TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՔՏՀԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 18 տրանսպորտային միջոցի գործունեություն

17:25 14.08.2020

Օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։ Դրա համար հիմք են հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ […]

̰
Պարետատունը քննարկում է Հայաստան ժամանողների թեստավորումը հենց օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը

17:01 14.08.2020

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում Հայաստան ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների այն մեղմացմանը, որով վերացվել է ՀՀ […]

̰
Հայտնի են այն տարածքները, որտեղ դիմակ կրելը պարտադիր չէ. պարետը սահմանել է ցանկը

16:55 14.08.2020

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը սահմանել է այն տարածքների ցանկը, որտեղ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ անձնական օգտագործման ավտոմեքենաներում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված […]

̰
Այն լիբանանահայերը, որոնք լքելու են Լիբանանը, ցանկանում ենք՝ Հայաստան գան. Սինանյան

16:45 14.08.2020

Դեսպանատան տվյալներով՝ շուրջ 25 հազար լիբանանահայ ՀՀ քաղաքացի է: Այս տվյալները այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ավելացնելով. «Այն լիբանանահայերը, որոնք լքելու են Լիբանանը, բնական է՝ մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք գան Հայաստան: Սա է մեր քաղաքականությունը»: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա ըստ արժանվույն ընդունել […]

̰
Սևանցի փոքրիկը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչու իրենց փողոցը չեն ասֆալտապատում

16:38 14.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում է, որտեղ Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման արարողությանը մասնակցելուց հետո շրջում է Սևանում: Շրջայցի ժամանակ սևանցի փոքրիկը մոտեցավ վարչապետին և ասաց, որ ուզում է նկարվի: Վարչապետը հարցրեց, թե տեղյա՞կ է՝ երբ են սկսվելու դասերը, պատասխանեց, որ սեպտեմբերի 15-ից: Այնուհետև դպրոցականը հարց ուղղեց. «Ինչո՞ւ մեր տան դեմն ասֆալտ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սևան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը. ուղիղ

16:22 14.08.2020

Տեղի է ունենում Սևան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման արարողությունը: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է, որ նմանատիպ 23 կենտրոն է գործում ՀՀ-ում, սա 24-րդն է: Այն սպասարկելու է շուրջ 13 000 քաղաքացիների:   https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/868791603644491/

̰
Ոստիկանները բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր

16:00 14.08.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օղու արտադրության ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար գրանցված անհատ ձեռնարկատերը, ֆինանսների նախարարությունից ձեռք բերելով միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա, որի տարեկան պետական տուրքը կազմում է […]

̰
Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր

15:56 14.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ մեկ տարի գործող՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի անդամները, համակարգչային […]

̰
Պետությունը կդիմի այն քայլերին, որոնք անհրաժեշտ են. Զ. Սինանյան

15:50 14.08.2020

Արդյո՞ք Լիբանանից Հայաստան թռիչք սպասվում է. այս հարցին ի պատասխան՝ ասուլիսի ժամանակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ Հայաստանի և Լիբանանի միջև թռիչքները չեն ընդհատվել. «Մենք թույլ ենք տվել, որպեսզի շաբաթական երկու թռիչք իրագործվի, հետևաբար, թռիչքները շարունակական են լինելու: Այն մարդիկ, որ ուզում են գալ Հայաստան, կարող են գալ: Իսկ եթե հարցն այն […]

̰
Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել

15:44 14.08.2020

Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը, անձնական հայացքներից ելնելով՝ չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն: Այս մասին գրել է ՀՀ […]

̰
Նոր Նորքի բացօթյա հանգստի գոտիներում մշտադիտարկումների և խստացված ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել

15:33 14.08.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի բացօթյա հանգստի գոտիներում վաղ առավոտից մեկնարկած մշտադիտարկումների և խստացված ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, այնուամենայնիվ գրանցվել է դիմակը ոչ ճիշտ կրելու մի քանի դեպք։ Տեսուչների կողմից տրվել են թերություններն անհապաղ վերացնելու ցուցումներ։

̰
Հայոց բանակն ապացուցեց մասնագիտական և մարտավարական առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. փորձագետ

15:21 14.08.2020

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան ռումինական Defense Romania պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական էսկալացիային։ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը հաջողությամբ հետ է մղել ադրբեջանական հարձակումը, մանրամասներ է պատմել ռազմական գործողությունների վերաբերյալ։ «Բացի նրանից, որ գործողությունների […]

̰
Մենք պետք է պայմանավորվենք մի շատ պարզ բանաձևի շուրջ՝ ԼՂ հակամարտության ռազմական լուծում չկա. Փաշինյանը՝ BBC-ի եթերում

14:53 14.08.2020

Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել. իրական խաղաղության կարող ենք հասնել, եթե Ադրբեջանը նույն կերպ պատասխանի Հայաստանի գործողություններին. Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար հարցազրույց տալով BBC-ի «Hard talk» հաղորդմանը։ Հայաստանի ղեկավարի խոսքերով՝ դառնալով Հայաստանի վարչապետ՝ ինքն առաջարկեց խաղաղության նոր բանաձև, այն է` Ղարաբաղյան հակամարտության որևէ լուծում պետք է ընդունելի լինի […]

̰
ՏԿԵ նախարարության հորդորը վարորդներին

14:43 14.08.2020

Մ-14, Մ-4 Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 12+450-19+450 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին հաղորդում են ՏԿԵ նախարարությունից։ «Վարորդներին հորդորում ենք շաբաթ և կիրակի օրերին զերծ մնալ տվյալ հատվածով երթևեկելուց»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

̰
ԱԻՆ-ում նոր հուշագիր է ստորագրվել

14:39 14.08.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ» ԲԲԸ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանի և հիմնադրամի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի: Համաձայն հուշագրի դրույթների՝ «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ» ԲԲԸ-ն աջակցելու է Արտակարգ իրավիճակների նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործընկեր կառույցների և հիմնարկների միջև գործակցության հաստատմանը, ինչպես նաև նախարարությանն […]

̰
Ոստիկանապետի հրամանով կադրային նշանակումներ են կատարվել մի քանի պաշտոններում

14:00 14.08.2020

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր […]

̰
Դիմակ չկրելու համար էկոնոմիկայի նախարարը տուգանվել է

13:52 14.08.2020

Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ Այսօր էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևանությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։ Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունում կազմվեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Եվս մեկ անգամ ներողություն ենք […]

̰
Оգոստոսի 17-ից վերսկսվում են թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղով

13:34 14.08.2020

Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան՝ 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից): Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով ս․թ․օգոստոսի 17-ից: Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին՝ […]

̰
Բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում. Սրբուհի Գալյան

13:19 14.08.2020

«Այսօր մենք զբաղված ենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելով, և առաջին հերթին, պետք է ստեղծենք նախաքննական մարմին, որն իրականացնելու է  կոռուպցիոն բնույթի գործերի քննությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարան, որը վերջնարդյունքում կքննի այդ հանցագործությունները»,- այսօր մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծման մասին հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ ավելացնելով, որ համապատասխան օրենսդրական փաթեթը շրջանառության […]

̰
Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

13:15 14.08.2020

Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները՝ ռեկտորներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ղեկավարած հաստատության տեսակետն ու առաջարկները: Քննարկված բոլոր տարբերակները եկող շաբաթ նախատեսվում […]

̰
Բացահայտվել են ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքեր

12:57 14.08.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք […]

̰
Այսպես կոչված՝ «օրենքով գող» է ձերբակալվել. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

12:51 14.08.2020

Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող ակտիվ պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ: Ըստ տեղեկությունների` մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը […]

̰
«Բա ե՞ս… չեղավ. Տիգրան Խաչատրյանը մոռացել էր ասուլիսին ներկայանալ պաշտպանիչ դիմակով

