13:20 17.08.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առաջին դիահերձարանը: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։ Այն բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը […]
13:02 17.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նա նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նորոգվում են նաև Գանձակ համայնքի Բաղրամյան փողոցը և կենտրոնական հրապարակը:
12:32 17.08.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 8, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սպանության սպառնալիքի՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 4, մշակումն արգելված թմրանյութեր […]
12:21 17.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետ Փաշինյանը, մարզպետ Սանոսյանը, նախարար Պապիկյանը և համայնքի ղեկավար Մարգարյանը շրջայցի ժամանակ քննարկել են գյուղի զարգացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը նաև կարգադրել է ապամոնտաժել համայնքին տարածքում գործող ապօրինի շինությունը․ ծանոթացել է գյուղի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին, պատասխանել բնակիչների հարցերին։
11:56 17.08.2020
Խանութ առ խանութ բանակցելով` արդեն շուրջ 600 տնտեսվարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության կազմում նոր բացված ստորաբաժանումն ստանձնել է Երևանի բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը լուծելու պարտավորությունը: Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5 տոկոսը: «Երրորդ ամիսն է, որ սկսել ենք ամբողջ ուժով […]
11:39 17.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Մովսեսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գևորգ Մովսեսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Գևորգ Մովսեսյանը ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր […]
11:31 17.08.2020
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) հայտնում են, որ օգոստոսի 16-ին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները պահպանվող տարածքում հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր և ճյուղեր։ Հիմնադրամն ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։ Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին։
11:24 17.08.2020
ԱԱՏՄ-ն հորդորում է տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից։ «Այս պարագայում, երբ քաղաքացին ինքն է դեղ պատվիրել, տեսչական մարմինը որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Առկա ռիսկերը պետք է անձը գնահատի և կարողանա հասկանալ` ինչ դեղ է պատվիրում։ Դեղերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, և մարդիկ պետք է այդ ամենը […]
10:59 17.08.2020
Օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41701 դեպք, որոնցից 34655-ն` առողջացած, 824-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185594 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 284 թեստավորում, որից 246-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:50 17.08.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, […]
08:59 17.08.2020
Օգոստոսի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ […]
23:42 16.08.2020
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 16-ի երեկոյան, 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 18-21-ն աստիճանաբար կբարձրանա […]
23:25 16.08.2020
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում, Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW և Mazda մակնիշի ավտոմեքենաները: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
21:49 16.08.2020
Վանաձորի վերականգնված ճարտարապետական տեսքը` արդեն ավարտված գիշերային լուսավորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և կից լուսանկարներ հրապարակել։
21:30 16.08.2020
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական, մեծ մտավորական, գիտության և կրթության նվիրյալ, մեծ սեր ու հարգանք վայելող Ռազմիկ Լևոնի Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։ Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ Ռազմիկ Լևոնի Վարդանյանը հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատանքների, որոնք հրապարակվել են ոչ միայն Հայաստանում ու ԱՊՀ երկրներում, այլև Ճապոնիայում, […]
21:15 16.08.2020
Կիրակի՝ օգոստոսի 16-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն են շարունակել իրականացնել միաժամանակ Երևանի մի քանի վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։ Վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից դիտարկվել են հատկապես մայրաքաղաքի առավել ծանրաբեռնված կանգառի կետերը և […]
20:01 16.08.2020
Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաև այս տարի, կորոնավիրուսը խոչընդոտ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման […]
19:44 16.08.2020
Օգոստոսի 16-ին` ժամը 18:03-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր գյուղի Մակարավանք համալիր տանող ավտոճանապարհին տեղի ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
19:28 16.08.2020
Օգոստոսի 16-ին, ժամը 18:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․ Նժդեհի փողոցի «Տիտան մարկետ» մթերային խանութի մոտակայքում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
19:21 16.08.2020
Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:13-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի ավազանում քաղաքացի է խեղդվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
19:14 16.08.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի բոլոր մասնագիտական ստորաբաժանումների ներգրավմամբ Էջմիածնում անցկացվել են կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր։ Մշտադիտարկվել են ատամնաբուժական կլինիկաներ, դեղատներ, առևտրի և սպասարկման կազմակերպություններ, գեղեցկության սրահներ։ Այս մասին հաղորդում են ԱԱՏՄ-ից։ Մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել է, որ նախկինում հանդիպող խախտումներն էականորեն նվազել են, սակայն դեռևս կան տնտեսավարող կազմակերպություններ, որտեղ չեն վարվում սահմանված ձևաչափի […]
19:08 16.08.2020
3 ուղևոր և միջինում 200կմ/ժ արագություն. Sky Club-ի ինքնաթիռով Հայաստանը կարելի է վայելել մեկ այլ դիտանկյունից: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։
17:14 16.08.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 20․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 7-րդ զանգվածի (ամբողջությամբ), Սարգիսաշեն թաղամասի, Դավիթ Բեկի փողոցին հարակից առանձնատների, բազմաբնակարան շենքերի և հանրային օբյեկտների, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի, Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի, ժամը 10․00-ից մինչև ժամը […]
16:30 16.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկցրել էին, օգոստոսի 16-ին՝ ժամը 12։09-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տարեկան պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մետր)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները Արտյոմ Չ․-ին (ծնված 2004 թ․) պատգարակով մոտեցրել են (1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ […]
16:22 16.08.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Տիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և, որտեղ մինչ օրս կատարվում են հնագիտական հետազոտություններ: Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, պարիսպների ժայռափոր հիմքերը […]
14:10 16.08.2020
Ինչպե՞ս է իրականացվելու սիգի արդյունագործական որսը Սևանա լճում։ Այս մասին կառավարությունն իրազեկող տեսանյութ է հրաապարակել։ «Առանց համապատասխան պայմանագրի, Սևանա լճից ապօրինի ճանապարհով որսված ձուկն առգրավվելու է»,- ասված է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:56 16.08.2020
Օգոստոսի 16-ին, ժամը 12։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տ․ պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մ․)։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
13:40 16.08.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը. «Մոսկվա-Երևան – 23.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 18:30-ին) ✔️Մոսկվա – Երևան – 24.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 եւ N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից […]
13:23 16.08.2020
Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազան արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Պատարագիչ Սրբազանը, ներկայացնելով […]
12:55 16.08.2020
Երեկ՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Գետաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Ռուդիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 75 RG 500 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: […]