TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին` Անկախության օրվա կապակցությամբ

11:14 15.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, […]

̰
Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով․ Արայիկ Հարությունյան

11:05 15.08.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով Երեկ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը: Միջոցառման […]

̰
ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 196-ով, 320 պացիենտ առողջացել է, 3-ը՝ մահացել

10:54 15.08.2020

Օգոստոսի 15-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1827 թեստ, որից 1631-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և […]

̰
Պարտադիր չէ, որ ճանապարհի ծածկը քանդուքարափ լինի, որ վերանորոգվի․ Հակոբ Կարապետյանը՝ Բաղրամյան պողոտայի ասֆալտապատման մասին

10:29 15.08.2020

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ստիպված եմ էս պոստն անել, որովհետեւ մի քանի հարգարժան ֆրենդների մոտ տեսա հարցադրումներ, թե «ինչու են ասֆալտում Բաղրամյանը, եթե երկու տարի առաջ էին նորոգել պողոտան»։ Նախ, պողոտայի այս հատվածը վերջին անգամ նորոգել էին 2012-ին։ Դրանից առաջ հիմնանորոգել էին 2000-ականներին՝ Լինսի հիմնադրամի փողերով։ Եվ […]

̰
Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ ես եղել եմ 4-րդ դասարանում․ Փաշինյան

09:30 15.08.2020

«Աշխատանքն Իջևանի Բլբուլյան փողոցում եռում է»․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Իջևանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներից։   Մեկ այլ գրառմամբ վարչապետը տեղեկացնում է․ «Նորոգվում է նաև Իջևանի Մայիսի 28-ի փողոցը։ Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ ես եղել եմ 4-րդ դասարանում»։

̰
Վարչապետը լուսանկար է հրապարակել Իջևանից

09:17 15.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել Իջևանից՝ կից գրելով․ «Հայրենի տանը»։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները

08:44 15.08.2020

Օգոստոսի 14-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 3000 քմ, Արամուս գյուղում՝ 800 քմ, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 500 քմ, […]

̰
Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան

00:13 15.08.2020

Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ «Ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է. Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է […]

̰
30-ամյա տղամարդը կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար

23:59 14.08.2020

Օրերս քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ինչ-որ մեկը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանում արտասահմանյան բանկերից մեկին պատկանող բանկոմատներից 2019-2020 թվականների ընթացքում կանխիկացման միջոցով կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ «Ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկեցինք ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում համագործակցեցինք բանկի համապատասխան ծառայության աշխատակիցների […]

̰
Շրջակա միջավայրի բոլոր ենթաոլորտներում օր առաջ պետք է խորքային բարեփոխումների գործընթացներ մեկնարկեն․ Ռոմանոս Պետրոսյան

23:54 14.08.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում և հանդիպել ղեկավար կազմի հետ: Այս մասին Ռոմանոս Պետրոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Արձանագրեցինք, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև օգտավետ մասնագիտական գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարական գործիքակազմի […]

̰
Արցախյան գորգերի շունչը. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

23:45 14.08.2020

Արցախյան գորգերի շունչը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և կից լուսանկարներ հրապարակել։ «Շուշիի գորգերի թանգարանը բացառիկ վայր է, մթնոլորտը՝ ֆանտաստիկ, իսկ գորգերը հիացնում են իրենց գույներով ու ինքնատիպ նախշերով։ Թանգարանում շուրջ 300 գորգ կա։ Թանգարանում կգտնեք 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը գործված արցախյան ավանդական հնագույն գորգեր և […]

̰
«Հայոց լեզու, գրականություն» բնագավառի առարկաների մասին․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

23:33 14.08.2020

Հանրակրթության պետական չափորոշչում «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայանում է «Մայրենի» (1-6-րդ դասարաններ), «Հայոց լեզու» (7-12-րդ դասարաններ), «Գրականություն» (7-12-րդ դասարաններ) առարկաներով: Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում է, որ հայոց լեզվի և գրականության ուսուցումը պարտադիր է 1-12-րդ դասարաններում: Դրանց ուսումնասիրման նպատակը հայերենով գրագետ հաղորդակցվելու, բանավոր և գրավոր շարադրանք ստեղծելու, գրական և ոչ գրական տեքստեր վերլուծելու, տեքստից սովորածը սեփական խոսքի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:23 14.08.2020

Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ը առանձին շրջաններում, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո  շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 14-ի երեկոյան, 15-17-ի գիշերը և […]

̰
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի մասին

22:24 14.08.2020

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը օգոստոսի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]

̰
Դատավորների ընդհանուր ժողովի հաշվիչ հանձնաժողովը քվեարկությունների արդյունքների վերահաշվարկ է կատարել

21:58 14.08.2020

Դատավորների ընդհանուր ժողովի հուլիսի 31-ի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածու Արտաշես Խալաթյանի դիմումի համաձայն՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Այս մասին տեղեկացրին Դատավորների […]

̰
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ-ի հանդեպ սանձնազերծված սադրիչ պատերազմական գործողությունները

21:39 14.08.2020

Օգոստոսի 11-ին և 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Մինչ ժողովի օրակարգային հարցերի քննարկումը ժողովականներն իրենց աղոթքը բարձրացրեցին Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված անձանց, այդ թվում և հայորդիների համար՝ վշտակցություն հայտնելով նրանց հարազատներին, զորակցություն՝ Լիբանանի ժողովրդին։ Այս կապակցությամբ տեղեկացվեց, որ Ամենայն […]