12:26 14.08.2020

Այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսի մեկնարկին մամուլի քարտուղարը նախ հայտարարեց, որ համավարակի բռնկումից հետո առաջին անգամ են կազմակերպել լրագրողների ներկայությամբ ասուլիս, ուստի կոչ արեց բոլորին պահպանել համաճարակային կանոնները: Իսկ այս ընթացքում մամուլի ասուլիսի սրահ էր ժամանել Տիգրան Խաչատրյանը, որը մոռացել էր դիմակ դնել: Կոչից հետո հիշեց ու ասաց. «Բա ե՞ս… չեղավ»: Այնուհետ գնաց […]

̰
BBC-ի «Hard talk» հաղորդմանը տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի հիմնական թեմաները

12:17 14.08.2020

BBC-ի «Hard talk» հաղորդման այսօրվա հյուրն եմ։ Հարցազրույցը առայժմ հասանելի է միայն հեռուստաեթերում։ Համացանցում հասանելի լինելուն պես կտեղադրեմ նաև այստեղ։ Այս մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: BBC-ի ռուսական ծառայությունը, սակայն, հարցազրույցի հիմնական թեմաներն ի մի է բերել: Հարցազրույցն իրականացվել է տեսակապի միջոցով։ Հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարության գործողությունները, Ադրբեջանին […]

̰
«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

12:00 14.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը, օժտված […]

̰
21400-ից ավելի ընկերություններ բավարարել են բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները. Տիգրան Խաչատրյան

11:59 14.08.2020

Այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են արդյունաբերական ու գյուղատնտեսական ընկերություններին տրամադրվող վարկերի պահանջներով։ Ըստ այդմ՝ տնտեսվարողը պիտի ունենա բարձր վարկունակություն, որպեսզի համապատասխանի պայմաններին։ Հարց է հնչել՝ արդյո՞ք բավարար չափով համապատասխան շահառուներ եղել են։ «Եթե համեմատենք, ապա կարող ենք ասել, որ մշակող արդյունաբերությանը բաժին է ընկել առաջին միջոցառմամբ ֆինանսավորման կեսից ավելին, մյուս […]

̰
Ո՞ւմ է անցնելու Մանե Թանդիլյանի մանդատը

11:51 14.08.2020

Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, ով հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ներկայացնելով Ստեփան Ստեփանյանի կենսագրական տվյալները: Ստեփան Ստեփանյանը ծնվել […]

̰
Արտակ Դավթյանն այցելել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

11:45 14.08.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Կոմիտեի նախագահը տեղում ծանոթանում է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ: Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈՒ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ՝ […]

̰
Եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն դուրս չի գրում եկամուտները հաստատող փաստաթուղթ, կդադարի օգտվել աջակցությունից. Տիգրան Խաչատրյան

11:38 14.08.2020

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրած ասուլիսում, բացի աջակցության ծրագրերը ներկայացնելուց, անդրադարձել է նաև կազմակերպությունների կարգապահության հարցին, որը կարևորվում է աջակցություն տրամադրելիս: «Եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն եկամուտները հաստատող փաստաթուղթ դուրս չի գրում, իսկ դրանք երկուսն են՝ ՀԴՄ-ների տրամադրումն ու հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, դա հիմք կհանդիսանա, որ կազմակերպությունը դադարի օգտվել աջակցությունից»,-նշել է նա: Նա ներկայացրել […]

̰
Որքա՞ն կկազմի աջակցությունն այն ընկերություններին, որոնք պահպանել են աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը. Տիգրան Խաչատրյան

11:26 14.08.2020

Այսօր ասուլիսով է հանդես գալիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերին, նաև կառավարության նիստում ընդունված երկու որոշումներին, որոնք ուղղված են համավարակի տնտեսական հետևանքների մեղմացմանը: Մեկը կապված է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայություններին աջակցելու, մյուսը՝ գյուղոլորտում գործող տնտեսվարողների հետ: «Առաջին միջոցառումը, որը 23-րդն էր, վերաբերում էր զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի […]

̰
BACK_TO_TOP