TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սոլակ գյուղում ժայռից ընկած 16-ամյա տղան հոսպիտալացվել է

16:30 16.08.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկցրել էին, օգոստոսի 16-ին՝ ժամը 12։09-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տարեկան պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մետր)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները Արտյոմ Չ․-ին (ծնված 2004 թ․) պատգարակով մոտեցրել են (1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ […]

̰
Տիգրանակերտ․ կայսերական ուժն ու անտիկ Հայաստանի վեհությունը․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

16:22 16.08.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Տիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և, որտեղ մինչ օրս կատարվում են հնագիտական հետազոտություններ: Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, պարիսպների ժայռափոր հիմքերը […]

̰
Առանց համապատասխան պայմանագրի՝ Սևանա լճից ապօրինի ճանապարհով որսված ձուկն առգրավվելու է

14:10 16.08.2020

Ինչպե՞ս է իրականացվելու սիգի արդյունագործական որսը Սևանա լճում։ Այս մասին կառավարությունն իրազեկող տեսանյութ է հրաապարակել։ «Առանց համապատասխան պայմանագրի, Սևանա լճից ապօրինի ճանապարհով որսված ձուկն առգրավվելու է»,- ասված է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մայրավանք վանական համալիրի մոտակայքում պատանին ընկել է ժայռից

13:56 16.08.2020

Օգոստոսի 16-ին, ժամը 12։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տ․ պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մ․)։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Ներկայացվել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

13:40 16.08.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը. «Մոսկվա-Երևան – 23.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 18:30-ին) ✔️Մոսկվա – Երևան – 24.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 եւ N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից […]

̰
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը  Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ լուսանկարներով

13:23 16.08.2020

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազան արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Պատարագիչ Սրբազանը, ներկայացնելով […]

̰
Արմավիրի մարզում 32–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է առվում

12:55 16.08.2020

Երեկ՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Գետաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Ռուդիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 75 RG 500 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: […]

̰
«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

11:01 16.08.2020

Օգոստոսի 15-ին` ժամը 18։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ»-զվարճաառևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Դավիթ Մ․, ծնված […]

̰
Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

10:56 16.08.2020

Այսօր Խաղողօրհնեքն է՝ Տիրամորը նվիրված հնագույն տոնը, Հայ Առաքելական եկեղցու 5 տաղավար տոներից 4-րդը։ Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա վերստին կհանդիպի իր Որդուն։ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, աղոթել է, ապա կանչել բարեկամներին և հրաժեշտ տվել։ Այդ գիշեր […]

̰
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ետնամասում այրվել է մոտ 1․5 հա խոտածածկույթ

10:51 16.08.2020

Օգոստոսի 15-ին` ժամը 20։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ետնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]

̰
Սյունիքի մարզում «Opel Vectra»-ն մոտ 15մ գլորվել է ձորը․ կա տուժած

10:29 16.08.2020

Օգոստոսի 15-ին, ժամը 19:09-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճանան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Աճանան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Բ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Oգոստոսի 14-ին Դոնի Ռոստովից և Կրասնոդարից  Հայաստան է վերադարձել 266 քաղաքացի

10:15 16.08.2020

Ս․թ․ օգոստոսի 14-ին Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան են վերադարձել 266 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։ «Չվերթները իրականացրել է «Armenia» ավիաընկերությունը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

̰
Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

23:55 15.08.2020

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Հայրապետյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և […]

̰
Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինն էլ փլուզել է քարե պարիսպը. 7 վիրավորների մեջ կան երեխաներ

23:10 15.08.2020

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Այգևան գյուղի սկզբնամասում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Սմբատ Ս-ի վարած BMW մակնիշի և Նորապատ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորները՝ Նորապատ գյուղի բնակիչներ, 51-ամյա Լիանա Խ-ն, 2-ամյա Նարե Խ-ն, […]

̰
Շողակաթում պեղված դամբարանից ուսումնասիրության արժանի և կարևոր հնագիտական նյութեր են հանվել

22:44 15.08.2020

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ և Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով և համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել և ընթանում են հնագիտական պեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ […]

̰
Հոգատարություն դրսևորենք շրջապատի նկատմամբ ու գիշերային ժամերին հրավառություն չիրականացնենք. Ոստիկանություն

22:29 15.08.2020

Օրենքը չի արգելում հրավառությունները, բայց արգելում է իրականացնել գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել համակեցության կանոնները՝ հոգատարություն դրսևորելով շրջապատող անձանց նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ Վարչական իրավավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչաիրավական սանկցիաներ է նախատեսում «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար՝ սահմանելով 100 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով տուգանք։ Ոստիկանության […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:13 15.08.2020

Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ը առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-17-ը աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 15-ի երեկոյան, 16-17-ի գիշերը և […]

̰
Օրեցօր փոխվում է կորոնավիրուսի  վիճակագրությունը․ «Հորիզոնի» հատուկ անդրադարձը Հայաստանում  վարակի նվազման միտումներին

21:19 15.08.2020

Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանը ևս մեկ տեղով բարելավել է դիրքը կորոնավիրուսի տարածման՝  երկրների և աշխարհագրական տարածքների աղյուսակում։ Հայաստանն այժմ զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան վերաբացվել է նոր վայրում