̰ ̰ ̰
Շաքի գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է սմերչ տեսակի հրթիռ

21:11 14.08.2020

Օգոստոսի 14-ին՝ ժամը 17:58-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ: Փրկարարները սահմանազատել են […]

̰
Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է. Տիգրան Խաչատրյանը ասուլիսի սկզբում մոռացել էր դիմակը

21:08 14.08.2020

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ամփոփեց տնտեսության աջակցությանն ուղղված կառավարության հակաճգնաժամային նախորդ ծրագրերը և անդրադարձավ հակաճգնաժամային նոր՝ 23-րդ և 24-րդ միջոցառումներին։ Օգոստոսի 13-ի դրությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում շահառուներին հասանելի օժանդակության ընդհանուր թիվը կազմել է 144․8 մլդ դրամ։ Կորոնավիրուսի տարածման ընթացքում կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ […]

̰
IT ոլորտով հետաքրքրվողները կարող են հմտանալ ծրագրավորման 17 նեղ ուղղություններով

21:03 14.08.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության համաֆինանսավորման շնորհիվ IT ոլորտով հետաքրքրվողները կարող են հմտանալ ծրագրավորման 17 նեղ ուղղություններով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ «Դասընթացներն անցկացվում են և՛ սկսնակների, և՛ որոշակի փորձ ունեցող մասնագետների համար։ Ընդունելության համար պետք է հանձնել քննական թեստ։ Դիմելու և ընթացակարգին ծանոթանալու համար այցելե՛ք հետևյալ հղումով»:

̰
Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին

20:56 14.08.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ «Ս. թ. օգոստոսի 15-ին կիրականացվի Երևան֊Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09։00, ժամանում 12:00): Ս. թ. օգոստոսի 15-ին կիրականացվի Երևան֊Եկատերինբուրգ -Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից […]

̰
Վարչապետի՝ Սևան կատարած այցը լուսանկարներով

20:41 14.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ Սևանի տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի 14 բնակավայրերի մոտ 40 հազար բնակիչներին: Վարչապետը շրջայց է կատարել […]

̰
Արարատի մարզում մեկամյա երեխայի առուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ

20:34 14.08.2020

Ոստիկանության Մասիսի  բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ  2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է: ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի դատավարական հետևողական ղեկավարման ներքո ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած արդյունավետ աշխատանքի արդյունքում 13.05.2020թ. Մասիս  քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել Ոստիկանության Մասիսի բաժնում այն […]

̰
Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ հարևանությամբ նաև նոր մարզադահլիճ է կառուցվում

19:10 14.08.2020

Շիրակի մարզում դպրոցաշինական նոր ծրագրերի մեկնարկ դեռ չկա։ Առայժմ նախատեսված ծավալներով անցած տարվանից շինարարություն ընթանում է երկու դպրոցներում՝ Գյումրիի ակադեմիական վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում, որտեղ հին շենքի հիմնանորոգումից բացի, հարևանությամբ նորն է կառուցվում։ Ծրագիրն իրականացվում է համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Արթիկ քաղաքում այն միակ ավագ դպրոցն է լինելու։ Հիմնանորոգումն առաջնահերթ դարձավ, երբ 2017 […]

̰
Կառնուտ գյուղում  հնագետները պեղել են վաղ բրոնզի դարի դամբարան ու բնակատեղի

18:30 14.08.2020

Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ գյուղի տարածքն ամբողջությամբ գտնվում է վաղ բրոնզի դարի հնավայրի վրա: Այսպիսի եզրակացության են եկել գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները դեռ 1980-ականներին, երբ Կառնուտում առաջին պեղումներն են կատարվել։ Այդ ժամանակ հայտնաբերվել են վաղ բրոնզի դարի գտածոներ: Պեղումները վերսկսվել են 2015-ին, երբ գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ դամբարաններ են բացվել: 5-րդ […]

̰
Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք ու ՆԱՏՕ. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է HARDtalk-ում հնչած հարցին

18:08 14.08.2020

Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք ու ՆԱՏՕ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk հաղորդման եթերում անդրադարձել է Ռուսաստանի, Եվրոպական միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին: «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է անվտանգության առումով, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք. միություն, որն ունի բացառապես տնտեսական ուղղվածություն։ Եվ մենք ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր […]

̰
Զարեհ Սինանյանն ամփոփեց Լիբանան կատարած այցը

17:51 14.08.2020

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփեց Լիբանան կատարած այցը: Այսպես, այցի հիմնական նպատակն էր Հայաստանի կառավարությունից Լիբանանի կառավարությանն ուղղված հումանիտար օգնությունը տեղ հասցնելն ու տեղում հայ համայնքի խնդիրներին ծանոթանալը: Սինանյանի խոսքերով՝ պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են եղել Լիբանանի հայ համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Նա ընդգծեց, որ այցելել են բժշկական […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի մասին

17:45 14.08.2020

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը օգոստոսի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է արել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում […]

̰
Հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով 4 անձ է ձերբակալվել

17:40 14.08.2020

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են օտար երկրի 4 քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, այս մասին հայտնում է Aliq.ge կայքը: Հանցանքը ենթադրում է 4-ից 5 տարվա ազատազրկում: «Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները, սահմանային անցակետը շրջանցելով, Հայաստանի Հանրապետությունից խմբով ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը: Հետաքննությունն ընթանում […]

̰
BACK_TO_TOP