TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի բարեգործությունը Հայաստանում և Արցախում կշարունակի նրա ընտանիքը

18:05 18.08.2020

Օգոստոսի 15-ին Covid-19-ից մահացած Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր, նախագահ Ջանի Հադդադի ընտանիքը չի դադարեցնում բժշկի բարեգործական ծրագրերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է  բժշկի դուստրը՝ Փեթիա Հադդադը։ «Շնորհակալ ենք բոլորի ցավակցական խոսքերի և Դոկտոր Ջանի Հադդադի գործունեությունը բարձր գնահատելու համար։ Դոկտորի հիմնած ծառայությունը շարունակելու է մեր ընտանիքը, նրա […]

̰
Նախկին նախարարի ներգրավմամբ կատարված պետական սեփականության օտարումների հետևանքով պետությանը խոշոր չափի վնաս է պատճառվել

17:54 18.08.2020

Ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում  դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկված ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են 2008-2009թթ և 2014-2015թթ. ընթացքում բարձրաստիճան և այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականություն հանդիսացող բազմաթիվ անշարժ գույքեր նույնանման հանցավոր սխեմաների կիրառմամբ օտարելու և պետությանն ահռելի չափերով՝ ընդհանուր […]

̰
Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների մեծ թվի պատճառով հետաձգվել է Շիրակ-Արարատ հանդիպումը

17:47 18.08.2020

ՀՖՖ պաշտոնակական կայքը հայտնում է, որ «Արարատի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է, իսկ «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ հանդիպման օրը՝ փոխվել: «Հաշվի առնելով «Արարատ» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը (18 վարակակիր, որից 5-ը գլխավոր, 13-ը՝ երկրորդ թիմում), հիմք ընդունելուվ «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների կողմից ՀՖՖ ուղարկված գրությունները, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի (ժամանակավոր կոմիտե) որոշումները և […]

̰
2020-ի հունվարից մինչ օրս COVID-19-ի  դեմ պայքարում կատարված աշխատանքները. ՀՎԿԱԿ-ն ամփոփել է 6 ամսվա գործողությունները

17:07 18.08.2020

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ն ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները: Կորոնավիրուսային հիվանդության դիմակայման աշխատանքները սկսել են դեռևս 2020 թվականի հունվարից, երբ դեպքերն ակտիվ արձանագրվում էին միայն Չինաստանում: Մանրամասները ներկայացնում են կենտրոնից: «Աշխատանքների վաղ մեկնարկը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության նոր լինելով և տարածվելու միտումով, որը կարող էր բերել հանրային առողջապահական ոլորտում […]

̰
Պատգամավորները Երվանդ Խունդկարյանին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը. Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

16:55 18.08.2020

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ խմբակցությունը բոլոր թեկնածուների հետ հանդիպում է, Խունդկարյանը ևս բացառություն չէր: Խմբակցության պատգամավորների մի մասն է ներկա գտնվել, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Ինչ վերաբերում է նախորդ թեկնածուին՝ […]

̰
Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար կաշառք տալու համար մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու

16:11 18.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կաշառք տալու, կաշառք տալուն դրդելու ու կաշառքի միջնորդության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 18-ամյա երիտասարդը, 2020թ. վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մասնակցել է գործնական քննության և ստացել […]

̰
Կկասեցվի՞ արդյոք Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը

15:54 18.08.2020

 ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը Ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր էլ հետաձգվել է ամբաստանյալի բացակայության պատճառով:  Բժշկական տեղեկանքի համաձայն Գրիգորյանը անկողնային հիվանդ է և չի կարող մասնակցել նիստերին: Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունն այն մասին, որ Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերությունը հանվի կալանքից, որպեսզի կատարվեն 2020 […]

̰
Հրապարակվել է պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ

15:44 18.08.2020

Հրապարակվել է պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։ Վերաբացվել են՝ Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) […]

̰
Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է. Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել

15:31 18.08.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը միտված նոր ընթացակարգի մեկնարկից առաջ խորհրդակցություն անցկացրեցի, որին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Վ․ Ջիլավյանն ու Վ․ Մելիքյանը, խորհրդականս՝ Հ․ Մարտիրոսյանը, ու ««Սևան» ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։ Քննարկումների […]

̰
Նիկոլ Դումանի տուն-թանգարանում տիկին Վալյայի հետ պատրաստում ենք ժենգյալով հաց. Աննա Հակոբյան

15:17 18.08.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Նիկոլ Դումանի տուն-թանգարանում տիկին Վալյայի հետ պատրաստում ենք ժենգյալով հաց: Անհնար է Արցախ գալ ու չհամտեսել ժենգյալով հաց։ 25 տեսակի կանաչիներով պատրաստված հացը արցախյան խոհանոցի զարդն է, տեղացիների ու զբոսաշրջիկների ամենասիրելի ուտեստը։ Ի դեպ, ժենգյալով հացն արդեն գրանցել է ռեկորդներ։ 2018 թվականի […]

̰
Հրդեհ է բռնկվել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող վայրում. ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ

14:48 18.08.2020

Այսօր հրդեհի ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 12։25-ի սահմաններում ահազանգ է ստացվել նշված կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Զավարյան փողոցում։ Հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Այս պահին հրշեջները նշված վայրում, որը […]

̰
Հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում

14:33 18.08.2020

Օգոստոսի 18-ին՝ ժամը 06:04-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։12-ին, մարվել՝ 09։06-ին։ Այրվել են Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանի 1-ին […]

̰
Ընթացքում են բակի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները. վարչապետ

14:28 18.08.2020

Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում է: Ընթացքում են բակի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները, գրել է նա:

̰
Oգոստոսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. Սուրենյան

14:05 18.08.2020

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Oգոստոսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ին երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Օդի ջերմաստիճանն օգոստոսի […]

̰
Սուբվենցիոն ծրագրով գազիֆիկացվելու են Գեղաշենի մշակույթի կենտրոնը և երաժշտական դպրոցը, տեղադրվելու է ջեռուցման համակարգ. Փաշինյան

13:57 18.08.2020

Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում է: Սուբվենցիոն ծրագրով գազիֆիկացվելու են Գեղաշենի մշակույթի կենտրոնը և երաժշտական դպրոցը, տեղադրվելու է ջեռուցման համակարգ։

̰
Ժամանակակից պատերազմներն անընդհատ նոր պահանջներ են առաջ քաշում. Տիգրան Աբրահամյան

13:51 18.08.2020

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Հայկական զինուժը սահմանին տեղակայված ամրաշինական ենթակառուցվածքներում ինժեներական վերանայումներ է անում, տարբեր նշանակության օբյեկտներում կառուցվածքային նոր փոփոխություններ իրականացնում, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն տարբեր իրադրություններում առավել էֆեկտիվ մարտ վարել, այլ էականորեն մեծացնել մարտական հերթապահություն կրող անձնակազմների անվտանգ ծառայությունը։ Ժամանակակից պատերազմներն անընդհատ նոր պահանջներ […]

̰
ԿԳՄՍ նախարարը կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ է արել աշակերտներին և ուսանողներին

13:38 18.08.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ է արել աշակերտներին և ուսանողներին: «Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք […]

̰
Վարչապետը ծանոթանում է Կամարիսի ջերմոցային տնտեսության ընթացիկ և զարգացման ծրագրերին

13:11 18.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամարիսում է: Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը: Նա ծանոթանում է ընկերության ընթացիկ և զարգացման ծրագրերին:

̰
Ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Toyota Camry-ն

13:05 18.08.2020

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 10։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկաններն և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

̰
40 տարվա ընթացքում առաջին անգամ այստեղ մանկապարտեզ է կառուցվում 150 երեխաների համար. Փաշինյանն Արամուսում է

12:45 18.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Աշխատանքային այցով Կոտայքի մարզի Արամուս համայնքում եմ. 40 տարվա ընթացքում առաջին անգամ այստեղ մանկապարտեզ է կառուցվում 150 երեխաների համար»,-նշել է նա:

̰
Մշակվել է աջակցության ձևաչափ՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրին

12:00 18.08.2020

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրով մշակվել է աջակցության ձևաչափ՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրին: Միջոցառումն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության շրջանակում: Միասին նախագիծը նախատեսված է 280 ք․մ արտադրական տարածքով, […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, 327 առողջացում, 8 մահ

10:57 18.08.2020

Օգոստոսի 18-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, 832-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1067 թեստավորում, որից 922-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]

̰
Խարդախություն, ծեծ, փաստաթղթի կեղծում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

10:48 18.08.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 11-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, յուրացման կամ վատնման՝ 4, կողոպուտի, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է տարիներ առաջ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու դեպքեր

10:27 18.08.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ  Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009 թ. ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7․3 հա տարածքում բռնկված հրդեհները

10:20 18.08.2020

Օգոստոսի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 450 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1 հա, 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 900 քմ, Սասունիկ գյուղում՝ 1200 քմ, Արարատի […]

̰
Ապագա պատերազմներն այսպես են լինելու, և այդ ապագան հեռու չէ․ Արծրուն Հովհաննիսյան

08:55 18.08.2020

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ցանցահարթակակենտրոն պատերազմների (ՑՀԿ) հայեցակարգի մեջ, այն, ինչ ես 2016 թ. անվանել եմ օդային հարթակներ (ՕՀ), անօդաչու թռչող համակարգեր (ԱԹՀ), ԱՄՆ-ում այսօր ստացել է «օդային արձակումների արդյունք» կոնցեպտուալ անունը: Ապագա պատերազմներն այսպես են լինելու, և այդ ապագան հեռու չէ: Պարզ լեզվով ասած՝ մեծ ինքնաթիռից արձակած […]

̰
Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է․ Փաշինյան

08:50 18.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաև հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»։

̰
Հրազդանում ջրամատակարարումը 10 ժամով կդադարեցվի

08:21 18.08.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն, Միկրոշրջան, Վանատուր և Ջրառատ թաղամասերի ջրամատակարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում

08:09 18.08.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 22 շենք, Ավիակասսա ՍՊԸ և Ուրարտո ռեստորան, Պուշկին փ. 43, Արամի փ. 64 շենքեր, Խանջյան 31, 35 շենքեր, Ֆրիկի փ. 2, 4 շենքեր, Հերացի փ. 10, Վարդանանց 26/1 շենքեր, Չարենցի փ. 66 շենք, […]

̰
Զինված ավազակություններ Ալավերդիում. հանցագործությունները բացահայտվել են

00:00 18.08.2020

Օգոստոսի 1-ին և 10-ին Ալավերդի քաղաքում ավազակային հարձակումներ էին կատարվել։ Օգոստոսի 1-ի առավոտյան գլխարկներով, դիմակներով ու ձեռնոցներով երկու հոգի մտել էին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի խանութներից մեկը, դանակի սպառնալիքով վաճառողուհուն պառկեցրել գետնին, կպչուն ժապավենով փակել բերանն ու փորձել էին բացել ոսկյա և արծաթյա զարդերի պահարանի դուռը։ Այդ ընթացքում նրանից մեկը հրազենով կրակել էր գետնին։ Նրանք, […]

̰
BACK_TO_TOP