21:06 15.08.2020

Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան այսուհետ կգործի նոր հասցեում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 15-ին շուկան բացվել է «Դալմա» առևտրի կենտրոնի, «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում: «Տեղափոխման պատճառը եղել է այն, որ կայանման խնդիր կար, տեղակայքում բնակելի շենքեր էին և այս աժիոտաժը երբեմն խանգարում էր շենքի բնակիչներին: Տարածքը ֆերմերներին տրամադրվել է անվճար հիմունքներով: Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ եղավ, որպեսզի նաև նոր գույք տրամադրվի […]

̰
Ինչպե՞ս են գողանում հեռուստաարտադրանքն ու խաբում սպառողին. «Հորիզոնի» հետաքննությունն ու բացահայտումները

20:56 15.08.2020

Վերջերս «Հորիզոնը» ցուցադրեց մի տեսանյութ, որը բացահայտում էր տեսահենների («պիռատների») հանցավոր գործունեության մանրամասներն ու նկարագրում, թե ինչ անօրինական մեխանիզմներով է արտադրողից գողացվում հեռուստաարտադրանքն ու անվճար մատուցվում սպառողին՝ ցուցադրման ժամանակ, սակայն, տեղադրելով միանգամայն օրինական գործունեություն ծավալող ընկերությունների գովազդը: Ասվեց, որ պետությանն ու արտադրողին պատճառված հարյուրավոր միլիոնների հասնող վնասը, պարզապես զրկում է ոլորտին զարգացման հնարավորություններից: «Հորիզոնի» ուսումնասիրությունները, […]

̰
Հենց այս պահին ընթանում է Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինությունը․ ՇՄ նախարար

20:37 15.08.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց այս պահին ընթանում է Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինությունը։ ➡️ Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցիս սկզբում դիտարկեցի այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։ Տեղում հանձնարարեցի անհապաղ զբաղվել […]

̰
Օդանավակայանի փողոցի հողատարածքներից մեկում հրդեհ է բռնկվել

20:15 15.08.2020

Օգոստոսի 15-ին` ժամը 13:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օդանավակայանի թիվ 50 փողոցի հողատարածքներից մեկում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 15:14-ին: Այրվել է խոտածածկույթ (5000 քմ), չբնակեցված վագոն-տնակի (20 քմ) ներսի փայտյա […]

̰
Գյումրեցի տիկնիկագործ Նարինե Մինասյանը պատրաստում է ազգային  ու ինտերիերային էկո տիկնիկներ

19:40 15.08.2020

Թե ինչպես մանկական նախասիրությունը  հասուն տարիքում կարող է  դառնալ մասնագիտություն։ Մեր ակնարկի հերոսն օրինակներից մեկն է ,որին հաջողվել է մանկության խաղը վերածել բիզնես-գաղափարի։ Մանկության տարիների  հավատարիմ խաղընկերները , որոնք անշունչ տիկնիկներն են եղել ,գյումրեցի Նարինե Մինասյանին  ստեղծագործելու , նոր մասնագիտություն ձեռք բերելու  առիթ են  տվել։ Նարինեն իր տան փոքրիկ արհեստանոցում  ձեռագործ  տիկնիկներ է  պատրաստում ,որոնք  […]

̰
Դադարեցվել են «Սևան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները

17:06 15.08.2020

Ամբողջապես կասեցվել են Բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ ամբողջապես դադարեցվել են նաև Սևանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սևան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները: «Մեկնարկել ենք […]

̰
Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով

16:38 15.08.2020

Օգոստոսի 11-ից 13-ը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Մինչ հրամանատարական հավաքների մեկնարկն անցկացվել է պարգևատրման արարողություն: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ զինծառայողներ բարախիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով: Հավաքների շրջանակում կազմակերպվել են […]

̰
Խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան

15:41 15.08.2020

Օգոստոսի 13-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։ Նշվում է, որ հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս […]

̰
Պետական օժանդակության ծրագրերից չօգտված ստեղծագործողները հնարավորություն ունեն դիմելու ԿԳՄՍՆ դրամաշնորհի համար

15:13 15.08.2020

Այն անհատ ստեղծագործողները, որոնք չեն օգտվել պետական օժանդակության ծրագրերից և կարող են հավաստել, որ վերջին երկու տարում ապրել են ակտիվ մշակութային կյանքով, հնարավորություն ունեն դիմելու ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի համար։ Այդ մասին տեղեկացնում են կառավարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել ժամանակակից ու կիրառական արվեստի ներկայացուցիչներ, գրողներ։ Պետք է ներկայացնել ծրագիր, որը […]

̰
Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

14:35 15.08.2020

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինի ընթացքում քննարկվել են հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև առանձին զեկույցներով են հանդես եկել հանձնաժողովի անդամներ Արմեն Մազմանյանը և Անահիտ Մանասյանը՝ համապատասխանաբար անդրադառնալով ընտրակարգին/իշխանությունների տարանջատմանն ու հավասարակշռմանը և պաշտոնատար անձանց անձեռնմխելիության ինստիտուտին։ Հանձնաժողովի անդամները, յուրաքանչյուր […]

̰
Ռ. Պետրոսյանը դժգոհել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքների որակից

14:30 15.08.2020

«Լինելու են սուր ու կտրուկ լուծումներ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նախարարն աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։ «Իմ դժգոհությունն արտահայտեցի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։ Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր […]

̰
Խուստուփի պես հպարտ և դուխով. Փաշինյանը շնորհավորել է Կապանի օրվա կապակցությամբ

13:42 15.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Հայաստանի ամենագեղատեսիլ և գրավիչ քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է: Սիրելի՛ կապանցիներ, շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Խուստուփի պես հպարտ և դուխով»:

̰
BACK_TO_TOP