձակման փորձ՝ կիրառելով զրահատեխնիկա և այլն:Օրվա ընթացքում նույնիսկ իրենց հաջողությունը փորձեցին ամրագրել տեսանյութերով, հայկական ստորաբաժանումներում իրենց գտնվելու ապացույցների միջոցով, սակայն դա հերթական օրինակն էր, որ փոքրիկ հաջողությունները, ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակ: Մեր զորքերի հրամանատարները մարտավարական գրագետ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ […]
22:13 05.10.2020
«ԱԹՍ-ները քաղաքացիական անձանց նկատմամբ ավերածություններ անելու նպատակ են հետապնդում»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա խոսքերով՝ դրանք իրականացվում են այն քաղաքացիական օբյեկտների նկատմամբ, որտեղ կան մարդկային կուտակումներ կամ մարդաշատ են: Թիրախավորվում են մեքենաների կուտակումները, ավտոբուսները: Թաթոյանի համոզմամբ՝ այդ հարվածները նպատակ ունեն էթնիկ զտում կատարել: Նա նշել է, որ […]
21:57 05.10.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է օրերս «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ԱՀ պաշտպանության բանակի երևանաբնակ զինծառայողներ Յուրա Ալավերդյանի ու Էդգար Մարկոսյանի ընտանիքներին: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Ոսկե արծիվ» շքանշանի արժանացած երևանցի տղաների ընտանիքի անդամները լրահոսից են […]
21:51 05.10.2020
Արցախի ԱԻ պետական ծառայությունը շարունակում է սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ տրամադրել` քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում ժամանակավոր պատսպարված մեր հայրենակիցների համար։ Պարենային մթերքներն Արցախ է հասցրել ՀՀ ԱԻ նախարարությունը։ Այն տրամադրվում է նաև շրջաններում գտնվող մեր հայրենակիցներին։
21:51 05.10.2020
Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած այն տեղեկությունները, թե ,իբր, Հայաստանի ԶՈՒ-երը կրակի տակ են պահում Ադրբեջանի Գյանջա քաղաքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Որևէ կրակ Հայաստանից Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ չի վարվում, ուղղակի Ադրբեջանի քարոզչամեքենան պարբերաբար այդպիսի կեղծ տեղեկատվություն է տարածում»,- նշեց Ստեփանյանը:
21:41 05.10.2020
Քաղաքական գործիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Արցախին, ինչպես նաև ԱՄՆ-ի հայ համայնքին:
21:36 05.10.2020
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսեցին համատարած հրթիռակոծություն: Համապատասխան կադրերը ներկայացրել ենք, այնտեղ աշխատում են նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թեև իրենց կյանքը վտանգում են, բայց աշխարհին ներկայացնում են ողջ ճշմարտությունը: Արցախի ՊԲ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս արդրբեջանական գործողություններին՝ թիրախավորելով ռազմական օբյեկտները՝ զորքերը, զորախմբերը և աշխատելով բացառապես ռազմական թիրախների ուղղությամբ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները՝ […]
21:27 05.10.2020
Արցախցի ևս մի փոքրիկ է ծնվել Երևանում: Նորածնի՝ Արթուրի հայրն առաջնագծում է, արդեն տեղյակ է որդու լույս աշխարհ գալու մասին: Փոխանցել է, որ այսուհետ ավելի ամուր է իր թիկունքը: Փոքրիկն այսօր դուրս է գրվել ծննդատնից, դեռ մի քիչ էլ կմնա Երևանում: Մայրը վստահ է, որ կարճ ժամանակ անց կրկին տուն են վերադառնալու: Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:39 05.10.2020
Խաթիբզադեն անդրադարձել է սոցցանցերում հայտնված այն տեսանյութերին, որտեղ իբրև թե երևում են Հայաստանի համար նախատեսված զինվորական սարքավորումներ:
20:29 05.10.2020
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել […]
20:11 05.10.2020
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների շուրջ: Նախարար Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, դրա հետևանքով առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։ ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի […]
20:08 05.10.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել և ներկայացրել լուսանկարների շարք․ «Հայոց բանակի զինծառայողները պայքարում են համաշխարհային անթաքույց ահաբեկչության ու աննախադեպ ագրեսիայի դեմ»: https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/1469714706545858
19:17 05.10.2020
«Սիրելի հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։ Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երևանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։ Պրոցեսը՝ շուրջօրյա։ Մարզպետարանների և քաղաքապետարանների աջակցությամբ»։ Այս մասին վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում […]
19:02 05.10.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին և hիմնադրամի հաշվեհամարին փոխանցել է 30 մլն ՀՀ դրամ: https://www.facebook.com/petekamutner/posts/3252996044797092
18:31 05.10.2020
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ ԱԳ նախարարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին: Այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտել է […]
17:59 05.10.2020
Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքները, որտեղ ամփոփված են, թե ինչ մարդկային ու նյութական կորուստներ է կրել Արցախը ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների պատճառով։ «Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ […]
17:48 05.10.2020
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով պատերազմական վիճակի մասին, չթաքցնելով նշեց, որ տեղ-տեղ ընթանում են ծանր մարտեր․ որոշ տեղերում Արցախի ՊԲ-ը հստակ վստահ կերպով վերահսկում է վիճակը, որոշ տեղերում վիճակը բավականին ծանր է։ Այնուհետև, նաև անցավ բուն ասելիքին՝ մարտակոչով դիմելով հատկապես վերջին տարում զորացրված մեր զինվորներին։ «Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին […]