TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում 25-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվում է ամուսինը. նա  իրանցի է

23:35 17.08.2020

Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող ձորակում այսօր հայտնաբերվել է 25-ամյա խեղդամահ արված աղջկա դի։ «Փաստինֆո»-ն ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ 15։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել, դին էլ գտնվում է Հովսեփ Հովսեփյան փողոցի տարածքում. «Օպերատիվ քննչական խումբ է մեկնել։ Այս պահին դեպքի վայրում են»,-նշեցին ոստիկանությունից։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանված աղջկա ինքնությունը […]

̰
Այսօր մեր Արփին դարձավ 5 տարեկան և ստացավ ցանկալի նվերը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

23:15 17.08.2020

Այսօր մեր Արփին դարձավ 5 տարեկան և ստացավ ցանկալի նվերը՝ Լեդի Բագի շոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Տեսանյութը՝ Շուշան Փաշինյանի ❤️»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

̰
Ոստիկանները կին գրպանահատի են բերման ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակը

23:10 17.08.2020

Օգոստոսի 12-ին, ժամը 9-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ փող, անձնագիր ու կուտակային քարտեր էին: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Եվ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվեց: Ժամը […]

̰
Կորոնավիրուսի երկու զոհ՝ գյումրեցի մի ընտանիքից․ 30-ամյա երիտասարդից մի քանի օր առաջ մահացել էր մայրը. Aravot.am

23:05 17.08.2020

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել էր 30-ամյա տղամարդ, որը, սակայն, ըստ առողջապահության նախարարության տվյալների, ուղեկցող որևէ հիվանդություն չի ունեցել։ Այս դեպքը մեծ ցավ ու մտահոգություն է առաջացրել շատերի մոտ, հատկապես երիտասարդին ճանաչողների, որոնք ֆեյսբուքյան էջերում կիսվել են նրա ընտանիքի լուսանկարներով՝ չհավատալով կատարվածին։ Երիտասարդը Գյումրիի բնակիչ է, նա երկու երեխաների հայր է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի […]

̰
Երևանում բախվել են Volkswagen Jetta-ն ու MIni cooper-ը. վերջինս բախվել է էլեկտրասյանն ու քոլեջի պատին. կան վիրավորներ

22:53 17.08.2020

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի դիմաց, բախվել են MIni cooper և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնսսվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով, իսկ մյուսին՝ Երևանի 1-03 […]

̰
Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցը լուսանկարներով

22:24 17.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:   Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը: Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են կատարված աշխատանքները: Նշվել է, որ մինչ […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

22:13 17.08.2020

Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 21-22-ը […]

̰
Սևանա լիճը չորս կողմից լինելու է ասֆալտապատ. վարչապետի շրջայցը Գեղարքունիքի մարզի համայնքներ

21:50 17.08.2020

Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում: Կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով ընթացող վերակառուցման և նորոգման աշխատանքներին, պատասխանել բնակիչների հարցերին, վերջիններիս բաժանել նաև դիմակներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում օգոստոսի 19-ին գազամատակարարման անջատումներ կլինեն

21:41 17.08.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 19-ին ժամը 07․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան, Մ․Հարությունյան, Երկաթուղայինների, Սպանդարյան փողոցների, Երկաթուղայինների նրբանցքի, Բաղաբուրջ, Վաչագան բանավանների, ժամը 09․00-ից մինչև ժամը 15․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կենտրոնական թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

̰
2-րդ զորամիավորման N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն

21:32 17.08.2020

Օգոստոսի 15-ին 2-րդ զորամիավորման N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են զորամասի հրամանատարական կազմը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

̰
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը

21:15 17.08.2020

Օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեջան Տալասովը:

̰
Օգոստոսի 21-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

21:11 17.08.2020

Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին ժամը՝ 13։00-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ ☎️Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու […]

̰
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Skoda-ն. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

21:00 17.08.2020

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում ճակատ-ճակատի բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Ա.Հ.-ի վարած Skoda մակնիշի և 37-ամյա Գ․Մ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Անի Մ.-ն, 8-ամյա Արամե Հ.-ն, Mercedes -ի […]

̰
Հրազդանի ԲԿ-ում ծնվել է օրվա հսկան

20:54 17.08.2020

Այսօր լուսադեմին` 06:10, Հրազդանի բժշկական կենտրոնում ծնվել է օրվա հսկան` 5100 գրամ քաշով և 53 սմ հասակով, բնական ճանապարհով։ Այս մասին գրառում է արվել Հրազդանի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։  

̰
Ռազմական կցորդներն այցելել են COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիա

20:44 17.08.2020

Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդի նախաձեռնությամբ ՀՀ-ում հավատարմագրված այլ երկրների ռազմական կցորդներն այցելել են COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիա, որը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից: Կցորդներին ներկայացվել են հետազոտող սարքերի հնարավորություններն ու ընթացող լաբորատոր աշխատանքները:

̰
25-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

20:37 17.08.2020

2020թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու  դի` պարանոցի և դեմքի հատվածներում մարմնական վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ […]

̰
Սնանկության գործընթացներն ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով. դատախազություն

20:29 17.08.2020

ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սնանկության գործերով կառավարիչների հանցավոր, անբարեխիղճ վարքագծի, այդ թվում նաև դատավորի հետ հանցավոր պայմանավորվածությունների արդյունքում, կոպտագույն կերպով խախտվում են քաղաքացիների, կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը: Մասնավորապես, նշված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ սնանկության գործով կառավարիչ Ա.Խ.-ն, անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վարույթի շրջանակներում չարաշահելով […]

̰
Փոխնախարարը ռազմական ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանին

20:23 17.08.2020

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Գաբրիել Բալայանը  վստահություն է հայտնել, որ գնդապետ Զաքարյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակելը կնպաստի ռազմական ոստիկանության, զորամասերի հետ համատեղ […]

̰
Քաղաքացիներն այսօրվանից կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի

20:15 17.08.2020

Քաղաքացիներն այսօրվանից կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ  1302-Ն որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք […]

̰
Նոր ուսումնական տարում Ռուսաստանում ուսուցիչները պարտավոր են դիմակ կրել

20:10 17.08.2020

Նոր ուսումնական տարին Ռուսաստանում կմեկնարկի սեպտեմբերի 1-ին:   Ուսուցիչները պարտադիր  դիմակներ են  կրելու : Այս մասին  ՏԱՍՍ գործակալությանը  հայտնել են ՌԴ լուսավորության նախարարությունից: «Աշակերտների համար դիմակ կրելու պարտադրանք չկա, նրանք դա կարող են անել, եթե ցանկանում են: Իսկ ուսուցիչների համար դիմակ կրելը պարտադիր է»,- ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է նախարարության ներկայացուցիչը: Նրա խոսքով ,եթե ուսուցիչները […]

̰
Ինչպես են վերսկսելու աշխատանքը թանգարաններն ու գրադարանները. քննարկում Գյումրիում

20:00 17.08.2020

Կառավարությունն անցած շաբաթ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշում կայացրեց, միևնույն ժամանակ հանվեցին ու մեղմացվեցին մի շարք սահմանափակումներ: Դրանք մասնավորապես վերաբերեցին անձնական մեքենաներում դիմակ կրելուն, միջոցառումների անցկացմանը, թանգարանների և գրադարանների վերաբացմանը: Երբ և ինչպիսի պայմանների ապահովման դեպքում են աշխատանքը վերսկսելու թանգարաններն ու գրադարանները, պարետատունը դեռ մանրամասներ չի ներկայացրել: Գրադարանների ու թանգարանների տնօրենները այսօր ներկայացրել […]

̰
Քրեակատարողական ծառայությունում ներդրվում է «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը

18:35 17.08.2020

Նորարարական տեխնոլոգիաների զարգացման միտումներին համահունչ՝ Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, փաստաթղթաշրջանառությունը կրճատելու, արդյունավետ, թափանցիկ և հաշվետու կառավարում ապահովելու նպատակով  քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ և դրա իրականացման՝ 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվել էր Քրեակատարողական ծառայությունում ներդնել «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը` «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»։ Այս մասին  հայտնում են արդարադատության նախարարության քրեակատարողական […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժում են ստանում 19 քաղաքացիներ

18:22 17.08.2020

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով 19 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Եվս 54 հիվանդ Շիրակի մարզից բուժում է ստանում մայրաքաղաքի կլինիկաներում: Արձանագրվել է մահվան 37 դեպք: Ըստ Շիրակի մարզպետարանի տրամադրած տվյալների՝ մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 443 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Կորոնավիրուսից […]

̰
Հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ

18:07 17.08.2020

Oգոստոսի 17-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ վեց տասնյակ տրանսպորտային միջոցներ: Հայտնաբերվել են կրկին […]

̰
Կրկնայցեր Երևանի մի քանի խոշոր առևտրի կենտրոններում

18:02 17.08.2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի մի քանի խոշոր առևտրի կենտրոններում: Էական խախտումներ չեն արձանագրվել. գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ախտահանող նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման […]

̰
Վիճակագրական տվյալների համաձայն՝ խախտումները շարունակում են նվազել

17:55 17.08.2020

Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 17-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ խստացված ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։ Դիտարկումների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, պահպանվել են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները, սակայն գրանցվել են անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի դեպքեր։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ […]

̰
Հայաստանը վերածվում է մեծ շինհրապարակի. Փաշինյան

17:34 17.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Գեղարքունիքի մարզ կատարած իր այցը: Փաշինյանն ասել է, որ այսօրվա այցը պայմանականորեն անվանում է հեղափոխության «բերքահավաք»: Նրա խոսքերով՝ Հայաստանը վերածվում է մեծ շինհրապարակի:

̰
Վարչապետին ներկայացրեցին ճանապարհաշինական աշխատանքների մանրամասները

17:26 17.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա այցերի շրջանակում եղավ նաև Շորժա-Ծովագյուղ ճանապարհահատվածում, որտեղ նորոգման աշխատանքներ են ընթանում: Շինարարները վարչապետին ներկայացրեցին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները:

̰
Փաշինյանը եղավ նաև Շողակաթ համայնքում

17:01 17.08.2020

Փաշինյանը շարունակում է ծանոթանալ ճանապարհաշինական աշխատանքներին: Այս անգամ նրա կանգառը Շողակաթ համայնքն էր:

̰
Վարչապետը ծանոթացել է միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին

16:50 17.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր ծանոթացել է նաև Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքների երկրորդ փուլին։ Այդ մասին վարչապետը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ում:

̰
BACK_TO_TOP