TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Գյումրի» ԲԿ-ում վերսկսվել են պլանային վիրահատությունները․ հետաձգումների պատճառը կորոնավիրուսի դեպքերն էին

19:39 13.08.2020

«Գյումրի» բժշկական կենտրոնում վերսկսվել են պլանային վիրահատությունները,որոնք դադարեցվել էին կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճով պայմանավորված: Արտակարգ դրության պայմաններում բժշկական կենտրոնը մինչ այդ սպասարկում էր միայն անհետաձգելի դեպքերը, իսկ բազմապրոֆիլ ուղղվածության բոլոր  պլանային վիրահատությունները հետաձգվել էին։ Հիվանդանոցը փորձում է վերադառնալ աշխատանքային բնականոն ռեժիմին։ Տեսակցությունները բացառված են, հիվանդների սնունդն ու անհրաժեշտ պարագաները փոխանցվում են  բուժաշխատողների միջոցով: Համաճարակային իրավիճակը […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը կրկին հետաձգվել է

19:12 13.08.2020

Այսօր հերթական անգամ հետաձգվել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Հիշեցնենք, գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը: Այսօրվա նիստի հետաձգման պատճառը նրա շահերի պաշտպան Նարինե Ռշտունու բացակայությունն է եղել: Նա հեռախոսազանգի միջոցով  դատարանին տեղյակ է պահել, որ վատառողջ է և չի ներկայանալու […]

̰
Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել հինգ անձի

18:31 13.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 13 գողության և 7 գողության փորձի դեպք, պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, […]

̰
Խախտումներ են արձանագրվել Արարատի մարզում

18:17 13.08.2020

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքներում, որտեղ արձանագրվել են մի շարք խախտումներ: Գազի ու բենզինի լցակետերում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Շինանյութի խանութներում հիմնական թերություններն առնչվել են […]

̰
Ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են խախտումներ

18:01 13.08.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջաններում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային […]

̰
Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության գործով հերթական նիստը հետաձգվել է. պետմեղադրողը վարակված է կորոնավիրուսով

17:39 13.08.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով նշանակված դատական հերթական նիստը չի կայացել: Պատճառը պետմեղադրող դատախազ Ա․ Ավետիսյանի հիվանդ լինելու հանգամանքն էր։ «Դատախազը, ըստ ներկայացված փաստաթղթերի, հիվանդացել է կորոնավիրուսով ու նիստին ներկայանալ չէր կարող։ Քրեական գործը հանձնարարվել է մեկ այլ դատախազի, ով գրություն է ներկայացրել, որ գործի մանրամասներին […]

̰
Ի՞նչ կարգով կարելի է ստանալ տարիքային կենսաթոշակ

16:52 13.08.2020

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում իրազեկող տեսանյութ է հրապարակվել այն մասին, թե ինչ կարգով կարելի է ստանալ տարիքային կենսաթոշակ:

̰
ԱԱՏՄ մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում

16:00 13.08.2020

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կամրացվի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում Տավուշի մարզպետի, Վիճակագրական կոմիտեի և Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը: Տավուշի մարզի […]

̰
«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

15:57 13.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը 2017թ. միավորված «Մասիս» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության նախկին տնօրենը, 2003թ. մարտից մինչև 2011թ. դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով վերոհիշյալ […]

̰
Սերժ Թանկյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել լիբանանահայերի ամենահրատապ կարիքների համար

15:48 13.08.2020

Հայաստան համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ Սերժ Թանկյանը  ևս միացել է լիբանանահայերին սատարելուն ուղղված դրամահավաքին։ «Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին։ Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար ? Նվիրաբերելու համար […]

̰
Գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը․ Անի Սամսոնյան

15:43 13.08.2020

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն ՀՀ պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաև հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող և էլեկտրոնային), ռադիոտաղավարներում և մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար: Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի և հյուրի միջև […]

̰
Ձերբակալվել են «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը

15:40 13.08.2020

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների, համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և […]

̰
ՀԴՄ չտալը զինվորի հացը գողանալ է, շատ կոնկրետ․ Փաշինյան

15:33 13.08.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, անդրադառնալով հարկերից խուսափող գործարարների գործունեությանը, անընդունելի է համարել այն, որ բիզնեսը կարող է հարկերից խուսափել, իսկ ճգնաժամի ժամանակ բյուջեից աջակցություն ակնկալել: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «ճգնաժամը որպես հնարավորություն» կոնցեպտի շրջանակում գործընկերության մթնոլորտն ավելի ու ավելի շեշտադրված ու առաջնահերթ պետք է […]

̰
Գյումրիում սկսվել են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

15:21 13.08.2020

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով սկսվել են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ: Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։ Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզը […]

̰
Խոհարարական և հացաթխման դասընթացներ դատապարտյալների համար

15:11 13.08.2020

Օգոստոսի 6-ին և 7-ին արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների համար նախատեսված խոհարարական, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ հացաթխման դասընթացները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին խոհարարական հմտություններ է դասավանդում 4 խոհարար՝ ըստ մասնագիտացումների (խմորային աշխատանք, խավարտներ, աղցաններ և մսային աշխատանք): Խոհարարական […]

̰
Քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման նախագիծը

15:05 13.08.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը․ «Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի շրջանակներում նախատեսում ենք․ 1) տնային պայմաններում սովորողի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա […]

̰
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել լրագրողի նկատմամբ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ

14:59 13.08.2020

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ լրագրող Սոնա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ այսօր համացանցում տարբեր գրառումների և կարծիքների առնչությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ռիմա Եգանյանը: «Սոնա Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 23-ին Արզումանյան փողոցում անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է […]

̰
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

14:46 13.08.2020

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Ի-ի վարած Opel Zafira մակնիշի և Լոռու մարզի Բարդաբլուր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վահագն Ք-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վահագն Ք-ն, նրա ուղևորներ՝ 48-ամյա […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն արձագանքել է ՎԶԵԲ-ի հայտարարությանը

14:38 13.08.2020

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ՎԶԵԲ-ի հայտարարությանը: «Երեկ որոշ շրջանակներ ոգևորությամբ լուր էին տարածել, որ ՎԶԵԲ-ը դադարեցրել է ներդրումն Ամուլսարի ծրագրում: Սկսենք նրանից, որ ՎԶԵԲ-ը չի դադարեցրել ներդրումը, իսկ այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ մեջբերված Ֆիդանկա Մաքգրաթը ՎԶԵԲ ներկայացուցիչ չէ, այլ բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ: Տեղեկացնենք, որ ՎԶԵԲ-ը 2020 թ. հունվարի դրությամբ հանդիսանում […]

̰
ՀՀ-ից Արցախ ժամանելու սահմանափակումները կթուլացվեն

13:55 13.08.2020

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ՀՀ-ից Արցախ ժամանելու սահմանափակումները կթուլացվեն․ «Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այսօր ստորագրել է Հրամանագրից բխող […]

̰
Կառավարությունը կաջակցի գինեգործության և կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպություններին

13:02 13.08.2020

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը: «Միջոցառումը վերաբերում է խաղողի մթերումներին, մեր գինեգործության և կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպությունների մոտ առաջացած խնդիրները կարգավորելուն: Ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման հիմնական շուկաներում, կորոնավիրուսի տարածումն ուղղակի ազդեցություն է թողել կոնյակագործության և գինեգործության ոլորտի կազմակերպությունների գործունեության արդյունքի վրա: Արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է […]

̰
Շրջակա միջավայրին հասցվել է 5․186․910 դրամի վնաս

12:52 13.08.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի հուլիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է […]

̰
Վարչապետը նոր որոշում է ստորագրել

12:48 13.08.2020

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի կիրակումն ապահովող միջոցառոմների ցանկը: Որոշման մեջ գրված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` 1. Հաստատել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր

12:16 13.08.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր: Անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են գանգի պատկերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ը

11:59 13.08.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 19, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման` 8, անձնական ունեցվածքի գողության, ընտանեկան բռնության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 6-ական, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, կողոպուտի, բնակարանային […]

̰
Գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը. կօգտվի տուրիզմի ոլորտը

11:45 13.08.2020

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը: Այն վերաբերում է զբոսաշրջության ոլորտին: «Կորոնավիրուսի համավարակի տարածումը հատկապես մեծ ազդեցություն է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների բնագավառում: Այդ ոլորտներում տարբեր ծառայությունների գծով ազդեցությունը տարբեր է եղել, բայց ընդհանուր առմամբ, ըստ վերջին ամիսների տվյալների, նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ կրճատված են ավելի քան […]

̰
Տարածաշրջանում օգոստոսի 6-12-ը գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ

11:41 13.08.2020

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 6-ից 12-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից: Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ: Մասնավորապես, գրանցվել է օգոստոսի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3-4 […]

̰
Բնակարան տվել ենք, լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում դա հարց չի լուծում. Փաշինյանը՝ մանկատան սաների որակյալ կրթության հարցի մասին

11:31 13.08.2020

ՀՀ կառավարության նիստի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է 2003-2015 թվականների ընթացքում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին ծրագրի շրջանակներում հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան 163 շրջանավարտներին: Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում է, որ բնակարանը հետագայում կարող է […]

̰
Շիրակի մարզում ցանքատարածքներն ապահովագրած գյուղացիները սպասում են փոխհատուցման․ առաջին անգամ ներդրված ծրագրից գոհ են

11:17 13.08.2020

Այս տարի առաջին անգամ Շիրակի մարզում ներդրվեց գյուղապահովագրություն, որը վերաբերում է միայն հացահատիկի ցանքատարածություններին և այգիներին: Ծրագրից օգտվել են հիմնականում Ախուրյան խոշորացված համայնքի գյուղացիական տնտեսությունները։ Այս համայնքում հացահատիկի ցանքատարածություններն ամենաշատն են, նաև կարկտահարության վտանգն է միշտ մեծ: Ջրառատ գյուղն ամեն տարի տուժում է կարկտահարութունից: Այս տարվա մայիսին ու հուլիսի վերջին գյուղում կարկտահարության վնասները համայնքային ու […]

̰
Չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ. տեղի են ունեցել առանձնազրույցներ հացադուլ հայտարարած անձանց հետ

11:03 13.08.2020

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ չհայտարարված այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի, ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝ կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նրա կողմից բարձրացված հարցերի […]

̰
BACK_TO_TOP